Մեր Հանրային խորհուրդը կայացել է. Սերժ Սարգսյանը հանդիպել է խորհրդի անդամների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+10.09 oC

Մեր Հանրային խորհուրդը կայացել է. Սերժ Սարգսյանը հանդիպել է խորհրդի անդամների հետ

19:35 23.03.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Ընդլայնված կազմով հանդիպմանը, խորհրդի անդամներից բացի, ներկա են եղել խորհրդակցական այդ մարմնի ոլորտային հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և տարածքային կառույցների ներկայացուցիչներ:

Իր խոսքում Վազգեն Մանուկյանը մեծապես կարևորել է հանրապետությունում հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու նպատակով նախագահի հրամանագրով 2008 թվականին Հանրային խորհրդի ստեղծումը և շնորհակալություն հայտնել նախագահին՝ այդպիսով քաղաքական նոր մշակույթ ձևավորելու, քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրները բարձրացնելու, մասնագիտական տեսանկյունից քննարկելու և լուծումներ առաջարկելու հնարավորության համար: 

Սերժ Սարգսյանը կարևորել է Հանրային խորհրդի հետ հանդիպումները, որոնք նախորդ տարիներին քիչ չեն եղել և նշել, որ դրանք շատ օգտակար են ու լավ հնարավորություն են բաց, անկաշկանդ մթնոլորտում քննարկելու երկրում եղած խնդիրները, տեսակետներ, կարծիքներ հայտնելու և բանավիճելու: Նախագահ Սարգսյանը կարևորել է խորհրդի գրեթե 10-ամյա գործունեությունը և շնորհակալություն հայտնել անցած տասը տարիներին կատարված աշխատանքի համար:

«Մենք, իրոք, միասին երկար ճանապարհ ենք անցել, և մեր հասարակության հասունացման ու հասարակական կյանքի ճիշտ կազմակերպման գործում Հանրային խորհուրդը շատ լուրջ դերակատարություն է ունեցել: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարած աշխատանքի համար: Ես հիշում եմ, որ ստեղծումից որոշ ժամանակ՝ հավանաբար երկու կամ երեք տարի անց, պարոն Մանուկյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ նա ասաց՝ մի՞գուցե չշարունակենք աշխատանքը, մի՞գուցե այն արդյունավետ և տեսանելի չէ: Ես ամենայն համոզվածությամբ ասացի, որ միգուցե տեսանելի չէ շատերի համար, բայց օգտակար է առաջին հերթին ինձ և նաև մեր հասարակության համար: Դա այդ թեմայով մեր վերջին խոսակցությունն էր: Այնուհետև խոսակցությունները գնում էին այլ բանի մասին՝ իսկ մի՞գուցե անհրաժեշտություն կա, որպեսզի սահմանադրական կարգավիճակ տանք Հանրային խորհրդին, օրենք ընդունենք և այլն: Եվ այսօր կարող եմ ասել, որ այդ խնդիրները լուծված են և լուծված են լավ ձևով:

Անցած տարիների ընթացքում ես միշտ զգացել եմ ձեր ներկայությունն իմ կողքին, մեր պետության կողքին, որովհետև հրատապ լուծում պահանջող խնդիրների արծարծումն արդեն իսկ նշանակում է պետությանը սատարել, որովհետև այդ խնդիրներն ու հարցերն արծարծվում են, որպեսզի վաղը, մյուս օրը ավելի լավ լինի, այլ ոչ թե արդյունք են չարության, արդյունք են իրականությունը միտումնավոր չհասկանալու ու չտեսնելու: Այս տարիների ընթացքում Հայաստանի հասարակական կյանքում չի եղել գեթ մեկ հարց, որի շուրջ Հանրային խորհուրդը կարծիք չհայտներ, որի շուրջ քննարկումներ, առաջարկություններ չլինեին: Ավելին՝ խորհուրդն իր նախաձեռնություններով բազմաթիվ հարցեր է քննարկել, բազմաթիվ լուծումներ է առաջարկել: Ես չեմ ասում, որ դրանք բոլորը մենք վերցրել և օգտագործել ենք կամ բոլոր քննարկված հարցերի շուրջ ձևավորված ձեր կարծիքը մեզ համար եղել է միանշանակ, բայց կարևորը՝ ձևակերպվել են խնդիրներ: Ինչպես գիտնականներն են ասում՝ խնդիրը լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է այն շատ ճիշտ ձևակերպել: Եթե խնդիրը սխալ ես ձևակերպում, ապա այն չի կարող լուծում ունենալ: Մաթեմատիկայում դա շատ հստակ երևում է:

Ես պետք է առանձնահատուկ գնահատանքի խոսք հղեմ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ոչ միայն կապված Հանրային խորհրդի գործունեության և կայացման հետ, այլև մեր նորագույն պատմության մեջ նրա դերակատարման: Պարոն Մանուկյանը եղել է մեր համազգային շարժման ամենակարկառուն դեմքերից մեկը, ղարաբաղյան շարժման ընթացքում առանցքային գործիչ, բեկումնային պահերին վարել է վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները: Ցավոք, մինչև հիմա, և ես կարծում եմ տևական ժամանակ, շատ մարդկանց համար այս պաշտոնները այլ նշանակություն ունեն: Հասկանու՞մ եք՝ նրանք դա ընկալում են որպես վայելքի, ինչ-ինչ խնդիրներ լուծելու հնարավորություն: Շատերը չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում ստանձնել վարչապետի կամ պաշտպանության նախարարի պաշտոնն ու պատասխանատվությունը: Դա առաջին հերթին ծառայություն է՝ կամավոր ծառայություն հայրենիքին: Իհարկե, բազմաթիվ պատեհապաշտներ կան տարբեր պաշտոններում, բազմաթիվ մարդիկ կան, որոնց նպատակներն այլ են, բայց իսկական կոչումը բոլորովին այլ պետք է լինի: Եվ այս առումով մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Վազգենին ու նաև մեկ անգամ ևս ընդգծել, որ իմ կարծիքով Հանրային խորհուրդը գոնե այսօրվա տեսքը չէր ունենա, եթե չլիներ Վազգեն Մանուկյանի առաջնորդությունը՝ իր սուր մտքով և լայնախոհությամբ: Սա շատ կարևոր հանգամանք է: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր Հանրային խորհուրդը կայացել է. կայացել է որպես մեր հասարակական կյանքում առկա հակասությունները քննարկելու և այդ կնճիռները հարթելու մի շատ կարևոր հարթակ: 10 տարի առաջ 2008 թվականին մենք շատ լուրջ մարտահրավերների էինք բախվել: Բոլորդ հիշում եք այդ ժամանակահատվածը: Եվ այսօր մենք գոնե կարող ենք խոսել արդեն ուրիշ Հայաստանի մասին:

Մենք ձեզ հետ միասին շատ ջանք ներդրեցինք, որպեսզի թշնամությունը գոնե ինչ-որ չափով մեղմանար և մնար քչերի կա՛մ սեփականությունը, կա՛մ մոտեցումները: Եթե հիշում եք՝ տասը տարի առաջ, երբ միացնում էինք հեռուստացույցը, առաջին հաղորդումներն այն մասին էին, որ՝ Եվրոպայի խորհուրդը սա որոշեց, Եվրոպայի խորհուրդը նա որոշեց, վաղը մեզ պատժելու են, մյուս օրը տանելու են Եվրոպական դատարան և այլն: Փառք Աստծո, այսօր մի վիճակում ենք, երբ ամբողջովին ընդունվում ենք և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի կողմից: Եվ սա մեր հասարակության ամենամեծ ձեռքբերումն է: Երբ միջազգային տրամաչափի վերլուծաբանները խոսում են այն մասին, որ Հայաստանին հաջողվեց լինել լավ գործընկեր և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար, կարծում եմ, սա նաև ձեր կողմից կատարված աշխատանքի գնահատականն է: Մենք հաջողությամբ բարեփոխել ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և հիմա գտնվում ենք անցումային՝ վերջին փուլում: Իհարկե, պարոն Մանուկյանն ասաց, որ դեռևս նույնիսկ ինքը չգիտի՝ դա լա՞վ է լինելու, թե՞ վատ, ինչպիսի՞ դրսևորումներ է ունենալու: Ես ուզում եմ մի հռետորական հարց տալ Վազգեն Մանուկյանին և ձեզ՝ իսկ երբ սկսում էիք ղարաբաղյան շարժումը, վստա՞հ էիք, որ ամեն ինչ լավ է լինելու, գիտեի՞ք բոլոր դժվարությունների մասին»,- հանդիպման սկզբում ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև կառավարման խորհրդարանական համակարգի առավելություններին և ընդգծել, որ ամեն ինչ արվելու է երկրում կայացնելու խորհրդարանական ժողովրդավարությունը, որը նոր հեռանկարներ է բացելու Հայաստանի հասարակական կյանքում և այդպիսով նաև Հանրային խորհրդի համար:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ապագայում որտեղ էլ լինի, շարունակելու է հաճույքով աշխատել Հանրային խորհրդի հետ՝ ակնկալելով մշտապես ակտիվ և նախաձեռնողական աշխատանք:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայդենն ասել է, որ Ռաֆահում գործողությունը վտանգի տակ կդնի 1 միլիոն մարդու կյանքը

