21:14 01.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը։
Հանրային ռադիո – Միանգամից անցնենք կարևոր հարցերին: Պարոն վարչապետ, վերջերս Դուք խոսեցիք Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման կարևոր գործոնի՝ լեգիտիմության մասին: Ի՞նչ է այն ենթադրում, ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը, որի վրա պետք է հենվի իշխանության ռազմավարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Իհարկե, ցանկացած կառավարության և առավել ևս կառավարության ղեկավարի ամենօրյա աշխատանքի թեման է՝ ինչպե՞ս ապահովել անվտանգությունը, ինչպե՞ս ապահովել երկրի, պետության անվտանգությունը, ընդ որում՝ մեր ժամանակներում այդ հարցը գործնականում հրատապ է, եթե չասենք բոլոր, այդ թվում՝ առնվազն շատ երկրների համար՝ ձեզ հայտնի միջազգային իրադրության բերումով: Բնականաբար, այս հարցի առաջին պատասխանը հետևյալն է՝ բարեփոխել բանակը, ուժեղացնել բանակը և ունենալ մարտունակ բանակ, որն ի վիճակի է լուծել խնդիրները:
Երկրորդ գործիքն անվտանգության ապահովման՝ ինչպես ես նախորդ օրը մեր բանակի օրվան նվիրված ելույթում ասացի, արտաքին հարաբերություններն են, և այս երկու արձանագրման մեջ, կարծում եմ, մեծ նորություն չկա: Այսինքն՝ սա նախկինում միշտ ասվել է, և այս թեման՝ բանակ և դիվանագիտություն, այդպես է ավելի շատ ձևակերպվել, նորություն չկա:
Հիմա լեգիտիմության հարցն, իսկապես, կարևոր եմ համարում, որ ավելանա այս զույգին: Ինչո՞ւ, որովհետև և արտաքին հարաբերություններով, և բանակի կառուցման կոնտեքստում շատ կարևոր է ունենալ լեգիտիմ նպատակներ: Ի՞նչ նկատի ունեմ լեգիտիմ նպատակ ասելով. լեգիտիմ, ընդ որում, ես նաև իմ ելույթում ընդգծեցի, միջազգային ընկալման տեսակետից, ոչ այնքան և ոչ միայն ներքին ընկալման տեսակետից, այլ միջազգային տեսակետից:
Հանրային ռադիո – Արտաքին աշխարհի համար հասկանալի է այսինքն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, արտաքին աշխարհի համար հասկանալի է, և այստեղ խնդիրն, իրականում, մեր քննարկման նյութն ի՞նչն է, որովհետև եթե մեր ներքին ընկալման և արտաքին ընկալման միջև դիսոնանս կա, այդ դիսոնանսի մեջ է գեներացվում անվտանգային սպառնալիքը: Եվ անվտանգային սպառնալիքը հասցեագրելու համար այդ ճեղքը պետք է փակել՝ արտաքին ընկալման և ներքին ընկալման, լեգիտիմ ակնկալիքի և լեգիտիմ քաղաքականության:
Հանրային ռադիո – Ըստ էության, բալանսավորել լեգիտիմության ներքին ընկալումները և արտաքին աշխարհի ընկալումները, որպեսզի խզում չառաջանա այս երկու հասկացությունների միջև:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, խզում չառաջանա և այդ խզման տեղում չառաջանա այն նեգատիվ էներգիան, որը բերում է անվտանգային սպառնալիքի և դրա իրագործման: Հիմա որտե՞ղ ենք տեսնում կամ որտե՞ղ եմ տեսնում ես այդ լեգիտիմության սահմանը, որովհետև սա էլ է կարևոր, լեգիտիմությունը՝ լեգիտիմություն, բայց դա գործնականում ի՞նչ է նշանակում: Եվ մեր այս քննարկվող հարցի համատեքստում ես լեգիտիմությունը տեսնում եմ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի մեջ: Եվ այս հենակետի վրա եմ ուզում մեկնաբանել նախորդ երկու հասկացությունների հետ կապված հարաբերությունը: Տեսեք, նախ մենք ընդգծում ենք, և յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է ունենալ ուժեղ և մարտունակ բանակ: Բայց այս հարցը հետագա քննարկման անհրաժեշտություն և կարիք ունի, որովհետև եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկը քեզ չի կարող ասել՝ ինչո՞ւ ես դու քո բանակն ուժեղացնում: Եթե դու խնդիր ես դնում նպատակ, որի լեգիտիմությունն արտաքին միջավայրի և միջազգայնորեն կարող է դրվել կասկածի տակ, այստեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ:
Հիմա ավելի պարզ բացատրելու համար՝ ես ասում եմ, որ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք, դարձնենք մարտունակ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և մեր երկրի տարածքը պաշտպանելու նպատակով: Իսկ այդտեղից հարց է ծագում՝ ո՞րն է մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինչպես ես անդրադարձել եմ՝ հայկական ԽՍՀ տարածքի նույնական տարածքային ամբողջականությունն է: Եվ հիմա, երբ մենք ասում ենք, որ մեր բանակը հզորացնում ենք այս տարածքի անվտանգությունն ապահովելու համար, ոչ ոք չի կարող ասել՝ ինչո՞ւ եք դա անում: Իսկ եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք հետևյալ կերպ, որ մենք ուժեղացնում ենք, որպեսզի, օրինակ՝ վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ մի հարց է ծագում, իսկ ինչո՞ւ ուրիշները պետք է թողնեն, թույլ տան, որ այդ բանակը հզորանա, որ, պայմանական ասած, պատմական արդարության հարց լուծվի: Պարզ է, որ այսինքն՝ առնվազն խելամիտ չէ թույլ տալ, որ այդ բանակն այնքան ուժեղանա, որ հետո այդ ուժեղացած բանակի հետ գործ ունենան:
Հանրային ռադիո – Բայց հիմա այդպիսի ուղերձներ չենք հղում չէ՞ աշխարհին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես ասում եմ, որ մենք չպետք է աշխարհին հղենք այդպիսի ուղերձներ, բայց գիտեք ինչ, ես չեմ ուզում, որ այս խոսակցությունը լինի մեր ու աշխարհի միջև: Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը լինի մեր միջև, որովհետև ես հիմա աշխարհի հետ չեմ խոսում, ես խոսում եմ Ձեզ հետ և Ձեր միջոցով՝ Հանրային ռադիոյի լսարանի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Սա շատ կարևոր նրբություն է, իմիջիայլոց, ես նաև լեգիտիմության առումով մի շատ կարևոր նրբություն ընդգծեմ: Մենք ներքին և արտաքին աշխարհի կամ ներքին և արտաքին խոսակցության խոսույթները նույնպես պետք է նույնականացնենք, որովհետև այստեղ նույնպես ճեղք առաջանալու դեպքում այդ ճեղքի մեջ առաջանում է, գեներացվում է էներգիա, որը խնդիր է առաջացնում մեր արտաքին անվտանգության համար: Եվ, հետևաբար, Ձեր առաջին հարցին պատասխանելով՝ ես ասացի ինչ նկատի ունեմ լեգիտիմություն ասելով: Ես նկատի ունեմ լեգիտիմություն՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության անկախությունը և զարգացման համար բնականոն պայմաններ ապահովելը:
Եվ հաջորդ արձանագրումն այն է, որ սա պետք է լինի անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացման հիմքը: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ ամեն ինչ՝ բոլոր քաղաքականությունները, բոլոր խոսույթները մենք պետք է համապատասխանեցնենք այս ռազմավարությանը, որպեսզի այս հռչակված ռազմավարության և իրականությունների արանքում նույնպես ճեղք չառաջանա, որովհետև ճեղքերն այն տեղերն են, որտեղ մեզ համար աննկատ գեներացվում է այն էներգիան, որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար:
21:21 14.05.2025
Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել էՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...
21:10 14.05.2025
AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկմանՄավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...
20:58 14.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...
20:45 14.05.2025
Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էրՄայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...
20:29 14.05.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...
20:12 14.05.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարներըՄայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...