22:06 07.12.2023
Անսպասելի լուր՝ Բաքվից: Փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են անցկացվելու: Իլհամ Ալիևը առավոտյան հրամանագիր է ստորագրել իր իսկ լիազորությունների վաղաժամ դադարեցման ու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
Ինչի՞ համար: Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն ինչպե՞ս կարող է կապված լինել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հերթական ընտրությունները Ադրբեջանում պետք է կայանային 2025թ.-ի ապրիլին: 2016թ.-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում նախագահն իրավունք ստացավ սեփական լիազորությունները դադարեցնել և արտահերթ ընտրություններ նշանակել: Եվ ահա այդ իրավունքից օգտվում է, սակայն հետաքրքիր է, որ ոչ մի պարզաբանում չկա, թե ինչով էր պայմանավորված իր այդ որոշումը:
Իրականում մի քանի պատճառ կա.
1-ինը՝ ակնհայտ է, որ նրա վարկանիշը իսկապես այժմ շատ բարձր է: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը ներխուժեց Արցախ, այնտեղ էթնիկ զտում իրականացրեց, Ալիևի վարկանիշը կտրուկ աճեց, և այժմ նա փորձում է օգտվել այդ հնարավորությունից, քանի որ գիտակցում է, որ այն շատ շուտով կսկսի նվազել:
2-րդ՝ ընդդիմությունն այժմ ջախջախված է և երբեք այդքան թույլ չի եղել, որքան հիմա: Մինչև 2025թ.-ի ապրիլը ընդդիմադիրները կարող էին վերախմբավորվել, նոր առաջնորդ առաջ քաշել, ուժերը մոբիլիզացնել. սա ևս գործոն է: Այսինքն՝ քանի դեռ ընդդիմադիրները պատրաստ չեն, օգտվեն այդ հնարավորությունից:
3-րդ՝ շատ շուտով սպասվում են խնդիրներ Ադրբեջանի և Արևմուտքի միջև: ԱՄՆ-ը, Եվրամիությունն արդեն ակնարկում են, որ չի բացառվում անգամ պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի նկատմամբ՝ կապված և՛ Հայաստանի խաղաղ համաձայնագրի հարցում Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ դիրքորոշման հետ, և՛ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի հետ: Այսպիսով, Ալիևը շտապում է ընտրություններ անցկացնել, քանի դեռ պատժամիջոցների մահին խոսակցությունն այսպես լուրջ չէ արդեն:
4-րդ՝ պատերազմի համար ահռելի միջոցներ են ծախսել, նավթային հիմնադրամը դատարկվել է, հետկոնֆլիկտային ռեաբիլիտացիան էլ ավելի մեծ փողեր կպահանջի և պարզ է, որ արդյունքում ստիպված են լինելու գոտիներն ավելի ամուր կապել և ստիպված են լինելու ոչ պոպուլյար քայլերի գնալ՝ հարկերի, տուրքերի, բարձրացում, գների ավելացում և այլն:
Եվ Ալիևը ցանկանում է այդ ոչ պոպուլյար քայլերը կատարել արդեն վերարտադրվելուց հետո»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչպե՞ս են քաղաքակիրթ աշխարհում վերևաբերվում դրան, որ իշխանությունը Ադրբեջանում վերարտադրվում է, այլ ոչ թե ընտրվում: Ի՞նչ կանխատեսումներ կան ընտրություններում Ալիևի հավաքած ձայների տոկոսի վերաբերյալ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...