Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա․ Բորել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2024
  • $
    387.34
  • RUBLE
    4.36
  • 420.92
WEATHER
+23.09 oC

Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա․ Բորել

21:45 22.01.2024

Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավակնություններով, Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ալիևի տարածքային պահանջները լուրջ մտահոգություն են առաջացնում, Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»,- ասել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող թիրախներին

10:05 05.06.2024

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող թիրախներին

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Գիշերվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել «Հեզբոլլահի» երկու արձակման կայանքներին Լիբանանի հարավում գտնվող Զիբկին և Այտա ալ-Շաբ շրջաններում և, միաժամանակ, հարվածներ են հասցրել «Հեզբոլլահի» երեք ռազմական օբյեկտներին Ադաիսսեում, Բլիդաում և Մարքաբայում»,-ասվում […] ...

Սլովենիայի խորհրդարանը քվեարկել է Պաղեստինը ճանաչելու օգտին

09:55 05.06.2024

Սլովենիայի խորհրդարանը քվեարկել է Պաղեստինը ճանաչելու օգտին

Սլովենիայի Պետական ​​ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորները քվեարկել են Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու օգտին։ Այս մասին հայտարարել է Պետական ​​ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար-Զուպանչիչը, հանդիպումը հեռարձակել են Սլովենիայի ռադիոն և հեռուստատեսությունը։ Քաղաքական գործչի խոսքով՝ Պաղեստինի ճանաչման քվեարկությանը, ընդհանուր առմամբ, մասնակցել է 53 մարդ։ «Կողմ քվեարկեցին 52 պատգամավորներ, ոչ ոք դեմ չքվեարկեց։ Սլովենիայի Հանրապետությունը ճանաչեց Պաղեստինը […] ...

Վենեսուելայի նախագահը հաստատել է Մեքսիկայի հետ համագործակցության ընթացքը

09:18 05.06.2024

Վենեսուելայի նախագահը հաստատել է Մեքսիկայի հետ համագործակցության ընթացքը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և Մեքսիկայի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հեռախոսազրույցում հաստատել են երկու երկրների բարեկամական հարաբերությունները։ Այս մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն X-ի իր էջում: «Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եղբայրական, ընկերական հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի ընտրված նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ և շնորհավորել նրան հունիսի 2-ին ընտրություններում ապշեցուցիչ հաղթանակի կապակցությամբ», […] ...

Թայվանը մեկ օրում գրանցել է 26 ինքնաթիռի և 10 չինական նավի մոտեցումը կղզուն

09:10 05.06.2024

Թայվանը մեկ օրում գրանցել է 26 ինքնաթիռի և 10 չինական նավի մոտեցումը կղզուն

Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ 24 ժամվա ընթացքում կղզուն են մոտենում 26 ինքնաթիռներ և Ժողովրդա-ազատագրական բանակի 10 նավ։ Այս մասին ասվում է կղզու պաշտպանության գերատեսչության հայտարարության մեջ։ Ինչպես նշվում է, 19 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել կղզու հյուսիսային և հարավ-արևմտյան հատվածներում հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի։ Հայտարարության մեջ ասվում է, որ […] ...

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Թայվանի նկատմամբ չի փոխվել

09:00 05.06.2024

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Թայվանի նկատմամբ չի փոխվել

Թայվանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը՝ Պեկինի դեմ ուժ կիրառելու պատրաստակամության վերաբերյալ։ «Նույն հարցազրույցում, կամ գուցե նույնիսկ նույն պարբերությունում նախագահն ասաց, որ քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել, ԱՄՆ-ը աջակցում է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը»,- ասել է Սալիվանը՝ […] ...

Ճապոնիան վավերացրել է նորագույն կործանիչի համատեղ մշակման մասին համաձայնագիրը

08:53 05.06.2024

Ճապոնիան վավերացրել է նորագույն կործանիչի համատեղ մշակման մասին համաձայնագիրը

Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը ձայների մեծամասնությամբ վավերացրել է Իտալիայի և Մեծ Բրիտանիայի հետ նոր կործանիչի համատեղ մշակման մասին համաձայնագիրը։ Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ Համաձայնագիրը վավերացվել է խորհրդարանի առանցքային ստորին պալատի կողմից այս տարվա ապրիլին։ Այսպիսով, ճապոնական կողմից համաձայնագրի վավերացումն ամբողջությամբ ավարտվել է։ Ճապոնիայի կառավարությունը նաև նախկինում ընդունել է պաշտպանական տեխնիկայի արտահանման սահմանափակումները մեղմացնող բանաձև, […] ...

BACK_TO_TOP