Թերեզա Մեյը մեզ հստակ ապացույցներ է ներկայացրել. Մերկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+12.09 oC

Թերեզա Մեյը մեզ հստակ ապացույցներ է ներկայացրել. Մերկել

19:11 23.03.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համոզիչ փաստեր է ներկայացրել ԵՄ անդամ երկրներին, որոնք ապացուցում են ռուս նախկին կրկնակի գործակալի թունավորման գործում Ռուսաստանի մասնակցություն ունենալու փաստը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Թերեզա Մեյը մեզ հստակ ապացույցներ է ներկայացրել»,- լրագրողների հարցին պատասխանել է Մերկելը:

Նա հավելել է, որ համապատասխան համաձայնությունից հետո կներկայացվեն Գերմանիայի և Ֆրանսիայի հետագա գործողություններն այս գործի շուրջ:

Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ անդամ երկրների հետ հանդիպումից հետո հայտարարություն էր արել Սկրիպալի թունավորման գործի վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ եկեղ միգրանտների թվում կան այլ երկրների բանտերից, հոգեբուժարաններից մարդիկ․ Թրամփ

08:36 08.05.2024

ԱՄՆ եկեղ միգրանտների թվում կան այլ երկրների բանտերից, հոգեբուժարաններից մարդիկ․ Թրամփ

ԱՄՆ-ի սահմանը հատող առանց փաստաթղթերի միգրանտների թվում են նրանք, ովքեր կալանավորվել են այլ երկրների բանտերում կամ եղել են հոգեբուժարաններում: Այս մասին WGAL-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ներկայիս ամերիկյան վարչակազմը որոշել է, որ մեզ անհրաժեշտ են բաց սահմաններ, որոնք թույլ կտան մարդկանց մուտք գործել մեր երկիր՝ բանտերից, հոգեբուժարաններից»,- ասել է նա: […] ...

Բայդենը Ռումինիայի նախագահի հետ քննարկել է Սև ծովի տարածաշրջանը և իրավիճակը ՆԱՏՕ-ի արևելյան թևում

08:21 08.05.2024

Բայդենը Ռումինիայի նախագահի հետ քննարկել է Սև ծովի տարածաշրջանը և իրավիճակը ՆԱՏՕ-ի արևելյան թևում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) արևելյան թևում և Սևծովյան տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Նախագահ Բայդենը շնորհակալություն է հայտնել Ռումինիային ամերիկացի զինվորներին ցուցաբերած բարեհաճ հյուրընկալության և ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության ապահովմանը նվիրվածության համար», – ասվում է […] ...

Քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի առկա սերտ և արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր

23:59 07.05.2024

Քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի առկա սերտ և արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության «Սիլիկոն Վելի» մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ: Հանդիպման ընթացքում Երվանդ Զորյանը նախագահին է ներկայացրել 2000-ականների սկզբից ի վեր «Սինոփսիս» ընկերության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը, ստարտափերը, ինչպես նաև անդրադարձ է կատարել ընթացիկ նախաձեռնություններին։ Զրույցի ընթացքում քննարկվել են […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

23:51 07.05.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Դավիթ Օջակյանի և Ջոն Կեվրանյանի հետ: Ողջունելով Օջակյանին նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել կազմակերպության տասնամյակների հայրենանվեր գործունեությունը, որի նպատակակետը մշտապես եղել է Հայաստանի զարգացումն ու հզորացումը, չկրելով քաղաքական կամ բևեռացված ուղղվածություն: Նախագահն իր խոսքում շեշտել է, որ թեև համագումարի […] ...

Սլովակիան ու Ադրբեջանը սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու․ որքանո՞վ է օրինական այդ համագործակցությունը

23:30 07.05.2024

Սլովակիան ու Ադրբեջանը սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու․ որքանո՞վ է օրինական այդ համագործակցությունը

Ավարտվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Բաքու: Այցի ընթացքում նաև ռազմական ու ռազմաարդյունաբերական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել: Ի՞նչ են ենթադրում ստորագրված փաստաթղթերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ հայտարարության մեջ Ալիևն ասել է, որ Սլովակիայի հետ հարաբերություններում նոր դարաշրջան է սկսվում: Այսօր երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել […] ...

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու հարցում․ Սպիտակ տուն

23:18 07.05.2024

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու հարցում․ Սպիտակ տուն

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու հարցում։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հաստատել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ ԱՄՆ և Ռումինիայի նախագահներ Ջո Բայդենի և Կլաուս Յոհանիսի բանակցություններից առաջ։ «Ոչինչ չի փոխվել մեր աջակցության առումով, որ պարոն Ռյուտեն դառնա […] ...

BACK_TO_TOP