Դավիթ Սանասարյանը` պետբյուջե վերադարձվող գումարների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Դավիթ Սանասարյանը` պետբյուջե վերադարձվող գումարների մասին

12:41 05.09.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 5-ին, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, հայտնեց, որ ուսումնասիրություններ են կատարել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում, ոստիկանության ենթակայության տակ գտնվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, որը ոստիկանության ենթակայության տակ էր և լուծարման պրոցեսի մեջ, դրա համար շտապեցին, որ հետքերը չվերացնեն: Սանասարյանը տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրություններ են իրականացրել նաև «Ուկրինվեստ»-ում, «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում, որի վերաբերյալ քրգործ է հարուցվել, իսկ այս պահին ուսումնասիրություններ են Հայաստանի ագրարային համալսարանում, ընդ որում` բավական խորացված:

«Ունենք որոշակի արդյունքներ, որոնց մասին չեմ շտապի մանրամասներ ասել, ուսումնասիրությունների ավարտին կտեղեկացնենք: Իմ խոստացած ԵՊՀ-ում սկսեցինք, բայց քանի որ արձակուրդ էր, թողեցինք հանգստանան, հիմա վերադարձել են, շարունակելու ենք ուսումնասիրել, նաև ամփոփում ենք Էջմիածին քաղաքի ուսումնասիրությունները»,- ասաց նա:

Սանասարյանը ներկայացրեց, թե իր ղեկավարած կառույցի գործունեության արդյունքում որքան գումար է վերականգնվել պետբյուջե: Նա շեշտեց` իրենք իրավական գնահատական չեն տալու, դա կանեն քննչական կառույցները: Ծառայության ղեկավարը նշեց, որ հանցակազմ պարունակող իրավիճակներ ունեն բոլոր ոլորտներում, և դրա մասին նույնպես կասեն քննչական կառույցները: Սանասարյանի խոսքով` վերահսկողական ծառայության աշխատանքի գրանցած առաջին արդյունքը, որ եղել է, այն է, որ 40 մլն դրամով նվազեցրել են «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի հետ աշխատող մի կազմակերպության ծառայությունների նախահաշվային արժեքը, վերջիններս շարունակելու են բարձրավոլտին ծառայություն մատուցել, բայց այդքանով նվազեցրել են գումարը:

«Սա մի կազմակերպության մասին է: Առաջիկայում պետբյուջե կվերադարձնեն 140 մլն դրամ, երբ կտանք այդ հաշիվը: Տարբեր տարիներ կան, տարբեր տնօրենների արած գործերն ամփոփում ենք: Այն թվերը, որ ասում եմ, հստակ ասում եմ նաև՝ իրենք ընդունել են, որ պատրաստ են գումար վերադարձնել պետբյուջե, եկել են, ինքնակամ ասել, որևէ մեկին չենք խնդրել: Մեր գործը հետևյալն է` մենք ներկայացնում ենք վարչապետին, դրանից հետո իրավապահներին, իրենք լսում են, գալիս, ասում, որ պատրաստ են վերադարձնել»,- ասաց նա:

Սանասարյանը նաև տեղեկացրեց, որ միջազգային կապալառուներից մեկի գործունեությունն են ուսումնասիրել, երեք ամսվա ընթացքում 1,5 մլն դոլարով կիջեցնեն պայմանագրային արժեքը: «Լուսանշան» ՊՈԱԿ-ին անդրադառնալով` ծառայության պետը նշեց, որ ՊՈԱԿ-ը երկու տնօրեն է ունեցել` 2014-2015 թթ. և 2016-2018 թթ., 2016-2018 թթ. արած բոլոր խախտումների համար, նախնական տվյալներով, նրանք պետբյուջե են վերադարձնելու 210 մլն դրամ, այդպիսի պատրաստակամություն հայտնել են հենց ՊՈԱԿ-ում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP