08:39 27.01.2024
Հունվարի 30-ին, ժամը 19։00-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի մենահամերգը։ Ծրագրում ընդգրկված են 16-րդ, 17-րդ և 20-րդ դարի իտալացի երեք կոմպոզիտորների՝ Կառլո Ջեզուալդոյի, Կլաուդիո Մոնտեվերդիի, Լուչանո Բերիոյի ստեղծագործությունները, որոնք երգչախմբի կողմից կկատարվեն առաջին անգամ։
Համերգը ղեկավարելու է Նարինե Ոսկանյանը, ում խոսքով երեք կոմպոզիտորների ստեղծագործությունները մեկ համերգում զետեղելը պայմանավորված չէ միայն նրանց՝ մեկ երկրի մշակույթի կրողը լինելու հանգամանքով․
«Ջեզուալդոյին, Մոնտեվերդիին և Բերիոյին միավորում է հատկապես այն, որ երեքն էլ իրենց ժամանակին եղել են ավանգարդ կոմպոզիտորներ, հանդես են եկել որպես նորարարներ։ Իհարկե, վերջիններիս ստեղծագործությունները կապվում են նաև ժանրային առանձնահատկություններով։ Խոսքը մադրիգալ ժանրի մասին է, որն իրենից ներկայացնում է աշխարհիկ ստեղծագործություն՝ հիմնականում սիրային-քնարական թեմատիկայով։ Այստեղ յուրաքանչյուր խոսք իր ուրույն հնչերանգով է արտահայտվում երաժշտության մեջ, կարելի է անգամ ասել, որ երաժշտությունը լիովին ենթարկված է խոսքին եւ պոետիկ մտքին։ Հենց այս ժանրի երկու վառ ներկայացուցիչներն են Ջեզուալդոն եւ Մոնտեվերդին»,- նշում է Նարինե Ոսկանյանը։
Անցում կատարելով 20-րդ դարի յուրօրինակ կոմպոզիտոր Լուչանո Բերիոյին և վերջինիս «Լոնդոնյան աղմուկներ» ստեղծագործությանը՝ Նարինե Ոսկանյանը ընդգծում է․
«Չնայած ուրբանիստական թեմատիկային, Բերիոյի այս ստեղծագործությունը ևս հարում է մադրիգալային ժանրին՝ կազմի ընտրությամբ, խոսքի հանդեպ ընդգծված արտահայտչականության ցուցաբերմամբ, ինչպես նաեւ մտքի վառ արտահայտման միջոցով, որի համար կոմպոզիտորն օգտագործել է երգչային տարբեր հնարքներ»։
Բերիոյի «Լոնդոնյան աղմուկներ» ստեղծագործությունը, որ կազմված է 7 մասից, ներկայացնում է լոնդոնյան շուկաներից հնչող բազմերանգ աղմուկներ, որոնք սխտոր վաճառողի հուսահատ բացականչությունից մինչև դեմքի քսուք վաճառողի համոզելու տեսարաններն են ուրվագծում։ Խմբերգային այս շարքի տեքստերը Բերիոն վերցրել է Լոնդոնի փողոցներից՝ ոգեշնչվելով քաղաքային շուկաների վաճառականների զանազան ձայնարկություններից եւ աղաղակներից։
Հունվարի 30-ին «Հովեր» երգչախումբը կկատարի վերոնշյալ կոմպոզիտորների 9 ստեղծագործություն (կլավեսին՝ Հռիփսիմե Աղաքարյան):
10:37 07.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:32 07.07.2025
Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:21 07.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 7-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:11 07.07.2025
Ստրասբուրգում մեկնարկելու են ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու քվեարկության վերաբերյալ լսումներըԱյսօր Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի նստաշրջանում կքննարկվի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկատմամբ անվստահության քվեի հարցը՝ COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման գործում կոռուպցիայի համար։ Ֆոն դեր Լայենն անձամբ և ամբողջ Եվրահանձնաժողովը ներկա կլինեն։ Անվստահության քվեարկության առաջարկը նախաձեռնել էր Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան։ Նրա խնդրանքին պետք է աջակցեր Եվրախորհրդարանի 720 անդամների առնվազն մեկ տասներորդը, այսինքն՝ 72 մարդ։ […] ...
10:00 07.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...