19:13 22.03.2018
Red Eagles ֆան շարժումը Հայաստան-Էստոնիա խաղին ընդառաջ միասնական երթ է կազմակերպում դեպի Հանրապետական մարզադաշտ` աջակցելու Հայաստանի հավաքականին: Այս մասին տեղեկանում ենք Red Eagles Fan Club շարժման ֆեյսբուքյան գրառումից:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ Հայաստան-Էստոնիա խաղին ընդառաջ, միասնական երթը նպատակ ունի աջակցել մեր ընտրանուն Էստոնիայի դեմ խաղի ողջ ընթացքում:
«Շաբաթ օրը` մարտի 24-ին, ժամը 16։15-ից հավաքվում ենք Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Ցանկալի է ունենալ հավաքականի մարզաշապիկներ, իսկ բացակայության դեպքում կարմիր շապիկներ, շարֆեր և երկրպագման այլ պարագաներ: Ցանկացողները մեր օգնությամբ կարող են ներկվել եռագույն դրոշի գույներով:
Հայաստան-Էստոնիա 24.03.2018Հավաքվում ենք Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, մարտի 24-ին՝ ժամը 16։15-ից սկսած, իսկ երթը կմեկնարկի 17:00-ին։
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ակտիվ և նվիրյալ երկրպագուներին հրավիրում ենք Red Eagles ակումբի սեկցիա՝ հարավային տրիբունա, 1-ին սեկցիա, միասնաբար ոգեշնչելու, երկրպագելու և առաջ մղելու մեր հավաքականին»,- ասված է ֆան շարժման տարածած հայտարարության մեջ:
Իր հերթին, First Armenian Front (FAF)-ը Facebook սոցցանցում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին մարտի 24-ին` ժամը 15:00-ից հրավիրում է Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու Հայաստան-Էստոնիա նախախաղային երկրպագուների միասնական մեծ երթին:
«Բոլորս լինում ենք Ազգային հավաքականի մարզաշապիկներով կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Երթը կմեկնարկի ժ. 16:00-ին, խաղի սկիզբը ժ. 18:00 է»,- ասված է հայտարարության մեջ:
21:10 29.06.2025
Մակրոնը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայում Renault անօդաչու թռչող սարքերի արտադրությունը․ Ֆրանսիայի ԱԳՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է Renault ավտոկոնցեռնի կողմից Ուկրաինայում անօդաչու թռչող սարքեր արտադրելու հնարավորությունը։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ «Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն մի քանի օր առաջ հայտարարեց Ուկրաինայում Renault-ի հետ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության […] ...
20:50 29.06.2025
Ղրղզստանի ԱԳՆ-ը աջակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի փաստերի աղավաղման կանխարգելմանըՂրղզստանը աջակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին փաստերի աղավաղումը կանխելուն ուղղված ջանքերին։ Այս մասին Չոլպոն-Ատայում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժենբեկ Կուլուբաևը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք միշտ պատրաստ ենք աջակցել պատմական ճշմարտությունը պաշտպանելու և Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ փաստերի աղավաղումը կանխելու ջանքերին», – ասել է նա։ […] ...
20:29 29.06.2025
«Լացիոն» մերժել է «Ինտերի» տրանսֆերային առաջարկը«Ինտերը» հետաքրքրված է «Լացիոյի» կիսապաշտպան Նիկոլո Ռովելայի ծառայություններով: Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Ինտերը» պատրաստ է առաջարկել 35 միլիոն եվրո և վարձակալական հիմունքներով «Օլիմպիկո» ուղարկել Կրիստիան Ասլանիին: Հռոմեական ակումբը տեղեկացրել է սակայն, որ չի պատրաստվում բանակցել, քանի որ Ռովելայի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո: «Ինտերը» սկսել է ուշադրության կենտրոնում պահել Ռովելային, […] ...
20:20 29.06.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կարող է ընդունվել առաջիկա օրերինՖրանսիան ակնկալում է, որ հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթը ԵՄ-ի կողմից կհամաձայնեցվի առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն LCI հեռուստաալիքի եթերում։ «Առաջիկա օրերին, քանի որ բանակցությունները մոտենում են ավարտին», – այսպես գերատեսչության ղեկավարը պատասխանել է այն հարցին, թե երբ են ԵՄ երկրները համաձայնեցվելու պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Նրա խոսքով՝ […] ...
20:00 29.06.2025
ԱՄՆ նախագահի որդին հայտնել է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածուԱՄՆ նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը, կարծում է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածու։ Այս մասին նա ասել է Financial Times (FT)-ին տված հարցազրույցում։ «Կցանկանայի՞, որ իմ երեխաները նույն փորձառությունն ունենան վերջին տասնամյակում, ինչ ես։ Գիտեք, եթե պատասխանը «այո» լիներ, կարծում եմ՝ դեպի ԱՄՆ նախագահություն քաղաքական ուղին հեշտ կլիներ, այսինքն՝ կարծում եմ՝ կարող եմ […] ...
19:38 29.06.2025
«Ռոստովն» ու Բայրամյանը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ«Ռոստովն» ու հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ, հաղորդում է Metaratings-ը: 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին: Կողմերն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը, պայմանագրի որոշ կետեր դեռևս հստակեցված չեն: Առաջիկա օրերին կանցկացվի բանակցությունների վերջին փուլը: Այնուամենայնիվ, կողմերը շահագրգռված են շարունակել համագործակցությունը: Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից […] ...