00:00 07.05.2024

Բայդենն ասել է, որ Ռաֆահում գործողությունը վտանգի տակ կդնի 1 միլիոն մարդու կյանքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հրեական պետության կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում հնարավոր ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի ավելի քան 1 միլիոն պաղեստինցիների կյանքը։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Անդրադառնալով երկու երկրների ղեկավարների՝ երկուշաբթի […] ...

Մենք Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չենք ունենա․ Մեթյու Միլլեր

23:50 06.05.2024

Մենք Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չենք ունենա․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ը  չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Ոչ, մենք նրա երդմնակալությանը ներկայացուցիչ չենք ունենա»,- ասել է նա։ Սակայն նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն բոյկոտելու է երդմնակալությունը։ Մինչդեռ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել էր, որ Մոսկվայում հավատարմագրված […] ...

Չինաստանը կաջակցի Ուկրաինայի հարցով խաղաղ կոնֆերանսի անցկացմանը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հավանությամբ․ Սի Ծինփին

23:03 06.05.2024

Չինաստանը կաջակցի Ուկրաինայի հարցով խաղաղ կոնֆերանսի անցկացմանը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հավանությամբ․ Սի Ծինփին

Չինաստանը աջակցում է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ խաղաղ կոնֆերանսի անցկացմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում ֆրանս-չինական գագաթնաժողովի արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին վերսկսել երկխոսությունը, աստիճանաբար ամրապնդել փոխադարձ վստահությունը և աջակցել համապատասխան ժամանակ և երկու կողմերի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հավանությամբ, միջազգային խաղաղության կոնֆերանսի […] ...

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու․ դրանց կմասնակցի՞ Հեյդար Ալիև կրտսերը

22:53 06.05.2024

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու․ դրանց կմասնակցի՞ Հեյդար Ալիև կրտսերը

Ադրբեջանում կրկին արտահարթ ընտրություններ են անցկացվելու, այս անգամ՝ խորհրդանական:  Տեղեկությունն այսօր պաշտոնապես է հաստատվել: Ի՞նչ ինտրիգներ արժի սպասել այդ ընտրությունների հետ կապված: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում վերլուծություն է ներկայացրել։ «Օրենքի համաձայն՝ հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա նոյեմբերին, սակայն այսօր ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը ակնարկեց, որ ամենայն հավանականությամբ ավելի շուտ են […] ...

Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը ստորագրել են 18 համաձայնագիր

21:58 06.05.2024

Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը ստորագրել են 18 համաձայնագիր

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ֆրանսիա-Չինաստան գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են 18 համաձայնագիր։ Այս մասին Չինաստանի ղեկավարը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Այցի ընթացքում կողմերը ստորագրել են 18 համաձայնագիր գերատեսչությունների միջև, որոնք վերաբերում են ավիացիոն արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, հումանիտար ոլորտին, փոքր ու միջին ձեռնարկությունների համագործակցությանը»,- ասել է նա մամուլի […] ...

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

21:40 06.05.2024

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ԱՄՆ կոնգրեսականի քրեական գործի վերաբերյալ: Հիշեցնենք, ուրբաթ օրը Տեխաս նահանգի հարավային շրջանի դատախազը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել կոնգրեսականին: Կոնկրետ ինչում է մեղադրվում կոնգրեսականը, ու ինչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը 68-ամյա Էնրիկո Ռոբերտո Կուելյարի մասին է, ով Կապիտոլիումում […] ...

BACK_TO_TOP