13:54 03.09.2018
Ճանապարհորդ–բլոգեր Օլեգ Պերևերզիևը, որը մասնագիտությամբ երաժիշտ է ու hանդիսավար է աշխատում Մոսկվայում, արդեն երկրորդ տարին է այցելում Հայաստան:
Նրա ուսումնասիրության թեման հայ մշակույթն է, երաժշտարվեստն ու ոլորտի հայտնի մարդիկ: Այս տարի ռուս բլոգերի ճանապարհորդության մի մասն է կազմել է այցելությունը Գյումրի: «Շանթ» ռադիոյի ուղիղ եթերում Օլեգը խոսել է մեր ազգային նվագարանների մասին:
Օլեգը հայերեն երգում է, նվագում հայկական ժողովրդական նվագարաններով:
Ռուս բլոգերը դուդուկ նվագել սովորել է երկու տարի առաջ։ Նրա համար այնքան էլ հեշտ չի եղել, սկզբում պարզունակ թվացող նվագարանին հարմարվելը դժվար է ստացվել, ապա հասկացել է, որ անպայման վարպետության դասեր են պետք, ինչն էլ նրան Հայաստան է բերել:
Դուդուկի վարպետության դասերի առաջին պարապմունքներն արդյունք տվել են, վարպետներն էլ Ջիվան Գասպարյանն է,Գևորգ Դաբաղյանն ու այլ հայտնի դուդուկահարներ։ Օլեգը հիմա արդեն դուդուկը ձեռքն է առնում առանց կաշկանդվելու, նույնիսկ սկսել է նվագել բարդ ստեղծագործություններ։
Օլեգը հայկական մշակույթը, երգարվեստն ու մեր երգահանների ստեղծագործությունները շատ է ուսումնասիրել: Մասնագիտությամբ դերասան է, բայց ավելի շատ երաժշտությամբ է զբաղվել, իսկ բլոգերությունը իր տարերքն է համարում:
Ասում է՝ Հայաստանում նոր փոփոխություններ է տեսնում, հայաստանցիների մոտ նոր տրամադրություններ են:
Օլեգն արդեն ձայնասկավառակներ էլ ունի, նորն էլ շուտով կթողարկվի, որոնցում հիմնականում հայկական կատարումներ են: Մի քանիսը Գյումրիի «Հորիզոն» ձայնագրման ստուդիայում են ձայնագրվում:
Այս ամսվա վերջին Իսպանիայի Բարսելոն քաղաքում Օլեգը մասնակցելու է մշակութային մի միջոցառման, որտեղ ներկայացնելու է նաև հայկական ազգային նվագարանները՝ դուդուկն ու շվին:
23:59 27.07.2025
Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...