Նշվել է 2023 թվականի բառը՝ ըստ Merriam-Webster-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+34.09 oC

Նշվել է 2023 թվականի բառը՝ ըստ Merriam-Webster-ի

10:41 29.11.2023

Merriam-Webster-ի կողմից հրատարակված Merriam-Webster’s Collegiate Dictionary ամերիկյան բացատրական բառարանի կազմողների տվյալներով՝ «authentic» (հավաստի, ճշմարիտ) ածականը դարձել է 2023 թվականի բառ՝ արհեստական ​​ինտելեկտի զարգացման շնորհիվ։ Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է բառարանի առաջատար խմբագիր Պյոտր Սոկոլովսկին։

Բառարանը տալիս է «հավաստի» բառի մի քանի սահմանումներ՝ անկեղծ, իրական, վավերական, փաստացի, բնօրինակին նման, հիմնական հատկանիշները փոխանցող։ Սոկոլովսկին նշել է, որ 2023 թվականին իսկության ճգնաժամ է նկատվել։

«Երբ մենք սկսում ենք կասկածել ինչ-որ բանի իսկությանը, մենք սկսում ենք ավելի շատ արժևորել այն», – ասել է նա:

Սոկոլովսկին նշել է, որ այժմ մենք չենք կարող միշտ վստահել այն ամենին, ինչ տեսնում ենք։

«Կարո՞ղ ենք վստահ լինել, որ ուսանողն ինքն է գրել այս աշխատանքը։ Կարո՞ղ ենք վստահ լինել, որ քաղաքական գործիչը իսկապես նման հայտարարություն է արել։ Արդեն որոշ ժամանակ է՝ մենք այլև չենք կարող անմիջապես վստահել այն ամենին, ինչ տեսնում ենք»,- ասում է մասնագետը։

Խմբագիրը նշել է, որ Merriam-Webster թիմը միշտ չէ, որ խորանում է, թե ինչու է որոշակի տերմինը հայտնի, բայց իսկությունը դարձել է կարևոր թեմա:

Տարվա բառի ընտրությունը հիմնված է բառարանի կայքում որոնման հարցումների վերլուծության վրա։ Սոկոլովսկին ասել է, որ «հավաստի» բառի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել ողջ 2023 թվականին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

17:20 31.07.2025

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Վրաստանից Հայաստան է տեղափոխվել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի ապրիլի 10-ից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 20-ամյա երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

17:09 31.07.2025

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 338 կգ (148+190 կգ) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 140 կգ, 145 կգ, 148 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը սահմանել է […] ...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած

16:58 31.07.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 31-ին` ժամը 12։48-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Seat» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած: Փրկարարները […] ...

Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը կտեղափոխվի Մատենադարան

16:48 31.07.2025

Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը կտեղափոխվի Մատենադարան

12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատության գնման և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան տեղափոխման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 93 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Ըստ հիմնավորման՝ «ԻՆԼԻԲՐԻՍ Գիլհոֆեր ՆՖԳ» (INLIBRIS Gilhofer Nfg) ավստրիական հին և հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի մասնագիտացված ընկերությունն ամիսներ […] ...

«Բարսելոնան» համագործակցության պայմանագիր է ստորագրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ

16:39 31.07.2025

«Բարսելոնան» համագործակցության պայմանագիր է ստորագրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ

«Բարսելոնան» Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը չորս տարով է։ Մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը «Բարսելոնայի» բոլոր պրոֆեսիոնալ թիմերի մարզումային համազգեստների վրա կլինի R.D. Congo – Cœur d’Afrique (ԿԴՀ-ն Աֆրիկայի սիրտն է) գրությամբ տարբերանշան։ Mundo Deportivo-ի տվյալներով` «Բարսելոնան» համագործակցության ամբողջ ընթացքում կվաստակի մոտ 44 […] ...

Նախագահն այցելել է Գորիս

16:30 31.07.2025

Նախագահն այցելել է Գորիս

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս։ Նախագահին ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Այցի ընթացքում նախագահը շրջել է քաղաքում, ծանոթացել քաղաքային միջավայրի բարեկարգման ուղղությամբ արդեն իրականացված աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ կառավարության աջակցությամբ նախատեսվող զարգացման ծրագրերին։ ...

BACK_TO_TOP