Վերականգնվել է թանգարանային ֆոնդի համալրման պետական ծրագիրը. Ալֆրեդ Քոչարյանն ամփոփել է 2023 թվականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+35.09 oC

Վերականգնվել է թանգարանային ֆոնդի համալրման պետական ծրագիրը. Ալֆրեդ Քոչարյանն ամփոփել է 2023 թվականը

18:12 25.12.2023

ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանն այսօր հանդես են եկել տարեվերջյան մամուլի ասուլիսով: Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է հուշարձանների պահպանության և մշակութային ժառանգության ոլորտներում կատարված հիմնական աշխատանքները՝ սկսելով օրենսդրական բարեփոխումներից:

Շրջանառվում է «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը

Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին լրամշակվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը, որը 1998 թվականից հետո բովանդակային մշակման ենթարկվել էր ընդամենը մեկ անգամ: Այս օրենքի շրջանակում ընդունվելու է 3 ենթաօրենսդրական ակտ. «Դրանցից մեկը վերաբերում է հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակներին: Հաստատվել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները: Երրորդ կարևոր կետը պատմության և մշակութային հուշարձանների պահպանական պարտավորագրի հաստատված ձևն է»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ այս պահին ԱԺ-ում է «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը, որը թանգարանների գործունեությունը համակարգող կարևոր օրենսդրական փաստաթուղթն է: Շրջանառվում են նաև «Գրադարանների և գրադարանային գործի մասին» և «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքները:

Անդրադառնալով հուշարձանների պահպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ ԿԳՄՍ փոխնախարարը նշել է, որ հուշարձանների վերականգնման նպատակով պետական բյուջեից հատկացումները կազմել են 396.2 մլն ՀՀ դրամ:

Հուշարձանների վերականգնում

Իրականացվել են 8 հուշարձանի վերականգնման աշխատանքներ, որոնց մի մասն ավարտվել է, մյուս մասը դեռ ընթացքի մեջ է: Այս պահին մրցութային փուլում են գտնվում 9 հուշարձանների վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր: Ըստ փոխնախարարի՝ նորահայտ հուշարձանների կարգավիճակ է ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող 36 օբյեկտ, հաստատվել է 82 պահպանական գոտու նախագիծ, տրվել է 55 հուշարձանի հնագիտական ուսումնասիրության թույլտվություն:

Ստեղծվել է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը

Ալֆրեդ Քոչարյանն իրազեկել է՝ ստեղծվել է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը, որը թեև դեռևս չի ընդգրկում ամբողջ պատմական տարածքը, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Մշակվել են նաև հուշարձանների տարածքներում տեղեկատվական կենտրոնների նախագծային փաստաթղթերը: Դրանք ներառելու են տոմսավաճառի, հուշանվերների սենյակներ, սանհանգույց և այլն։

Ավելացել են թանգարանների այցելությունները

Անդրադառնալով մշակութային ժառանգության ոլորտին՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ 2023 թ. թանգարանները հյուրընկալել են 1 մլն 200 հազար այցելու: 2023 թ. թանգարաններին հատկացվող պետական միջոցները կազմել են շուրջ 2,7 մլրդ ՀՀ դրամ, որից մոտ 2,2 մլրդ՝ ԿԳՄՍՆ ենթակայության թանգարաններին:

«Ստեղծվել է «Թանգարանների զարգացման և կառավարման» հիմնադրամը, որի նպատակն է որոշակի գործառույթների շրջանակում հնարավորություն տալ թանգարաններին՝ բարելավել իրենց հանրահռչակումը, ավելացնել այցելուների հաճախելիությունը»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Ն․ Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը և Հրազդանի երկրագիտական թանգարանը միացել են Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես մասնաճյուղեր, որը, ըստ փոխնախարարի, հնարավորություն է մարզային թանգարանների համար՝ կիրառելու Պատմության թանգարանի փորձն ու հնարավորությունները և ապահովելու արդյունավետ զարգացում:

Թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ

Որպես կարևոր ձեռքբերում՝ նշվել է՝ ներդրման առաջին փուլում է նախարարության ենթակայության թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային տնտեսության համակարգը: «Ծրագիրն արդեն պատրաստ է. մյուս տարի կլինի տեխնիկական հագեցվածությունը: Ամռանը նախատեսում ենք այն ամբողջությամբ ավարտին հասցնել և հասանելի դարձնել այցելուների համար»,- ասել է Ա. Քոչարյանը:

Ոլորտի թափանցիկության ապահովման տեսանկյունից փոխնախարարը կարևորել է մշակութային արժեքների արտահանման գործընթացի կազմակերպման նպատակով «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի (www.trade.gov.am) ստեղծումը:

Վերականգնվել է թանգարանային ֆոնդի համալրման պետական ծրագիրը

Մշակութային հաստատությունների կապիտալ-գույքային հագեցվածության մասին խոսելիս Ալֆրեդ Քոչարյանն ասել է, որ վերականգնվել է 2009 թ.-ից դադարեցված ՀՀ թանգարանային ֆոնդի համալրման նպատակով բյուջետային միջոցների տրամադրումը: Այս նպատակով պետական հատկացումները կազմում են 44 մլն 320 հազար դրամ:

«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը պետական աջակցությամբ համալրվել է ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս առավել հիմնավոր և պրոֆեսիոնալ փորձաքննություն իրականացնելու»,- տեղեկացրել է Ալֆրեդ Քոչարյանը: Վերանորոգվել են նաև Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի (ՋՈՏՏՈՅԻ) թանգարանները, մեկնարկել են Հ․ Թումանյանի թանգարանի վերանորոգման շինարարական աշխատանքները:

14 արժեքով համալրվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում, ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի, 14 արժեքով համալրվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը, իրականացվել են 11 ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության դրամաշնորհային ծրագրեր ՀՀ 50 համայնքներում և Ջավախքում:

«Գյումրիի դարբնության ավանդույթը» գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև միջազգային համագործակցությամբ ամրագրված ձեռքբերումներին: Նա, մասնավորապես, շեշտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտի գրանցման կարևորությունը: Նշվել է նաև, որ միջազգային համագործակցության համատեքստում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհով 175000 ԱՄՆ դոլար կհատկացվի Երերույքի տաճարի վերականգնմանը:

Մասնակցություն Ստրասբուրգի Սուրբ ծննդյան մայրաքաղաք տոնավաճառին

«Հայաստանն առաջին անգամ տաղավարով մասնակցել է Ստրասբուրգի Սուրբ ծննդյան մայրաքաղաք տոնավաճառին: Այն լայն մասսայականություն վայելող միջոցառում է, որի շրջանակում հազարավոր մարդիկ հաղորդակցվում են հայկական մշակույթին»,- ասել է Ա. Քոչարյանը:

Մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման և միջազգային գործընթացներում գործուն մասնակցության տեսանկյունից Ալֆրեդ Քոչարյանն առանձնակի շեշտել է այն հանգամանքը, որ Հայաստանն ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի Կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրության կոմիտեի անդամ՝ չորս տարի ժամկետով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը

14:14 05.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը

Երևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

14:07 05.08.2025

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

14:04 05.08.2025

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...

Ռուբիոն Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովումը

13:21 05.08.2025

Ռուբիոն Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովումը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ: «Պետքարտուղարը և արտգործնախարար Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չի մշակի կամ ձեռք չի բերի միջուկային զենք։ Նրանք նաև քննարկել են Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտը, Ադրբեջանի և […] ...

«EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը»․ երիտասարդական մշակութային ծրագիր Գյումրիում

13:14 05.08.2025

«EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը»․ երիտասարդական մշակութային ծրագիր Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մայ Լիդ Թայմ» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում մեկնարկել է «EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» մշակութային ծրագիրը: Այն ուղղված է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ ազգային երգարվեստի ճանաչելիության բարձրացմանը՝ Գյումրիի հանրային տարածքներում ժամանակակից գործիքավորմամբ ներկայացնելով ազգային երգերը և ավետիսները։ Նախաձեռնությունը կնպաստի ՀՀ անհապաղ պաշտպանության […] ...

Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:04 05.08.2025

Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 100 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, 5 դեպք՝ բնակարանային գողության, 3-ական դեպք՝ պաշտոնեական […] ...

BACK_TO_TOP