08:29 02.12.2023
A, E, C վիտամիններով և ֆոլաթթվով հարուստ սնունդը կարող է ապահովել առողջ և փայլուն մաշկ: Այս մասին խոսել են մաշկաբան Լիա Անսելը և սննդաբան Ստեֆ Գրասսոն, գրում է Daily Mail-ը։
Անսելն ընդգծել է, որ ոչ մի դիետա չի կարող վերականգնել երիտասարդ մաշկը, սակայն որոշ մթերքներ կարող են պահպանել այն օպտիմալ վիճակում։ Բժշկի խոսքով՝ այս հատկությունն ունեն հատապտուղները, քաղցր կարտոֆիլը, տերևավոր կանաչեղենը, բրոկոլին, ավոկադոն և ձուկը, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ A, E, C վիտամիններ և ֆոլաթթու։ Բացի դրանից, ձկների շատ տեսակներ հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նույնպես դրական են ազդում մաշկի վրա։
«Դրանք օգնում են ամրապնդել բնական պատնեշը, պաշտպանում են շրջակա միջավայրի սթրեսային գործոններից և կանխում հեղուկի կորուստը», – թվարկել է բժիշկը ձկան օգտակար հատկությունները:
Գրասսոն ավելացրել է, որ խոնավացման էֆեկտին կարելի է հասնել ամեն օր խոնավություն պահպանող մթերքներ ուտելով։ Դրանք ներառում են չիայի սերմեր, կտավատի սերմեր, արևածաղկի սերմեր, ինչպես նաև դդմի սերմեր, նուշ, ընկույզ, ավոկադո, ձու և լոբի:
Գրասսոն նաև խորհուրդ է տվել շոկոլադ ուտել նրանց, ովքեր հոգ են տանում իրենց մաշկի առողջության մասին: Նա բացատրել է, որ չնայած աղանդերի վատ համբավին, կակաոն պարունակում է ֆլավոնոիդներ և հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են բորբոքումները: Դիետոլոգը զգուշացրել է, որ դրա համար պետք է ընտրել 70 տոկոսից ավելի կակաո պարունակող շոկոլադ։
Յուղոտ մաշկ ունեցողներին, ովքեր բախվում են պզուկների հետ, Գրասսոն խորհուրդ է տվել հրաժարվել ցածր յուղայնությամբ կաթնամթերքից և դրանք փոխարինել նորմալ ճարպային այլընտրանքներով: Սակայն նա զգուշացրել է, որ այս խորհուրդը օգտակար կլինի միայն նրանց համար, ովքեր չունեն անհատական լակտոզայի անհանդուրժողականություն, որը կարող է դրսևորվել նաև մաշկի ցանի տեսքով։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...