Անթալիայի լողափերում գտնվող վեց դիակներից հինգը կարող են լինել նավակի վթարի զոհեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.81 oC

Անթալիայի լողափերում գտնվող վեց դիակներից հինգը կարող են լինել նավակի վթարի զոհեր

20:48 21.01.2024

Թուրքիայի Անթալիա նահանգի լողափերում այս շաբաթ հայտնաբերված վեց դիերից առնվազն հինգը կարող են լինել դեկտեմբերին միգրանտների նավի վթարի զոհ, հայտնել են նահանգի ղեկավարները։
Առնվազն վեց դի է հայտնաբերվել Անթալիայի նահանգի լողափերում, որոնցից մի քանիսը խիստ անդամահատված են։ Դիերն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության՝ մահվան ինքնությունն ու հանգամանքները պարզելու համար։ Լրատվամիջոցները նշել են, որ դիերից մեկը կարող է պատկանել ուսանողուհի Մերվե Ալմասին, ով անհետացել էր գրեթե երկու շաբաթ առաջ։                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Նահանգի ղեկավարությունն իր հաղորդագրության մեջ հաստատել է, որ դիերից մեկն իսկապես կարող է պատկանել ուսանողի, սակայն դա վերջնականապես հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննության արդյունքներով։«Հաստատվել է, որ մյուս հինգ դիակների հագուստն ու կոշիկները արտադրվել են Սիրիայում», – ասվում է РИА Новости-ի տրամադրած մամուլի հաղորդագրությունում։
Իշխանությունները նշել են, որ դեկտեմբերի 11-ին Անկարայում Լիբանանի դեսպանատունը հայտնել է խորտակված նավակի մասին, որով 90 միգրանտներ են շարժվել դեպի Կիպրոս։ «Հաշվի առնելով հարավային քամին՝ հավանականություն կա, որ նավակի միջադեպից հետո ուժեղ քամիների և ալիքների հետևանքով մեր ափերին անշնչացած մարմիններ են լցվել», – ասել են նահանգային կառավարությունից։
Անթալիայի իշխանությունները հայտնել են, որ 2023 թվականի սկզբից ի վեր որևէ հաղորդում չեն ստացել նահանգում անօրինական միգրանտների խմբերի հետ կապված միջադեպերի կամ նրանցից որևէ մեկի անհետացման մասին: Նահանգի դատախազությունը շարունակում է հետաքննել իրավիճակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարի վարչապետ․ Իսրայելը շահագրգռված չէ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններով

09:50 15.05.2025

Կատարի վարչապետ․ Իսրայելը շահագրգռված չէ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններով

Իսրայելի հարվածները Գազայի հատվածին ցույց են տալիս հրեական պետության անհետաքրքրությունը հրադադարի հարցում: Այս մասին CNN International-ին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին։ «Սա, ըստ էության, խոսում է բանակցություններ վարելու նկատմամբ հետաքրքրության պակասի մասին։ Մենք համագործակցում ենք երկու կողմերի հետ և հույս ունենք առաջընթացի, բայց ես […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

09:45 15.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, […] ...

Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով

09:40 15.05.2025

Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով

Գազայի հատվածի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Հինգշաբթի գիշերը իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Խան Յունիս քաղաքի բնակելի թաղամասերին, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի հարավում։ Արդյունքում, զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը […] ...

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել Տրիպոլիում

09:31 15.05.2025

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել Տրիպոլիում

Տրիպոլիում Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության (GNA) դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաքի թաղամասերում։ Այս մասին հայտնում է Libya Press գործակալությունը։ Տրիպոլիի ամենամեծ շրջաններից մեկում՝ Սուք ալ-Ջումաայում, տեղի է ունեցել խոշոր ցույց, որին մասնակցել են չորեքշաբթի գիշերը բռնկված զինված բախումները։ Տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Դբեյբայի կառավարության հրաժարականը։ Հերթական […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

09:26 15.05.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

Գագարին ԳԲԿ-ն սնող DN100 տրամագծով կողմնատար-գազատարի 0,562 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 21։00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի, Չկալովկա, Լճաշեն, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-ապ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեդամի» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում […] ...

Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամի

09:20 15.05.2025

Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամի

Բաղդադում պարետային ժամ չի սահմանվի ոչ Արաբական լիգայի 34-րդ գագաթնաժողովից առաջ, ոչ էլ մայիսի 17-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գագաթնաժողովի անվտանգության գերագույն կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Միկդադ Միրին։ «Մենք հաստատում ենք, որ պարետային ժամ չի լինի ոչ Բաղդադում արաբական գագաթնաժողովից առաջ, ոչ էլ դրա ընթացքում»,- նրա խոսքերն է մեջբերում Իրաքյան լրատվական գործակալությունը։ […] ...

BACK_TO_TOP