22:39 01.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը։
Հանրային ռադիո – Ընդհանրապես 2020-ը վերանայեց չէ՞ մեր գոյաբանական կոնցեպտը՝ ստիպելով մտածել պաշտպանական և անվտանգային մեր համակարգը սեփական հնարավորությունների հաշվին կառուցելու մասին: Այս առումով ունե՞ք անվտանգության բանաձևի Ձեր կոնցեպտը, Ձեր մոտեցումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե Ձեր ասածը ճշմարտություն չլիներ, այսօր մենք այս հարցերը չէինք քննարկի: Այս ամբողջ խոսակցությունը դրա մասին է իրականում, որովհետև տեսեք, այստեղ կոմպոնենտներ կան: Ո՞րն է այդ կոմպոնենտների առանցքների առանցքը: Այդ կոմպոնենտների առանցքների առանցքը, որպեսզի մաքսիմալ պոլիտկոռեկտ ձևակերպեմ, հետևյալն է՝ մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք և Լեռնային Ղարաբաղի խնդիրն էլ միջազգայնորեն ճանաչված կոնֆլիկտ է, մենք Հայաստանի անվտանգության առումով խնդիր չունենք, և հետևաբար՝ պետք է կենտրոնանանք Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու վրա: Ըստ էության, խորքում կոնցեպտը սա է եղել, եթե նույնիսկ դա չի հռչակվել, չի հայտարարվում, դա այդպես է: Եվ սա այդպես է ոչ թե տեսական մակարդակում, սա այդպես էր ապացուցելիության մակարդակում:
Բայց պարզվեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ոչ միայն չի պատրաստվում Հայաստանի անվտանգության ապահովման առումով պատասխանատվություն ստանձնել, այլև վճռական պահին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ասում է՝ դուք տեսեք, ձեր խնդիրները լուծեք: Այս ամբողջ խոսակցության հետ դա կապ ունի, որովհետև վերջին հաշվով, եթե դուք հարցնեք՝ այս ինչի՞ մասին է խոսքը, այս ի՞նչ ենք մենք քննարկում: Մենք քննարկում ենք կոնկրետ մեր տարածաշրջանում, մեր միջավայրում հնարավորինս քիչ արտաքին օգնություն ստանալու անհրաժեշտությամբ գոյություն ունենալու և լինելու բանաձևը: Մենք սա ենք քննարկում: Այսինքն՝ եթե հիմա Ձեր հարցի տրամաբանությամբ մեկնաբանեմ այն, ինչ ես հիմա ասացի, ես հետևյալն եմ ասում՝ ասում եմ, եկեք, ստեղծենք բանաձև, որը մեզ հնարավորություն կտա այստեղ, այս միջավայրում, այս պայմաններում հնարավորինս ինքնուրույն ապրել և հնարավորինս ինքնուրույն անվտանգություն ապահովել:
Հանրային ռադիո – Եկեք բանաձևերից մեկի մասին խոսենք: Խոսքը համապարփակ պաշտպանության և անվտանգության մասին հայեցակարգի մասին է: Համապարփակ պաշտպանության կայացման թեմային մենք մեր հաղորդումների ընթացքում բազմիցս անդրադարձել ենք տարբեր փորձագետների հետ: Իհարկե, մի հարց՝ ճի՞շտ եմ տեղեկացված, որ Դուք հավանություն եք տվել դրա մասին հասարակական կառույցների հեղինակած հայեցակարգին, և այն ընթացակարգային ի՞նչ փուլում է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ միայն ես, այլ նաև Անվտանգության խորհրդում է դա քննարկվել, և Անվտանգության խորհրդում դա հաստատվել է: Դա ինչի՞ մասին է, որ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր պետական և մասնավոր կազմակերպություն անհրաժեշտության դեպքում պետք է իմանա իր անելիքը, թե ինչ պետք է ինքն անի երկրի պաշտպանունակությունն ապահովելու համար: Ինքը շատ հետաքրքիր կոնցեպտ է, և մի շարք երկրներում դա կիրառվում է:
Հանրային ռադիո – Դրանցից մեկի մասին խոսել եք ասուլիսում՝ շվեյցարական մոդելի մասին է խոսքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե Դուք ինձ հարցնեք, թե ո՞րը պետք է լինի մեր առաջին քայլը այդ ռազմավարությունն իրագործելու ճանապարհին, ես պետք է ասեմ, որ կեղծիքը պետք է հաղթահարենք։
Հանրային Ռադիո – Ո՞ր կեղծիքի մասին է խոսքը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախորդ օրը Բանակի օրվա հետ կապված ես դրան անդրադարձա։ Տեսեք, համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգն ասում է, որ մեծ հաշվով կամավորության հիմունքներով ամբողջ հանրությունը պետք է ներդրում ունենա անվտանգության ապահովման գործում։ Բայց այն պայմաններում, երբ զորակոչի ենթակա տարիքային խմբի անձանց կեսից քիչն է զորակոչվում բանակ, այս պայմաններում մենք անկեղծ չենք, երբ ասում ենք, որ մենք այսպիսի ռազմավարություն կարող ենք իրագործել առանց այդ կեղծիքի խնդիրը լուծելու։ Դրա հետ 2020 թ.-ին էլ ենք բախվել։ Երբ այսպիսի հարմարավետ ստուդիաներում կամ սեղանների շուրջ նստած մենք պատրաստ ենք ամեն ինչ անել հանուն մեր երկրի պաշտպանության, բայց երբ գալիս է պահը՝ պարզվում է, որ այնուամենայնիվ, չեմ ասում բացարձակ, մեր ասածի շատ քիչ հատվածն ենք պատրաստ։ Մեր Սահմանադրությունն ասում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է պաշտպանության գործում իր ներդրումն ունենալ։ Դա Սահմանադրություն է, բայց հասկանո՞ւմ եք՝ տեղի չի ունեցել։
Հանրային Ռադիո – Ի՞նչպես համախմբել ժողովրդին այդ գործին ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է խոսել մարդկանց հետ։ Կներեք հույս ունեմ անհամեստ չի հնչի, օրինակ, 2018 թվականին մենք ի՞նչպես ենք Հայաստանում հեղափոխություն արել՝ մարդկանց հետ խոսելով։ Ես մեր քաղաքական ժողովներում անընդհատ դա եմ ասում իմ կուսակից ընկերներին. պետք է ֆիքսենք 2018-ից հետո, 2020-ի պատերազմից առաջ, պատերազմից հետո հատկապես, ի՞նչ խնդիր էին ուզում լուծել մեր քաղաքական հակառակորդները։ Նրանք ուզում էին այնպես անել, որ մենք ժողովրդի հետ չկարողանանք խոսել, որովհետև ժողովրդի հետ խոսելը մեր միակ գործիքն է, մենք ուրիշ գործիք չունենք։
Հայաստանն այսօր ժողովրդավար երկիր է, այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ոչ մի բան չես կարող հարկադրել։ Ժողովրդի հետ հարաբերվելու, այսպես ասած ազդեցություն ունենալու մեր միակ գործիքը խոսելն է։ Պետք է խոսենք և ես դրա համար եմ նաև որոշում կայացրել, որ ամեն ինչի մասին պետք է խոսել ժողովրդի հետ։ Մենք ինչքան ասում ենք, որ մենք իրար հետ ենք խոսում, այստեղ ենք խոսում, բայց պարզ է, որ այս եթերը լսելու է նաև արտաքին աշխարհը։ Այնուամենայնիվ, սա մեր ներքին խոսակցությունն է, մենք պետք է չթողնենք, որ դրսից այս խոսակցությանը խառնվեն, որովհետև ուզենալու են խառնվել։
Ինչո՞ւ եմ ասում, եթե այս խոսակցությունը մեզ տանելու է դեպի մեր դիմակայունության մեծացման, պետք է ամեն ինչ անեն, որ այդ խոսակցությունը տեղի չունենա։ Մեր թույլ տեղերը գիտեն չէ՞, Ադրբեջանն ի՞նչ պետք է ասի, պետք է ասի հաղթեցի, չգիտեմ՝ երկաթե բռունցքն ու չգիտեմ ինչ արեցի, հիմա ես Հայաստանին պարտադրում եմ այս կամ այն, որ մեր ներսում հակադրություն առաջանա և մենք մնանք այդ փակուղու մեջ։ Ի՞նչ խնդիր է նա լուծելու, ինչպես մենք ունենք լեգիտիմության խնդիր, նույնպես էլ ինքն ունի իր պոտենցիալ ագրեսիան մեր նկատմամբ լեգիտիմացնելու խնդիր։ Եվ նրան պետք է, որպեսզի այդ լեգիտիմությունը լինի լիարժեք, իսկ ինքը եթե ունի ագրեսիվ նկատառումներ, իսկ այդպես է երևում, որ ագրեսիվ նկրտումներ ունի, այդ ագրեսիվ նկրտումներն իրագործելու համար պետք է, որ մենք հենց իրեն տանք այդ լեգիտիմությունը։
Դրա համար ինքն ամեն ինչ պետք է անի, որ այս դիսկուրսը Հայաստանում տեղի չունենա, Հայաստանում տեղի ունենա հակառակ դիսկուրսը, որ ժամանակ առ ժամանակ, որի անունը նրանք այնտեղ դրել են ռևանշիզմ, որ այ տեսեք՝ Հայաստանում կան ուժեր, նույնիսկ իշխանության ներսում և նույնիսկ տարբեր տեղերում, որոնք սպառնում են մեր անվտանգությանը, որպեսզի ինքն իր ագրեսիան արտաքին աշխարհի և ներքին լսարանի համար լեգիտիմացնի։ Իսկ ո՞վ է ասում, որ Ադրբեջանի ժողովուրդը պատերազմ է ուզում, ոչ մի ժողովուրդ էլ պատերազմ չի ուզում, բայց եթե կան ագրեսիվ պլաններ, ի՞նչ պետք է անի, եթե կան այդպիսի պլաններ, պետք է կառավարությունը իր ժողովրդին համոզի, որ եթե այդ ագրեսիան մենք չանենք, ուրեմն մենք ենք դառնալու ագրեսիայի զոհ։
21:34 14.05.2025
Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել21:21 14.05.2025
Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել էՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...
21:10 14.05.2025
AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկմանՄավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...
20:58 14.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...
20:45 14.05.2025
Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էրՄայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...
20:29 14.05.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...
20:12 14.05.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարներըՄայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...