16:25 25.12.2023
«Հայկական անիմացիոն ֆիլմերի պաստառներ» ամփոփիչ ցուցահանդեսի բացմամբ ամփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ԱՐՄԱՆԻՄԱՑԻԱ 85» համահայկական նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները:
Մրցույթն անցկացվել է Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում:
Հիմնական նպատակը երեխաներին հայկական անիմացիայի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելն է, նրանց գեղարվեստական ճաշակը բարձրացնելն ու պաստառների ստեղծման ավանդույթներին, տեխնիկաներին և նորարարական մոտեցումներին ծանոթացնելը։
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
ԿԳՄՍ փոխնախարարը շնորհավորել է մասնակիցներին և կարևորել մրցույթ-փառատոնի դերը արվեստասեր և տաղանդավոր երեխաներին բացահայտելու, խրախուսելու և ճանապարհ հարթելու տեսանկյունից:
Մրցույթ-փառատոնին մասնակցել են 10-18 տարեկան 76 մասնակից՝ աշխարհի 4 երկրի 27 կրթական հաստատություններից:
Լավագույններին ընտրել է մասնագիտական ժյուրին: Նրանք արժանացել են 7 մրցանակի, 3 հատուկ մրցանակի և 9 պատվոգրի։ Բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության վկայականներ։
Նախագծի շրջանակում երեխաները մասնակցել են վարպետության առցանց դասերի, որոնք վարել են ոլորտի լավագույն մասնագետները՝ տեսական ու գործնական գիտելիքներ, հմտություններ փոխանցելով անիմացիայի, պաստառների և գրաֆիկ դիզայնի մասին: Մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց ստացած գիտելիքները կիրառելու նոր ձևաչափում։
Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 14-ը։ Հասցե՝ Աբովյան 13:
Մրցույթն անցկացնում է Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցելով:
14:14 05.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը14:14 05.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ըԵրևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...
14:07 05.08.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՕգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...
14:04 05.08.2025
ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրելՀաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...
13:21 05.08.2025
Ռուբիոն Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովումըԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ: «Պետքարտուղարը և արտգործնախարար Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չի մշակի կամ ձեռք չի բերի միջուկային զենք։ Նրանք նաև քննարկել են Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտը, Ադրբեջանի և […] ...
13:14 05.08.2025
«EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը»․ երիտասարդական մշակութային ծրագիր ԳյումրիումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մայ Լիդ Թայմ» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում մեկնարկել է «EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» մշակութային ծրագիրը: Այն ուղղված է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ ազգային երգարվեստի ճանաչելիության բարձրացմանը՝ Գյումրիի հանրային տարածքներում ժամանակակից գործիքավորմամբ ներկայացնելով ազգային երգերը և ավետիսները։ Նախաձեռնությունը կնպաստի ՀՀ անհապաղ պաշտպանության […] ...
13:04 05.08.2025
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 100 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, 5 դեպք՝ բնակարանային գողության, 3-ական դեպք՝ պաշտոնեական […] ...