11:07 13.12.2023
Դեկտեմբերի 12-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել է Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության մասնակից պետությունների 10-րդ հանդիպումը, որի շրջանակներում կայացած ընտրությունների արդյունքներով Հայաստանը կրկին դարձել է Զինված ընդհարման դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ՝ 2023-2027թթ․ ժամանակահատվածի համար:
Հայաստանը Կոմիտեի անդամ է հանդիսացել նաև 2013-2021թթ․՝ հանդես գալով մի շարք նախաձեռնություններով․ 2020թ․ Հայաստանի նախաձեռնությամբ Կոմիտեի կողմից միաձայն ընդունվել է հայկական մշակութային ժառանգության վիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության անհապաղ գործուղման վերաբերյալ հայտարարություն։ Նախաձեռնվել է նաև Երկրորդ արձանագրության ընթացակարգերի վերանայման գործընթացը՝ ծայրահեղ հրատապ իրավիճակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի արագ արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, որի անհրաժեշտությունը ծագել էր 2020 թվականին Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի թիրախավորված ռմբակոծությունից հետո։
Տեղեկանք․ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության Կոմիտեի կարևոր գործառույթներից է Արձանագրության կիրառման գործընթացի վերահսկումը և ուղենշային սկզբունքների մշակումը, անդամ երկրների պարբերական զեկույցների քննարկումը, ինչպես նաև՝ մշակութային արժեքների համար ուժեղացված պաշտպանության կարգավիճակի տրամադրումը:
17:05 02.07.2025
Վթարային ջրանջատում՝ Սյունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի և Իշխանասար, Սառնակունք, Սպանդարյան, Հացավան, Աշոտավան, Շաքի, Խոտ, Հարժիս, Քարահունջ, Հարթաշեն, Շինուհայր, Արավուս, Քարաշեն, Տեղ, Խնձորեսկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […] ...
17:00 02.07.2025
Տրանսպորտի արտոնությունից օգտվող քաղաքացիների ծննդյան ակտային գրանցումների թվայնացման համար գործարկվել է նոր էլեկտրոնային հասցեՏրանսպորտի արտոնությունից օգտվող քաղաքացիների ծննդյան ակտային գրանցումների թվայնացման համար գործարկվել է նոր էլեկտրոնային հասցե՝ [email protected]: «Խնդրում ենք թվայնացման ենթակա ծննդյան վկայականներն ուղարկել վերոնշյալ հասցեով»,-նշված է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: ...
16:53 02.07.2025
UFC-ի դասակարգման աղյուսակը անկախ քաշային կարգիցUFC-ի թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիան դարձել է PFP-ի՝ անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակի առաջատար։ Այս մասին տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը։ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը 13-րդ տեղում է, Իսլամ Մախաչևը նահանջել է երկրորդ տեղ, իսկ լավագույն եռյակը եզրափակում է վրացի Մերաբ Դվալիշվիլին։ ...
16:45 02.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանըՀուլիսի 2-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել միջազգային առևտրային համակարգի առջև ծառացած մարտահրավերներին` ընդգծելով դրանց բացասական ազդեցությունը հատկապես դեպի ծով […] ...
16:37 02.07.2025
Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձիՀունիսի 28-ին 46-ամյա մի կին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տվել է հաղորդում, որ նախորդ օրը` ուշ երեկոյան, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն: Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել […] ...
16:32 02.07.2025
Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի ՈւեյրինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին: Զրուցակիցները քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը և ընկերության կողմից մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Ջերեմի Ուեյրը մանրամասներ է ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում «Տիաֆիգուրա» ընկերության գործունեության վերաբերյալ և ընդգծել իրենց շահագրգռվածությունը՝ Հայաստանում ևս ծրագրեր իրականացնելու գործում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկխոսության և քննարկումների […] ...