Էջմիածնի նախկին քաղաքապետի ընտանիքը բուժապահովագրություն է ստացել քաղաքապետարանի հաշվին. Դավիթ Սանասարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Էջմիածնի նախկին քաղաքապետի ընտանիքը բուժապահովագրություն է ստացել քաղաքապետարանի հաշվին. Դավիթ Սանասարյան

14:01 05.09.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, նշեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում հարուցված միակ քրգործը «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի հանդեպ է: Նա ասաց, որ «Ուկրինվեստ»-ը 2018-ին պետբյուջեին մինչև հունիս հասցրել էր 30-35 մլն վնաս, հիմա ամփոփում են հուլիսը, սակայն վերջնական թիվը մամուլի հաղորդագրությամբ կներկայացնեն: Նա հայտնեց, որ հեղափոխությունից հետո ևս խախտումներ արվել են:

«Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի ղեկավարը, ըստ Սանասարյանի, պատրաստակամություն է հայտնել 100 մլն դրամ վերադարձնել բյուջե:

«Ունենք դեպք, երբ Սփյուռքի նախարարության կողմից հանձնարարվել է 70 մլն փոխանցել հեռուստաընկերությանը ֆիլմերը նկարելու համար, բայց ֆիլմերը նկարվել են, ասենք, Հանրայինի միջոցներով, իրավապահները կպարզեն` այդ փողն ուր է գնացել: Ագրարային համալսարանում ամենաանմխիթար վիճակներից մեկն է, թվեր չեմ ասելու, բայց ասելու եմ, որ բազմաթիվ են խախտումները` գնումների տեսքով, աշխատավարձերի, չգիտեմ` ում են տվել աշխատավարձ, ինչի հիման վրա: Ագրարային համալսարանն ունի տնտեսություններ, դրանցում էլի անմխիթար վիճակներ, անասուններ, որոնք օգտագործել են չգիտեմ ոնց, ինչի հիման վրա, ակտեր չկան»,- ասաց նա:

Սանասարյանը խոսեց նաև Էջմիածնում արձանագրված խախտումների մասին, մասնավորապես` կապված Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի հետ: Վերջինիս ընտանիքի անդամները, ըստ ծառայության պետի, բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին, տենդերներ են շահել կազմակերպությունները, որոնք փոխկապակցված են այդ ընտանիքի հետ, որոնց ծրարը չի բացվել մինչև օրս, այն բացել են վերահսկողական ծառայության աշխատակիցները, մինչդեռ տենդերներն իրականացրել են:

Նա նաև հայտնեց, որ գնման գործընթացին վերաբերող փաստաթղթերում հայտնաբերվել են մասնակցի կողմից կնքված` երկու տարբեր գնային առաջարկով բնօրինակներ, իսկ պայմանագիրը կնքվել է ավելի բարձր գնային առաջարկով, արձանագրվել են նաև դեպքեր, երբ փաթեթում բացակայել է մասնակցի գնային առաջարկը, մինչդեռ նրա հետ կնքվել է պայմանագիր, ու հիմնականում տենդերները իրականացրել են Գրիգորյանների ընտանիքին փոխկապակցված կազմակերպությունները:

Սանասարյանի խոսքերով` չկա պետական կառույց, որտեղ քաղաքացիներին ընդունում ու ճանապարհում են այնպես, ինչպես իրենց կառույցում: Նա վստահեցրեց` չկա քաղաքացի, որ կգա, փողոցում կկանգնի, ու նրան չեն ընդունի: Կառույցը ստացել է 604 դիմում-բողոք, դրանցից 301-ը վերահասցեագրվել է, դիմում-բողոքներից 70-ը աշխատանքի ընդունման վերաբերյալ է, բանավոր պարզաբանվել է 80-ը, գրավոր պատասխան է տրվել 44-ին, ընթացքի մեջ է 76-ը:

«886 քաղաքացու ենք ընդունել, անցյալ հինգշաբթի օրվանից սկսած, մեր ծառայության՝ թվով 10 աշխատակիցներ կառավարության նիստերի օրը մոտենում են քաղաքացիներին, լսում նրանց, նրանք վաղվանից էլ կլինեն: Այդ քաղաքացիների մի մասը տեղափոխվում են մեր շենքի սենյակներ, տեղի է ունենում ընդունելություն, լսում ենք քաղաքացիներին»,- ասաց ծառայության պետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP