23:48 02.02.2024
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշել է ակումբներ, որոնք համաձայն են ՈւԵՖԱ-ից անկախ եվրոպական Սուպերլիգայի ստեղծմանը։
«Եթե 2024-2025 թվականների մրցաշրջանում չմեկնարկի Սուպերլիգան, ապա կլինի մեկ տարի հետո։ Ինձ համար միեւնույն է, եթե անգլիական ակումբները չմասնակցեն։ Սուպերլիգան ամեն ակումբին մասնակցության համար առաջարկում է 100 միլիոն եվրո։ Անգլիական ակումբները չեն կարողանա այդքան պարգևավճար ստանալ, եթե նույնիսկ հաղթեն Չեմպիոնների լիգայում։
Արդեն 12 ակումբ կա Սուպերլիգայում․ «Բարսելոնա», «Ռեալ», «Ինտեր», «Միլան», «Նապոլի», «Ռոմա», «Մարսել», «Բրյուգե», «Անդերլեխտ», երեք հոլանդական ակումբներ»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
12:47 19.05.2025
4 բրոնզե՝ մեդալ կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայիցՌուսաստանի Դաշնության «Սիրիուս» կրթական կենտրոնում մայիսի 10-17-ն առաջին անգամ անցկացվել է կենսաբանության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել է 15 պետության 75 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են 10-րդ դասարանի աշակերտ Սառա Հակոբյանը («Հերացի» ավագ դպրոց), 11-րդ դասարանի աշակերտներ Լևոն Հայրապետյանը («Հերացի» ավագ դպրոց), Անահիտ Հունոյանը ու Բաբիկ Սարգսյան («Ֆոտոն» վարժարան), Միլենա Հայրապետյանը (ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոց) և Լիլիա Կարապետյանը (Երևանի թիվ 184 ավագ դպրոց)։ Օլիմպիադայում 4 […] ...
12:40 19.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինՄայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, մեկնեց Բելառուսի Հանրապետություն՝ մայրաքաղաք Մինսկում կառուցված հայկական եկեղեցու օծման առիթով: Նորին Սրբության շքախմբի կազմում էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռ Սուրբ […] ...
12:33 19.05.2025
ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության պայմանագիրըՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Կովկասում կան որոշակի դրական զարգացումներ։ Սա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ։ Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս […] ...
12:25 19.05.2025
Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Կիպրոսն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհինՀայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը կունենա իր ներդրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: Հանդիպմանն Ալեն Սիմոնյանն Անիտա Դիմիտրիուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ կապված իրավիճակը: «Եվ […] ...
12:19 19.05.2025
Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանը Կիպրոսին առաջարկել է համագործակցության աստիճանը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն իր հերթին դրական է արձագանքել այս առաջարկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը հայտնեց, որ Դիմիտրիուի հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող […] ...
12:11 19.05.2025
ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է Պուտինի՝ Իրան այցի նախապատրաստական աշխատանքներըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Այցի ճշգրիտ ամսաթվերը հնարավոր չէ ասել, բայց նախագահն ընդունել է հրավերը և կայցելի Իրան», – իրանական ISNA լրատվական գործակալությանը ասել է Ռուդենկոն։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են Ռուսաստանի նախագահի այցին։ Կրեմլը նշել […] ...