Ես ամեն օր ստանում եմ բացասական էմոցիաներ. Դավիթ Սանասարյանը` իրենց բացահայտումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ես ամեն օր ստանում եմ բացասական էմոցիաներ. Դավիթ Սանասարյանը` իրենց բացահայտումների մասին

12:15 05.09.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց, որ իրենք համալրվել են արհեստավարժ տարբեր մասնագետներով, որոնք աշխատել են տարբեր հիմնարկներում, իրականացրել տարբեր գործառույթներ: Նրանք, ըստ Սանասարյանի, նվիրյալներ են, ովքեր այստեղ պատրաստ են եղել ստանալ ավելի քիչ, քան կստանային մասնավոր հիմնարկներում:

Ծառայության պետի խոսքով` իրենց անձնակազմն սկսել է համալրվել հուլիսի 3-ից, մոտ 2 տասնյակ աշխատող են ունեցել, և առաջին հանձնարարականը եղել է հուլիսի 3-ին:

«Իմ խորհրդականները եղել են ՊՆ կենտրոնական հավաքակայանում, մշտադիտարկում են իրականացրել, որի արդյունքում ծնվել են մեր առաջարկները, զորահավաքի կազմակերպման այլ մեխանիզմ ենք առաջարկել` կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: Առաջիկայում այդ քննարկումն ունենալու ենք ՊՆ-ի հետ»,- ասաց նա:

Սանասարյանը հայտնեց, որ իր ղեկավարած կառույցն օգոստոսի կեսերին նոր բյուջե է ունեցել, մինչ այդ աշխատակիցներն իրենց միջոցներով են գնացել այս կամ այն կառույց` վերահսկողություն իրականացնելու: Նրա գնահատմամբ` զրոյից կառույց հիմնելը դժվար և հաճելի գործ է: Ծառայության պետը նշել է, որ ստուգումներ են իրականացրել Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերում:

«Ես` որպես ընդդիմադիր գործիչ, որպես ակտիվ քաղաքացի, միշտ պատկերացրել եմ, թե երկրի միջոցներն ինչպես են կերել, բայց ես ամեն օր ստանում եմ բացասական էմոցիաներ, իմ գնահատականն է, որ այս մարդիկ ոչ թե պատկերացրել են, որ ունեն պետություն, հայրենիք, այլ խոպան են եկել և ուզել են հարստանալ, ու շատերը հարստացել են»,- նշեց նա:

Սանասարյանը հիշեցրեց վարչապետի հայտարարությունը, թե իրենց նպատակը բանտերը նախկին կոռուպցիոներներով լցնելը չէ, հակառակը` եթե պետությանը հասցրած վնասը փոխհատուցեն, նրանց ներում կշնորհվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP