11:41 28.12.2023
Սպասվում է, որ Հայաստանը 2023 թվականին կունենա 8 տոկոսին մոտ տնտեսական աճ, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարին ֆինանսական առումով որակում է բավականին հաջող: Հաջորդ տարի կիրականացվեն որոշակի փոփոխություններ, նախատեսվում է, որ գործունեության որոշակի տեսակներ չեն գործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում: 2024 թվականից եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք, դա նշանակում է, որ 2024-ի համար հայտարարագիրը ներկայացնելու են 2025 թվականին:
«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ամփոփել է անցնող ֆինանսական տարին ու ներկայացրել 2024-ի հիմնական անելիքները:
«2023-ը, ընդհանուր առմամբ, կարելի է ֆինանսական առումով բավականին հաջող տարի համարել, կարողացանք ավելի շատ հարկ հավաքել, քան պլանավորված էր: Մենք 2023-ին շարունակեցինք անել այն, ինչ սկսել էինք 2022-ին, այն, ինչ նախանշված էր կառավարության ծրագրով: Շարունակում ենք կապիտալ ծախսերի շեշտակի աճ ունենալ: Այդ աճը կշարունակվի նաև 2024 թվականին»,-ասել է նախարարը:
Խոսելով տնտեսական աճի տեմպերից՝ նախարարն ասել է՝ 2022-ի տնտեսական աճի բարձր տեմպը շարունակվել է 2023-ին:
«Մենք այսօր տեսնում ենք, որ արդեն 2023 թվականին կունենանք 8 տոկոսին մոտ տնտեսական աճ, թեև մեկ ամիս առաջ կանխատեսում էինք 7-ի շուրջ»,-նշել է նախարարը:
Հովհաննիսյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին տրվող ֆինանսական աջակցությունից: 2024-ի պետական բյուջեի նախագծում ավելի ուշ նախատեսվեցին 47.3 մլրդ դրամի չափով ծախսեր՝ աջակցության ծրագրերի համար: Անդրադառնալով հարցին, թե արդյոք սա չի ազդի՞ պետական պարտքի վրա՝ Հովհաննիսյանն ասել է.
«Այս անգամ ունենալու ենք 4.6 տոկոս դեֆիցիտ, բայց պարտքի վրա դա ավելորդ բեռ չի լինելու: Դրանով փորձելու ենք լուծել մեր հայրենակիցների առաջնային խնդիրները: Պարտքի հավելյալ բեռ, այնուամենայնիվ, ստեղծվում է ոչ դրանից, այլ նրանից, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունն ուներ պարտք ՀՀ բանկային համակարգին, և օրեր առաջ որոշում կայացվեց, որ այդ պարտքը ստանձնում է Հայաստանի կառավարությունը: Դա 3 տոկոսից մի փոքր ավելի ազդեցություն կունենա մեր պարտքի վրա»:
2024-ի բյուջեն հաստատվել է 156 մլրդ պահուստային ֆոնդով: Սակայն կառավարություն արդեն իսկ 20 մլրդ դրամ նվազեցրել է՝ կապված ԼՂ-ի պարտքի ստանձնման հետ: Պարտքը սպասարկելու հետ կապված կառաջանան նոր ծախսային պարտավորություններ:
Խոսելով 2024-ին պաշտպանության ոլորտին ուղղվելիք 554 մլրդ դրամի չափով ծախսերից՝ նախարարը տեղեկացրել է, որ կա նաև առաջնահերթությունների հավելված, որտեղ նշված են հավելյալ կարիքներ:
«Այսինքն՝ ՊՆ-ին հնարավորության դեպքում կհատկացնենք 200 մլրդ դրամ ավել գումար, եթե նման հնարավորություն լինի»,-ասել է նա:
Բյուջեում կա հավելված, որտեղ նշվում են առաջնահերթ ծախսերը, որոնք տեղ չեն գտել բյուջեի ծախսային հոդվածներում:
«Եվ, երբ նոր միջոցներ են ի հայտ գալիս, իսկ նոր միջոցներ կարող են ի հայտ գալ, օրինակ, երբ հարկային եկամուտները գերակատարվել են կամ նախանշված որևէ ծրագրի չի իրականացվել ու գումարները վերադարձվել են պահուստ, ապա հավելվածում նայում ենք, թե ինչ ծրագրեր էինք ուզում անել, որ տեղ չեն գտել բյուջեում, և այդ ծրագրերն արդեն ֆինանսավորվում են»,-նշել է Հովհաննիսյանը:
Խոսելով 2023-ին ներդրված ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգից՝ նա ասել է, որ մինչև 2024-ի մայիսի 1-ը 2023-ի հայտարարատու անձինք պետք է ներկայացնեն հայտարարագիր: 2024 թվականից հայտարարագիր պետք է ներկայացնեն աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք:Դա նշանակում է, որ այդ մարդիկ հայտարարագիրը կներկայացնեն արդեն 2025 թվականին: Առաջիկայում կներդրվի տեղեկատվական պլատֆորմը, որի միջոցով բոլոր հայտարարատուները հնարավորություն կունենան հայտարարագիր ներկայացնել: Լինելու է կայք, նաև հավելված, որ մարդիկ հեշտությամբ կարողանան լրացնել հայտը:
Նախարարը խոսել է նաև կրեդիտների մասին.
«Մեր քաղաքացիները, որոնք ներկայացնում են հայտարարագիր և արել են որոշակի ծախսեր, որոնք կապված են կրթության և առողջապահության հետ,այդ կատարված ծախսերի որոշակի չափով կկարողանան հետ ստանալ իրենց վճարած եկամտային հարկը: Կրթության մասով տարեկան 100 հազար կարող են նվազեցնել, իսկ առողջապահության մասով՝ 50 հազար դրամ»,-ասել է նախարարը:
Որոշակի փոփոխություններ են նախատեսվում շրջանառության հարկի համակարգի ներքո գործող տնտեսավարողների համար: Մանրամասնել է.
«Ծխախոտի և խմիչքների ակցիզային հարկի ուղղությամբ բարձրացումները շարունակվելու են»:
Գործունեության որոշակի տեսակներ հնարավորություն չեն ունենա շարունակել գործել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում:
11:14 04.07.2025
Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան […] ...
11:09 04.07.2025
«Երևանի» մրցակիցները Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլումՇվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» վիճակահանության արդյունքում հայտնվել է A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Ֆորսան» (Հյուսիսային Մակեդոնիա), «Էնկամպը» (Անդորրա) և «Մուրատան» (Սան Մարինո): Հանդիպումները կկայանան Հյուսիսային Մակեդոնիայում օգոստոսի 26-ից 31-ը: ...
11:00 04.07.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 305 մլն դրամի վնասըՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունը իր գործունեության ընթացքում կատարել է անհիմն ծախսագրումներ՝ խուսափելով 305 մլն 37 հզր […] ...
10:52 04.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են մեր […] ...
10:45 04.07.2025
Դատախազության հայցերից մեկով՝ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցի հիման վրա՝ Վարչական դատարանում քննվող գործով՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 31 միլիոն դրամ: Գլխավոր դատախազության հայցը վերաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ աճուրդ-վաճառքի փոխարեն ուղղակի վաճառքի միջոցով, հողամաս օտարելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 2015 թվականի որոշումն անվավեր ճանաչելուն: ...
10:39 04.07.2025
Էդգար Թորոսյանը՝ «Վանի» գլխավոր մարզիչ«Վանը» հայտարարել է Էդգար Թորոսյանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Թորոսյանը նախկինում աշխատել է «Ալաշկերտում», «Արարատում» և Գյումրիի «Շիրակում»: 2023 թվականին «Շիրակն» Էդգար Թորոսյանի գլխավորությամբ հասել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: ...