Անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում․ կան վիրավորներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում․ կան վիրավորներ

11:04 26.01.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 19-ին խուլիգանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է  ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության 07 խումբը «քթի վնասվածք, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գնտվում է վիրահատարանում։ Տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Արշակ Ա․-ն է։ Քիչ անց  շտապօգնության խումբը «դեմքի սալջարդ, պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել ևս 1 հոգու։ Պարզվում է, որ նա Երևանի բնակիչ 17-ամյա Գևորգ Գ․-ն է։ Կարճ ժամանակ անց շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ ձեռքի սալջարդ, պոլիտրավմա» ախտորոշմամբ նշված հիվանդանոց է բերում Երևանի բնակիչ 18-ամյա Լերմենտ Գ․-ին։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը ժամը 16։00-ից միչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում Բայրոնի փողոցի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Արշակ Ա․-ի, Գևորգ Գ․-ի, Լերմենտ Գ․-ի և մյուս կողմից Երևանի և Հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ 17-ամյա Դավիթ Պ․-ի ,15-ամյա  Ադամ Մ․-ի , 20-ամյա Հայկ Խ․-ի, 17-ամյա Հովհաննես Հ․-ի, 16-ամյա Տիգրան Խ․-ի, 17-ամյա Հակոբ Խ․-ի, 18-ամյա Արթուր Հ․-ի, 16-ամյա Աբել Ս․-ի, 16-ամյա Ալբերտ Ա․-ի , 15-ամյա Գոռ Թ․-ի, 18-ամյա Վանիկ Թ․-ի, 17-ամյա Հայկ Ս․-ի, 17-ամյա Սամվել Բ․-ի, 16-ամյա Արեն Ս․-ի, 17-ամյա Սերժ Գ․-ի, 16-ամյա Միքայել Բ․-ի , 17-ամյա Լևոն Ղ․-ի, 16-ամյա Սիմոն Մ․-ի, 16-ամյա Սարգիս Շ․-ի, 16-ամյա Միքայել Մ․-ի, 16-ամյա Սամվել Մ․-ի և 16-ամյա Տիգրան Մ․-ի միջև, որտեղ էլ նշված անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ և ձեռքերով ու ոտքերով միմյանց հարվածներ են հասցրել։ Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստրասբուրգում մեկնարկելու են ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու քվեարկության վերաբերյալ լսումները

10:11 07.07.2025

Ստրասբուրգում մեկնարկելու են ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու քվեարկության վերաբերյալ լսումները

Այսօր Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի նստաշրջանում կքննարկվի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկատմամբ անվստահության քվեի հարցը՝ COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման գործում կոռուպցիայի համար։ Ֆոն դեր Լայենն անձամբ և ամբողջ Եվրահանձնաժողովը ներկա կլինեն։ Անվստահության քվեարկության առաջարկը նախաձեռնել էր Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան։ Նրա խնդրանքին պետք է աջակցեր Եվրախորհրդարանի 720 անդամների առնվազն մեկ տասներորդը, այսինքն՝ 72 մարդ։ […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

10:00 07.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

BACK_TO_TOP