14:11 03.09.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ պատասխանել է նաև աշակերտների հարցերին:
Այդ կրթահամալիրում է սովորում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը: Շուշանը ևս հնարավորություն է ունեցել հարց ուղղելու Արմեն Սարգսյանին: Նա ներկայացվեց որպես կրթահամալիրում գործող «Չաչանակ» ռադիոյի լրագրող:
«Մենք գիտենք, որ Դուք Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան եք եղել, ի՞նչ հաջողություններ եք ունեցել այդ ոլորտում»,- հարցրեց վարչապետի դուստրը:
Արմեն Սարգսյանը նախ ասել է, թե սխալ կլինի, որ ինքը գնահատական տա իր աշխատանքին: Ըստ Սարգսյանի՝ չես աշխատում նրա համար, որ մի օր քեզ շնորհակալություն հայտնեն:
«Ձեր կյանքում, ապագայում, եթե կաշխատեք, մի սպասեք, որ ձեզ շնորհակալություն հայտնեն»,- նշել է նա:
Այնուամենայնիվ, դեսպան եղած տարիներից Սարգսյանը որոշ հիշարժան դրվագներ է պատմել: Նա հիշել է, որ 2015 թվականին՝ Մեծ Եղեռնի 100-ամյակի օրը, իրենց հաջողվեց մեծ պատարագ կազմակերպել անգլիական մի մեծ տաճարում, որը գտնվում է խորհրդարանի առջև: Տաճարը լեփ լեցուն է եղել, ներկա է եղել նաև ապագա թագավորը՝ Չարլզը: Ըստ նախագահի՝ ողջ բրիտանական հանրությունն է այդ օրը իմացել Հայոց եղեռնի մասին, և դա ճանաչման մեծ գործողություն է եղել:
«Ինչպիսի հաջողությունների եմ հասել՝ չգիտեմ, բայց այդ օրը հիշարժան էր ինձ համար»,- նշել է ՀՀ նախագահը:
10:00 11.05.2025
Շվյոնտեկը սենսացիոն պարտություն է կրել23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...