Բժիշկը տարեց մարդկանց հորդորել է սննդակարգից չբացառել միսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

Բժիշկը տարեց մարդկանց հորդորել է սննդակարգից չբացառել միսը

23:39 24.01.2024

Չարժե մեծ տարիքում ամբողջությամբ հրաժարվել միս ուտելուց, զգուշացրել է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Նատալյա Դենիսովան։ Այս մասին նա հայտարարել է aif.ru-ի հետ զրույցում։

Դենիսովան կոչ է արել չբացառել միսը սննդակարգից, քանի որ դրանից ստացված սպիտակուցը օրգանիզմում ներծծվում է մոտ 90 տոկոսով, մինչդեռ բուսական ծագման սպիտակուցը (հացից, հացահատիկից, հատիկաընդեղենից) կազմում է ընդամենը 60-80 տոկոս։ Բացի այդ, մսամթերքը հարուստ է վիտամիններով և միկրոէլեմենտներով։ Դրանից հրաժարվելը, շարունակել է նա, սպառնում է սպիտակուցի անբավարարության զարգացմանը, հատկապես տարեց մարդկանց մոտ:

«Դա արտահայտվում է ռեգեներացիոն պրոցեսների նվազմամբ, թունավորման ավելացմամբ, լյարդի և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի վատթարացմամբ, պաթոլոգիական (վաղաժամ) ծերացման գործընթացների ակտիվացմամբ»,- թվարկել է մասնագետը։

Նաև մսից հրաժարվելը կարող է հանգեցնել մկանային զանգվածի կորստի և ոսկրերի խտության նվազման, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների և այլ խանգարումների, ավելացրել է սննդաբանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ովքե՞ր և ի՞նչ փաստաթղթերի հիման վրա կարող են ստանալ աջակցող միջոցներ

12:30 05.05.2025

Ովքե՞ր և ի՞նչ փաստաթղթերի հիման վրա կարող են ստանալ աջակցող միջոցներ

Պետությունը շարունակում է տրամադրել աջակցող միջոցներ (անվասայլակ, քայլակ, հենակ, ձեռնափայտ, ստորին և վերին վերջույթների պրոթեզ և այլն)՝ դրանց կարիքն ունեցող քաղաքացիներին։ Ովքե՞ր և ի՞նչ փաստաթղթերի հիման վրա կարող են ստանալ աջակցող միջոցներ․ ընթացակարգը ներկայացրել է ԱՍՀ նախարարությունը։ ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 467 դեպք, որից 139-ը՝ արտակարգ

12:23 05.05.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 467 դեպք, որից 139-ը՝ արտակարգ

Ապրիլի 28-ից մայիսի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 467 դեպք, որից 139-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 64, փլուզման, պայթյունի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, քարաթափման, դժբախտ պատահարի, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի, վայրի կենդանիների հարձակման՝ 1-ական, թունավորման՝ 10, օձի նկատման՝ 15, կեղծ ահազանգի, ուժեղ քամու՝ 5-ական, ինքնասպանության փորձի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 39, ինչպես նաև՝ […] ...

Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:18 05.05.2025

Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 6-ին՝ ժամը 11:30-ին, «Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Հայտնաբերվել են այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ

12:10 05.05.2025

Հայտնաբերվել են այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 2-ի առավոտյան վարչություն է ներկայացել անցած տարվա օգոստոսից ՌԴ իրավապահների կողմից ապօրինի դրամախաղերի կազմակերպման և իրականացման մեղադրանքով հետախուզվող վանաձորցի 36-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք: *** Մայիսի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Երևանում բնակվող 47-ամյա օտարերկրացի: Հայաստանում […] ...

SHANTNEWS

12:00 05.05.2025

SHANTNEWS

Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

11:30 05.05.2025

Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչը տան բակում ունի փայտամշակման սղոցարան, իսկ փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով: Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակում հայտնաբերել են 670 տախտակ և ժապավենային սղոց: 48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել է Ստեփանավանի անտառտնտեսությունից ձեռք բերած փայտանյութից: Նա […] ...

BACK_TO_TOP