09:28 01.12.2023
Գերմանիայի բնակչուհին, ով իրեն անպտուղ էր համարում, առաջին անգամ հղիացել է 39 տարեկանում՝ բազմաթիվ անհաջող փորձերից հետո և բախվել չարախոսների հարձակումներին։ Այս մասին հայտնում է Metro-ն։
Ադրիանա Քժեսնյակը 15 տարի շարունակ անհաջող փորձ է կատարել հղիանալու. 2016 թվականին նա ծանոթացել է ներկայիս ամուսնու հետ։ Կնոջ մոտ ախտորոշվել է էնդոմետրիոզ՝ հիվանդություն, որի դեպքում արգանդի ներքին շերտի բջիջներն աճում են նրա սահմաններից դուրս։ Այս հիվանդության դրսեւորումներից է անպտղությունը։
Քժեսնյակը համոզվել է, որ երբեք չի կարողանա ծննդաբերել և ամուսնու հետ սկսել է որդեգրման հնարավորությունը փնտրել։ Սակայն շուտով պարզ է դարձել, որ կինը հղիացել է բնական ճանապարհով։ Երբ նա սոցիալական ցանցերում խոսել է հղիության մասին, չարախոսները սկսել են հարձակվել նրա վրա։
«Մարդիկ սկսեցին ասել, որ ես չափազանց մեծ եմ մայր դառնալու համար: Նրանք պնդում են, որ երբ իմ երեխան լինի 20 տարեկան, ես արդեն 60 տարեկան կլինեմ»,- ասել է Քժեսնյակը։
Սակայն նման հայտարարությունները սրտին մոտ չի ընդունում։ Նա հայտարարել է, որ ճիշտ է սնվում և լավ տեսք ունի։
Քժեսնյակն ասել է, որ ինքը շաբաթական ընդամենը երկու-երեք անգամ միս է ուտում և վերամշակված սնունդ չի օգտագործում։ Նրա դիետան ներառում է նաև քրքում, սև չաման և կորեկ, որոնք, ըստ նրա, օգնում են պահպանել գեղեցկությունն ու երիտասարդությունը։
Կինը վստահ է նաեւ, որ հասուն տարիքում հղիությունը մի շարք առավելություններ ունի:
«Դու ավելի համբերատար ես, և զգացողություն չկա, որ կյանքի ինչ-որ հատված անցնում է։ Ես կգերադասեի տանը մնալ երեխայի հետ»,- եզրափակել է Քժեսնյակը։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...