12:09 17.01.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, խուլիգանության՝ 3, հոգեկան ներգործության, շորթման, դրամանենգության և շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու՝ 2-ական, սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ազատությունից ապօրինի զրկելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում09:51 19.05.2025
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքըՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։ «Մասնավորապես, պարզվել է, որ Ա.Հ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով՝ 22.000 ԱՄՆ դոլարի դիմաց, 2024-2025 […] ...
09:50 19.05.2025
Տուսկը շնորհավորել է Նիկուսոր Դանին՝ Ռումինիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը շնորհավորել է Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանին Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ՝ նախքան պաշտոնական արդյունքների հրապարակումը։ «Շնորհավորում եմ Նիկուսոր Դանին, կեցցե ազատ Ռումինիան»,-գրել է Լեհաստանի վարչապետը X-ում։ Մայիսի 18-ին Ռումինիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Դա պայքար էր «Ռումինացիների միավորման ազգայնական դաշինքի» առաջնորդ Ջորջ Սիմիոնի և Բուխարեստի կենտրոնամետ քաղաքապետ […] ...
09:42 19.05.2025
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորություններըԱյսօր Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հայտնել է, որ դադարեցնում է իր լիազորությունները: ...
09:39 19.05.2025
Լիբիան հրադադարի կոմիտե է ստեղծվելԼիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (UNSMIL) և Լիբիայի նախագահական խորհուրդը ստեղծել են զինադադարի կոմիտե, որը կօգնի երկրում մշտական հրադադար հաստատել, հայտնում է UNSMIL-ը սոցիալական ցանցերում: «Նախագահական խորհուրդը և UNSMIL-ը ստեղծել են հրադադարի կոմիտե՝ հիմնվելով այս շաբաթ ձեռք բերված փխրուն խաղաղության վրա: Կոմիտեն նպատակ ունի դյուրացնել մշտական հրադադարը՝ կենտրոնանալով բոլոր խաղաղ բնակչության պաշտպանության վրա և համաձայնեցնել Տրիպոլիի […] ...
09:30 19.05.2025
Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդԱռնվազն 151 մարդ է զոհվել մայիսի 18-ին Գազայի հատվածին իսրայելական հարվածների արդյունքում, հաղորդում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ նրանցից 70-ը զոհվել են Գազա քաղաքի և պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող տարածքների ռմբակոծության հետևանքով։ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը կիրակի օրը ասել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը մտել են «Գեդեոնի կառքեր» գործողության […] ...
09:20 19.05.2025
Քամալա Հարիսը շուտափույթ ապաքինում է մաղթել ԲայդենինԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենին շուտափույթ ապաքինում է մաղթել՝ նրաի մոտ քաղցկեղ ախտորոշվելուց հետո։ «Դագը և ես տխուր ենք նախագահ Բայդենի՝ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման լուրից: Մենք այս պահին մեր սրտերում և աղոթքներում ենք պահում նրան և նրանց ամբողջ ընտանիքին: Ջոն մարտիկ է, և ես գիտեմ, որ նա կդիմավորի այս մարտահրավերը […] ...