Վաղաժամ ծնված աղջկա մոտ 4 երիկամ է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Վաղաժամ ծնված աղջկա մոտ 4 երիկամ է հայտնաբերվել

22:11 19.01.2024

Բրազիլիայում աղջիկ է ծնվել հազվագյուտ զարգացման անոմալիայով՝ չորս երիկամներով։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։

Բժիշկները պարզել են, որ Իսիս Էլոա Ֆերեյրա Ալվեսը երիկամների հետ կապված խնդիրներ ուներ, երբ նա դեռ մոր՝ 21-ամյա Թալյա Սիլվա Ալվեսի արգանդում էր։ Աղջիկը վաղաժամ ծնվել է կեսարյան հատումով և որոշ ժամանակ անցկացրել ինկուբատորում՝ բժիշկների հսկողության ներքո։ Հինգ ամսականում Իսիսին վիրահատություն պահանջվեց, որի ընթացքում բժիշկները պարզեցին, որ նա չորս երիկամ ունի։

Վիրաբույժները հեռացրել են աղջկա երիկամներից մեկը, քանի որ այն մեծացել էր միզուղիների խցանման պատճառով և ճնշում էր ստամոքսն ու աղիները՝ դժվարացնելով մարսողությունը: Վիրահատությունից հետո Իսիսը մնաց երեք երիկամով, որոնցով նա ապրում է մինչ օրս։ Նշվում է, որ աղջիկը չի կարող լրացուցիչ օրգանի դոնոր դառնալ, քանի որ խնդիրներ ունի անոթների հետ, ինչը կբարդացնի փոխպատվաստումը։

Իսիսին վիրահատած ուրոլոգի խոսքով, նա պետք է երկար հսկվի բժիշկների կողմից՝ հետագայում հնարավոր առողջական խնդիրներից խուսափելու համար։ Այժմ աղջիկը 13 ամսական է։ Նա հաճախ հոսպիտալացվում է թոքաբորբի պատճառով, որն առաջանում է գրիպի պատճառով։ Իսիսի թոքերը ենթակա են վարակների՝ վաղաժամ ծննդաբերության և բժիշկների կողմից երկարատև հանգստացնող միջոցների պատճառով:

Չնայած դրան, ըստ Թալիայի, դուստրը սովորում է և զարգանում նույն արագությամբ, ինչ մյուս երեխաները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ովքե՞ր և ի՞նչ փաստաթղթերի հիման վրա կարող են ստանալ աջակցող միջոցներ

12:30 05.05.2025

Ովքե՞ր և ի՞նչ փաստաթղթերի հիման վրա կարող են ստանալ աջակցող միջոցներ

Պետությունը շարունակում է տրամադրել աջակցող միջոցներ (անվասայլակ, քայլակ, հենակ, ձեռնափայտ, ստորին և վերին վերջույթների պրոթեզ և այլն)՝ դրանց կարիքն ունեցող քաղաքացիներին։ Ովքե՞ր և ի՞նչ փաստաթղթերի հիման վրա կարող են ստանալ աջակցող միջոցներ․ ընթացակարգը ներկայացրել է ԱՍՀ նախարարությունը։ ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 467 դեպք, որից 139-ը՝ արտակարգ

12:23 05.05.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 467 դեպք, որից 139-ը՝ արտակարգ

Ապրիլի 28-ից մայիսի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 467 դեպք, որից 139-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 64, փլուզման, պայթյունի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, քարաթափման, դժբախտ պատահարի, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի, վայրի կենդանիների հարձակման՝ 1-ական, թունավորման՝ 10, օձի նկատման՝ 15, կեղծ ահազանգի, ուժեղ քամու՝ 5-ական, ինքնասպանության փորձի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 39, ինչպես նաև՝ […] ...

Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:18 05.05.2025

Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 6-ին՝ ժամը 11:30-ին, «Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Հայտնաբերվել են այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ

12:10 05.05.2025

Հայտնաբերվել են այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 2-ի առավոտյան վարչություն է ներկայացել անցած տարվա օգոստոսից ՌԴ իրավապահների կողմից ապօրինի դրամախաղերի կազմակերպման և իրականացման մեղադրանքով հետախուզվող վանաձորցի 36-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք: *** Մայիսի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Երևանում բնակվող 47-ամյա օտարերկրացի: Հայաստանում […] ...

SHANTNEWS

12:00 05.05.2025

SHANTNEWS

Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

11:30 05.05.2025

Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչը տան բակում ունի փայտամշակման սղոցարան, իսկ փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով: Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակում հայտնաբերել են 670 տախտակ և ժապավենային սղոց: 48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել է Ստեփանավանի անտառտնտեսությունից ձեռք բերած փայտանյութից: Նա […] ...

BACK_TO_TOP