21:21 02.02.2024
22-ամյա իսպանացի կիսապաշտպան Բրայան Սարագոսան միացել է Մյունխենի «Բավարիային», տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանական «Գրանադայի» ֆուտբոլիստը «Բավարիային» պետք է միանար ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, բայց Կինգսլի Կոմանի ստացած վնասվածքը մյունխենյան ակումբին դրդել է ավելի արագ գործել։
«Շնորհակալ եմ «Գրանադային» միասին անցկացրած հիանալի ժամանակի համար: «Գրանադայում» եղած ժամանակահատվածը երբեք չեմ մոռանա: Տեղափոխվել եմ «Բավարիա» իմ կարիերայում զարգացում գրանցելու համար: «Բավարիան» աշխարհի խոշորագույն ակումբներից է:
Այստեղ ես մեծ աջակցություն եմ զգում»,- Սարագոսայի խոսքերն է մեջբերում գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:
12:25 19.05.2025
Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Կիպրոսն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհինՀայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը կունենա իր ներդրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: Հանդիպմանն Ալեն Սիմոնյանն Անիտա Դիմիտրիուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ կապված իրավիճակը: «Եվ […] ...
12:19 19.05.2025
Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանը Կիպրոսին առաջարկել է համագործակցության աստիճանը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն իր հերթին դրական է արձագանքել այս առաջարկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը հայտնեց, որ Դիմիտրիուի հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող […] ...
12:11 19.05.2025
ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է Պուտինի՝ Իրան այցի նախապատրաստական աշխատանքներըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Այցի ճշգրիտ ամսաթվերը հնարավոր չէ ասել, բայց նախագահն ընդունել է հրավերը և կայցելի Իրան», – իրանական ISNA լրատվական գործակալությանը ասել է Ռուդենկոն։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են Ռուսաստանի նախագահի այցին։ Կրեմլը նշել […] ...
12:05 19.05.2025
Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությունը զգուշավոր լավատեսություն է առաջացնում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը զգուշավոր լավատեսության տեղիք է տալիս, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ընթանում է քաղաքական և դիվանագիտական երկխոսություն, որը զգուշավոր լավատեսության տեղիք է տալիս», – ասել է նա Բիշքեկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։ ...
11:50 19.05.2025
Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. Մասիսի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ապօրինի արդյունահանման վերաբերյալ մայիսի 14-ին ստացած տեղեկությունն իրացրին նույն օրը: Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները, Դարբնիկ գյուղում թույլատրված տարածքից դուրս իրականացրել է ավազի և ավազակոպճային խճաքարի արդյունահանում: Ձերբակալվել են ընկերության տնօրենի լիազոր ներկայացուցիչը, աշխղեկը, նրանց օժանդակողը և չորս վարորդ, որոնց վարած բեռնատարները տեղափոխվել են […] ...