10:43 20.01.2024
Նախկին վիրուսային հիվանդությունները, մասնավորապես՝ կորոնավիրուսային վարակը, կարող են առաջացնել կոգնիտիվ խանգարումների գործընթաց՝ հանգեցնելով մասնավորապես դեմենցիայի, ասել է նյարդաբան Մարինե Թանաշյանը։ Նա aif.ru-ի հետ զրույցում նշել է դեմենցիայի զարգացում հրահրող ոչ ակնհայտ գործոն։
Նյարդաբանը պարզաբանել է, որ երբ բորբոքումը տեղի է ունենում ոչ պատշաճ կերպով, պաթոլոգիական գործընթացում ներգրավվում են նյարդային համակարգի հյուսվածքները, ինչը երբեմն հանգեցնում է նեյրոնների և դրանք սնուցող բջիջների վնասմանը։
«Հետևաբար, բորբոքումն այժմ համարվում է կոգնիտիվ խանգարումների զարգացման մեկնարկային կետ, որի ծայրահեղ դրսևորումը տկարամտությունն է։ Բորբոքումն ազդում է նաև դեմենցիայի հիմնական պատճառների՝ ուղեղի անոթային և նեյրոդեգեներատիվ փոփոխությունների վրա»,- պարզաբանել է Թանաշյանը։
Բժիշկը հավելել է, որ շատ վիրուսներ կարող են առաջացնել կոգնիտիվ խանգարումներ, այդ թվում՝ կորոնավիրուսը, որից հետո մարդիկ դժգոհում են հիշողության վատացումից, վատ ուշադրությունից և «գլխում մշուշից»։
Թանաշյանը պարզաբանել է՝ հնարավոր է, որ նման մարդիկ մինչ վիրուսը ճանաչողական խանգարումներ ունենային, ինչը 15-20 տարի հետո բերեր դեմենցիայի։
«Իհարկե, անհնար է ասել, որ վիրուսային հիվանդությունն անպայման կբերի դեմենցիայի։ Օրինակ՝ մարդկանց 99 տոկոսն ունի հերպեսի վիրուս: Շատ փոքր թվով հիվանդների մոտ այն առաջացնում է էնցեֆալիտ (ուղեղի սուր բորբոքում), որի չարորակ ձևը երբեմն հանգեցնում է ճանաչողական խանգարումների»,- եզրափակել է նա։
12:10 05.05.2025
Հայտնաբերվել են այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ10:30 05.05.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը09:40 05.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլել08:55 05.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:30 05.05.2025
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»08:13 05.05.2025
Հրդեհ ավտոմեքենայում08:06 05.05.2025
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից23:30 04.05.2025
Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին21:28 04.05.2025
Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին12:18 05.05.2025
Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 6-ին՝ ժամը 11:30-ին, «Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:10 05.05.2025
Հայտնաբերվել են այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 2-ի առավոտյան վարչություն է ներկայացել անցած տարվա օգոստոսից ՌԴ իրավապահների կողմից ապօրինի դրամախաղերի կազմակերպման և իրականացման մեղադրանքով հետախուզվող վանաձորցի 36-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք: *** Մայիսի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Երևանում բնակվող 47-ամյա օտարերկրացի: Հայաստանում […] ...
11:30 05.05.2025
Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչը տան բակում ունի փայտամշակման սղոցարան, իսկ փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով: Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակում հայտնաբերել են 670 տախտակ և ժապավենային սղոց: 48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել է Ստեփանավանի անտառտնտեսությունից ձեռք բերած փայտանյութից: Նա […] ...
11:15 05.05.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք. 3 իրավաբանական […] ...
11:00 05.05.2025
Bloomberg. Մասկը կարծում է, որ արհեստական բանականությունը պետք է փոխարինի որոշ պետական ծառայողներիԱՄՆ Կառավարության արդյունավետության գրասենյակի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունը կարող է կատարել այն առաջադրանքների մի մասը, որոնք ներկայումս կատարում են պետական ծառայողները։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Նա ԱՄՆ կառավարությունն անվանել է անարդյունավետ և ասել, որ արհեստական բանականությունը պետք է ստանձնի այն գործառույթները, որոնք ներկայումս կատարում են որոշ […] ...