19:30 02.02.2024
Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին շուտով կարող է զրկվել զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։ Իտալացին Սաուդյան Արաբիայի հավաքականը գլխավորել է նախորդ տարվա օգոստոսի 27-ից։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները չափազանց դժգոհ են ազգային հավաքականի ցուցադրած խաղից Ասիայի գավաթ 2024-ում։ Հավաքականը դուրս է մնացել մրցաշարի 1/8 եզրափակչում հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում պարտվելով Հարավային Կորեայի թիմին։
Մարզչական կարիերայի ընթացքում Մանչինին գլխավորել է իտալական «Լացիոն» ու «Ինտերը», անգլիական «Մանչեսթեր Սիթին», թուրքական «Գալաթասարայը» և ռուսական «Զենիթը»։ 59-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը Սաուդյան Արաբիայից առաջ Իտալիայի հավաքականն էր, որի գլխավորությամբ իտալացիները դարձել էին Եվրո-2020-ի չեմպիոն։
12:47 19.05.2025
4 բրոնզե՝ մեդալ կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայիցՌուսաստանի Դաշնության «Սիրիուս» կրթական կենտրոնում մայիսի 10-17-ն առաջին անգամ անցկացվել է կենսաբանության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել է 15 պետության 75 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են 10-րդ դասարանի աշակերտ Սառա Հակոբյանը («Հերացի» ավագ դպրոց), 11-րդ դասարանի աշակերտներ Լևոն Հայրապետյանը («Հերացի» ավագ դպրոց), Անահիտ Հունոյանը ու Բաբիկ Սարգսյան («Ֆոտոն» վարժարան), Միլենա Հայրապետյանը (ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոց) և Լիլիա Կարապետյանը (Երևանի թիվ 184 ավագ դպրոց)։ Օլիմպիադայում 4 […] ...
12:40 19.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինՄայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, մեկնեց Բելառուսի Հանրապետություն՝ մայրաքաղաք Մինսկում կառուցված հայկական եկեղեցու օծման առիթով: Նորին Սրբության շքախմբի կազմում էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռ Սուրբ […] ...
12:33 19.05.2025
ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության պայմանագիրըՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Կովկասում կան որոշակի դրական զարգացումներ։ Սա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ։ Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս […] ...
12:25 19.05.2025
Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Կիպրոսն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհինՀայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը կունենա իր ներդրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: Հանդիպմանն Ալեն Սիմոնյանն Անիտա Դիմիտրիուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ կապված իրավիճակը: «Եվ […] ...
12:19 19.05.2025
Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանը Կիպրոսին առաջարկել է համագործակցության աստիճանը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն իր հերթին դրական է արձագանքել այս առաջարկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը հայտնեց, որ Դիմիտրիուի հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող […] ...
12:11 19.05.2025
ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է Պուտինի՝ Իրան այցի նախապատրաստական աշխատանքներըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Այցի ճշգրիտ ամսաթվերը հնարավոր չէ ասել, բայց նախագահն ընդունել է հրավերը և կայցելի Իրան», – իրանական ISNA լրատվական գործակալությանը ասել է Ռուդենկոն։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են Ռուսաստանի նախագահի այցին։ Կրեմլը նշել […] ...