Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը

17:06 01.12.2023

Ամփոփվել է «Դպրոցական լավագույն մինի այգի-2023» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից:

Մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի բաղադրիչ է և կոչված է խրախուսելու դպրոցական այգիների զարգացումը: Դրա նպատակն է ոչ միայն ընդլայնել դպրոցական սննդում օգտագործվող թարմ բանջարեղենի և բույսերի կիրառությունը, այլ նաև փոքր տարիքից երեխաների մոտ օրգանական գյուղատնտեսության հանդեպ հետաքրքրություն առաջացնել, նրանց ծանոթացնել հողի մշակման հիմունքներին։

Դեռևս այս տարվա ապրիլին մեկնարկած մրցույթին ՀՀ 10 մարզերից մասնակցելու հայտ է ներկայացրել 49 դպրոց, սակայն ստացվել է նախագծերի 20 փաթեթ։

Հաղթողներն ընտրվել են՝ հաշվի առնելով մրցութային փաթեթների համապատասխանությունը մրցույթի հետևյալ չափանիշներին՝ այգու և բերքի որակ, ներգրավվածության մակարդակ (դպրոցականներ/ծնողներ/համայնք/գործարարներ կամ փորձագետներ), փաթեթի որակ, ինտերակտիվ ուսուցման մոտեցում, էկո սկզբունքների գործնական կիրառում։ Այս տարի մրցույթում նոր բաղադրիչ է ավելացել՝ դպրոցական այգին ստեղծել՝ ոգեշնչվելով դպրոցականների նկարած երազանքների այգիներից՝ այդպիսով խրախուսելով ստեղծարարությունն ու նորարարությունը, շեշտելով դպրոցականների մոտ կայուն գյուղատնտեսության և առողջ սնվելու կարևորությունը։

Հանձնաժողովի կազմում ներառվել էին ներկայացուցիչներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, տեղական և միջազգային կազմակերպություններից։ Ներկայացված 20 փաթեթները գնահատվել են՝ օգտագործելով ընտրության վերը նշված չափանիշները: Մրցութային հանձնաժողովի գնահատման հիման վրա հաղթող են ճանաչվել․

  • Նեղոցի Արթուր Բեգջանյանի անվան հիմնական դպրոց (Լոռու մարզ)
  • Գեղարքունիքի միջնակարգ դպրոց (Գեղարքունիքի մարզ)
  • Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց (Լոռու մարզ)

Առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակ, երկրորդ տեղը զբաղեցրած դպրոցին կտրամադրվի չիր պատրաստող սարք, իսկ երրորդ տեղը գրաված դպրոցին՝ սառցարան։

Բացի այդ, նախատեսված էր երկու անվանակարգ այն դպրոցների համար, որոնք չեն հաղթել, սակայն ունեցել են նկատելի արդյունքներ կամ մրցույթին մասնակցում են ավելի քան 1 տարի․ նրանք կստանան խրախուսական նվերներ․

  • խրախուսական մրցանակ 4-րդ տեղի համար՝ Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոց,
  • խրախուսական մրցանակ 5-րդ տեղի համար՝ Մեղրաձորի Հակոբ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց։

Հաղթողների պարգևատրումը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին հաղթող՝ Լոռու մարզի Նեղոցի Արթուր Բեգջանյանի անվան հիմնական դպրոցում, որտեղ հավաքվելու են կազմակերպիչները, պաշտոնյաները և մասնակից դպրոցները, այդ թվում՝ դպրոցականները՝ տոնելու մրցույթի ամփոփումը, ողջունելու ծրագրի բոլոր մասնակիցների մեծ աշխատանքը և շնորհավորելու հաղթողներին։

«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2021 թ․-ին։ Մասնակիցների՝ դպրոցականների, ուսուցիչների, ծնողների, գյուղատնտեսական ոլորտի մասնագետների դրական արձագանքը վկայել է ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին։ Ուստի, կազմակերպիչները որոշել են մրցույթն ամենամյա ավանդույթ դարձնել՝ բարելավելով մասնակցության պայմանները և դպրոցների համար առավել գրավիչ դարձնելով մրցույթին մասնակցությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

21:03 30.07.2025

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:54 30.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP