«Հայասաթ-1» առաջին մասնավոր նախաձեռնության արբանյակն արձակվեց տիեզերք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

«Հայասաթ-1» առաջին մասնավոր նախաձեռնության արբանյակն արձակվեց տիեզերք

22:34 01.12.2023

«Հայասաթ-1» առաջին մասնավոր նախաձեռնության արբանյակն արձակվել է տիեզերք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Տիեզերական գործունեության զարգացումը Հայաստանի Հանրապետության համար կարևոր ուղղություն է: Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում ոլորտի զարգացման և առաջընթացի համար:

Կարևորելով տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, տեխնոլոգիական զարգացումը՝ 2020թ. մարտի 6-ին ընդունվեց Տիեզերական գործունեության մասին ՀՀ օրենքը՝ կարգավորելու Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ոլորտը: Օրենքը սահմանում է տիեզերական գործունեության շրջանակը, հիմնական սկզբունքները և հարկային արտոնություններ է տրամադրվում տիեզերական ընկերությունների համար:

Տիեզերական գործունեությունը ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեություն է, որը տրամադրում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

2021թ. հոկտեմբերի 21-ին «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին, որի միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է, տրամադրել է տիեզերական գործունեություն իրականացնելու առաջին լիցենզիան:

2023թ. սեպտեմբերի 7-ին տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացավ նաև առաջին մասնավոր ընկերությունը՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը:

Դեռ 2022թ. մայիսի 25-ին Հայաստանն արձակեց իր առաջին Armsat-1-ը Երկրի հեռակա դիտարկման արբանյակը և սկսեց երկրային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները՝ արբանյակի օպերատորների պատրաստում, կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծում։

Այսօր էլ արդեն տիեզերք է արձակվել «Հայասաթ-1» առաջին հայրենական արբանյակը:

«Հայասաթ-1»-ի արձակումը հերթական քայլն է՝ Հայաստանում զարգացնելու տիեզերական գործունեությունը, տիեզերական սարքաշինությունը։ Սա նաև միջազգային համագործակցությունների, հայկական ինժեներական տաղանդի կարևոր փորձարկում է:

Հատկանշական է, որ կարևորագույն այս իրադարձությունն իրականություն է դառնում մասնավոր ընկերության՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի աշխատանքի շնորհիվ։

Հայ ինժեներներն իրենց ուրույն դերն են ունեցել աստղագիտության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ուղղություններում։ Այս ծրագիրն այդ նվաճումները շարունակելու և նոր մակարդակի հասցնելու առաջին, բայց հաստատուն քայլն է` տիեզերական տերությունների շարքում Հայաստանի տեղորոշման համար։

Շնորհավորում ենք «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի աշխատակիցներին, բոլոր նրանց, ում տաղանդի և կատարած աշխատանքի արդյունքում Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը նոր առաջընթաց է գրանցում։

Մաղթում ենք «Բազումք»-ի թիմին բեղմնավոր գործունեություն, գիտական նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցություն

11:13 01.05.2025

Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցություն

Լյուքսեմբուրգը 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բեթելը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Այս միջոցները կօգտագործվեն էներգետիկայի ոլորտում նախագծերի աջակցման համար, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգության վերականգնման և ամրապնդման համար», – իր Telegram ալիքում նշել է Շմիգալը։ Նաև, ըստ նրա, 2025 թվականին […] ...

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններին

10:58 01.05.2025

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններին

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ կայացած բանակցություններում Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորման 22 կոնկրետ պայմանների շուրջ։ «Մենք ուկրաինացիների հետ անկեղծ և դժվարին քննարկումների ընթացքում առաջարկել ենք 22 շատ կոնկրետ պայմաններ, և մենք կարծում ենք, որ գտնվում […] ...

Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահ

10:47 01.05.2025

Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունում

10:34 01.05.2025

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...

Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:25 01.05.2025

Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ին

10:17 01.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...

BACK_TO_TOP