21:11 23.01.2024
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ կայացած որոշման համաձայն, վաղը ԵԽԽՎ-ում կկայանան քննարկումներ՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ: Դա Բաքվի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու և Արցախում եվրոպացի դիտորդների առաքելությանը խոչընդոտելու հետևանք է: Ինչպե՞ս են մեկնաբանում երեկ կայացրած որոշումը Բաքվում, և հաստատվո՞ւմ են տեղեկություններն այն մասին, որ սպասվող պատժամիջացների պատճառներից մեկը հայերի դեմ Բաքվի ձեռնարկած անօրինական գործողություններն են:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Ադրբեջանի իշխանությունները որևէ կեպ չեն մեկնաբանում, անգամ ձևացնում են, թե չեն էլ նկատում, թե որևէ բան է տեղի ունեցել: Ադրբեջանական լրատվամիջոցների մեծ մասը չի էլ տեղեկացնում անգամ, որ այդպիսի որոշում է կայացվել: Լրատվամիջոցների մյուս մասն էլ տեղեկացնում է՝ չմեկնաբանելով, թե ինչ է տեղի ունեցել: Ընդ որում, այդ լրատվամիջոցները ակնհայտ ազդակ են տարածում այն մասին, որ եթե Ստրասբուրգի կողմից Բաքվի վրա գործադրվող ճնշումը շարունակվի, Ադրբեջանը ստիպված կլինի ինքը հայտարարել Եվրախորհրդից դուրս գալու մասին: Այդպիսի ազդակներ են ուղարկում այն լրատվամիջոցները, որոնք կամ պատկանում են երկրի կառավարությանը, կամ սպասարկում են նախագահի աշխատակազմին՝ չափազանց մերձ լինելով իշխանություններին»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ կլինի, եթե իսկապես բանը հասնի Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի վտարմանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
10:34 01.05.2025
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունումՊատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...
10:25 01.05.2025
Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:17 01.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...
10:00 01.05.2025
Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվենՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...
09:50 01.05.2025
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդԳազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...
09:40 01.05.2025
ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասինԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ։ «Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։ […] ...