19:14 04.12.2023
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը:
«Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները»,-ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
11:22 15.07.2025
Politico. ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմըՀուլիսի 15-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը դիվանագետները կքննարկեն Վրաստանի հետ առնց վիզայի ռեժիմի վերացման հարցը՝ «իշխող կուսակցության (Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան) կողմից խաղաղ բողոքի ցույցերը ճնշելու ֆոնին», հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի կասեցումը Վրաստանի վրա ճնշում գործադրելու տարբերակներից մեկն է։ Միաժամանակ նշվում է, որ ԵՄ-ն […] ...
11:15 15.07.2025
Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...
11:05 15.07.2025
Լուկա Մոդրիչը «Միլանում» էԻտալական «Միլանը» հայտնել է Լուկա Մոդրիչի տրանսֆերի մասին: 39-ամյա խորվաթ կիսապաշտպանն ու «Միլանը» ստորագրել են մեկ տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2026 թվականի հուլիսի 1-ին: Մոդրիչն իտալական ակումբում հանդես կգա «14» համարի մարզաշապիկով: «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը 13 տարի անցկացրել է Մադրիդի «Ռեալում»` նվաճելով 28 տիտղոս և դառնալով ամենատիտղոսակիր խաղացողն ակումբի պատմության մեջ: ...
10:55 15.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 14-15-ըԲացահայտվել է 106 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, շրջանառությունն արգելված […] ...
10:47 15.07.2025
Հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունըՆոր Հաճնի կամրջի երթևեկամասի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի կամրջով երթևեկությունը։ Կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է 2024 թվականին, իրականացվել է կամրջի հենարանների, երթևեկամասի նորոգման՝ նախագծով նախատեսված աշխատանքների մեծ մասը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Այս ընթացքում առանց կցորդի տրանսպորտային միջոցները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ […] ...
10:37 15.07.2025
Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչՊորտուգալացի Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը չի հայտնել 70-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը: Ժեզուշը 2024/25 մրցաշրջանի վերջնամասում հեռացվել էր Ռիադի «Ալ Հիլալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նախկինում պորտուգալացին գլխավորել է նաև Լիսաբոնի «Բենֆիկան», թուրքական «Ֆեներբահչեն», բրազիլական «Ֆլամենգոն» և այլ թիմեր: ...