Արթիկում այսօր տրվել է ձմեռային զորակոչի մեկնարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.39 oC

Արթիկում այսօր տրվել է ձմեռային զորակոչի մեկնարկը

17:50 10.01.2024

Արթիկում այսօր տրվել է 2024 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկը:

Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկներին հայոց բանակ են ճանապարհել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ տեր Նարեկ Վարդապետ Ավագյանը, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ:

Մարզպետը բարի երթ, խաղաղ, անվտանգ ու անփորձանք ծառայություն է մաղթել բանակ մեկնող երիտասարդներին.

«Սիրելի նորակոչիկներ, դուք գնում եք փոխարինելու մեր հայրենիքի զինված ուժերում պարտքը կատարած ձեր ավագ ընկերներին։ Միշտ հիշեք՝ զինվորական ծառայությունը յուրաքանչյուր տղամարդու համար մի փորձություն է, բայց միևնույն ժամանակ հայրենիքի ու հայրենի հողի անառիկության համար ծառայելն իսկապես պատվաբեր ու անչափ կարևոր է։ Գիտակցեք, որ հայ զինվոր լինելը Հայաստանի զինված ուժերում ծառայելը մեծ պատիվ է։ Ցանկանում եմ, որ ձեր ծառայությունն անցի առանց փորձությունների ու առողջ վերադառնաք ձեր օջախները, մեր բոլոր զորակոչիկների ծնողներին ու հարազատներին՝ համբերություն։ Ձեզ բարի երթ»։

Այնուհետև ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար ընկած հերոսների հուշահամալիրի առջև:

Возможно, это изображение 7 человек

Возможно, это изображение 5 человек и толпа

Возможно, это изображение 6 человек

Возможно, это изображение 6 человек

Возможно, это изображение один или несколько человек и текст

Возможно, это изображение 4 человека

Возможно, это изображение 6 человек

Возможно, это изображение 9 человек

Возможно, это изображение 9 человек и текст

Возможно, это изображение 5 человек

Возможно, это изображение 4 человека

Возможно, это изображение 1 человек, толпа и текст

Возможно, это изображение один или несколько человек и толпа

Возможно, это изображение 2 человека и толпа

Возможно, это изображение 8 человек, вагонетка, скорая помощь, поезд и текст

Возможно, это изображение 2 человека и памятник

Возможно, это изображение 2 человека и памятник

Возможно, это изображение 12 человек

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ Արաղչի

18:00 18.05.2025

Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ Արաղչի

Իրանական կողմը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Թեհրանի երկխոսության ֆորումի ժամանակ։ Կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաքում բացվել է Թեհրանի երկխոսության ֆորումը։ Միջոցառումը տեղի է ունենում Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, և ելույթներ են ունեցել […] ...

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

17:40 18.05.2025

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա.Գրիգորյանը և Ք.Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, […] ...

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

17:23 18.05.2025

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

17:18 18.05.2025

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունը

17:13 18.05.2025

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունը

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստացավ պապական իշխանության խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը (բրդյա ժապավեն՝ ասեղնագործված խաչերով): Այս հին ծեսը նշանավորել է 267-րդ Հռոմի պապի պաշտոնավարման պաշտոնական սկիզբը։ Բացման պատարագը, որը կավարտվի պապական քարոզով, աղոթքով և օրհնությամբ, կգլխավորի Լևոն XIV-ը։ Հրապարակ են այցելել բազմաթիվ հավատացյալներ, ինչպես նաև արտասահմանյան երկրներից ժամանած ավելի քան 150 պատվիրակություններ, թագավորական տների […] ...

Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներում

16:39 18.05.2025

Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներում

Ներքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Հերթական հանրային իրազեկման միջոցառումը մայիսի 17-ին էր՝ Երևանի Հանրապետության փողոցի […] ...

BACK_TO_TOP