13:20 24.03.2018
«Առավոտ» օրաթերթի այսօրվա խմբագրականն անդրադառնում է Հենրիխ Մխիթարյանի վերջերս տված հարցազրույցին, որի ժամանակ լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպանը կտրուկ պատասխան էր տվել լրագրողի հարցին:
Իմ պատանեկության տարիներին կային, այսպես կոչված, «ցեխավիկներ»՝ այն ժամանակվա կիսաօրինական գործարարներն էին: Այդ մարդկանց մեջ կային սուր զգացողությունների սիրահարներ, որոնք խորովածի կրակը վառում էին 25 ռուբլանոցով՝ դա, օրինակ, իմ «լենինյան թոշակի» մեկ քառորդն էր: Իհարկե, այդ մարդիկ գործում էին գեղեցիկի ու պատշաճի մասին իրենց պատկերացումների շրջանակներում: Բայց երբ նրանց վարքը քննարկվում էր չափից դուրս բուռն հույզերի արտահայտմամբ, դա ինձ զարմանալի էր թվում: Եթե մարդն աշխատել է իր 25 ռուբլին՝ որևէ մեկին վնաս չտալով, ապա նա կարող է այդ թուղթը պատռել և գցել աղբամանը: Եթե նա գողացել է կամ, որը նույնն է՝ կաշառք է վերցրել, իսկ հետո այդ գումարը բաժանել է աղքատներին, ապա նա, միևնույն է, հանցագործ է մնում:
Ընդհանրապես խոսակցությունն այն մասին, թե ով որքան փող ունի, իմաստալից է միայն այն դեպքում, երբ խոսք է գնում պետական պաշտոնյաների և նրանց մերձավորների մասին: Քաղաքացիների այս կատեգորիան օգտվում է հանրային ռեսուրսից, ապրում է մեր՝ հարկատուներիս հաշվին, և շատ բնական է, որ նրանց ունեցվածքի ամեն մի մետրը կամ լուման պետք է լինեն հասարակության և մեր՝ լրագրողներիս, ուշադրության կենտրոնում: Մնացած դեպքերում ով որքան ունի և մանավանդ՝ ինչպես է ծախսում, նման խոսակցություններն ինձ թվում են առնվազն քաղքենիություն և շատ դեպքերում նաև՝ սոցիալական կրքերի անտեղի բորբոքում: Որովհետև հարուստի ունեցվածքի ցանկացած քննարկում գրեթե անխուսափելիորեն վերածվում է «կյանքի անարդարության» մասին բողոքի («վայ, քու բախտ բաժանողի»), իսկ այստեղից ուղիղ ճանապարհ է դեպի կյանքի նկատմամբ կրավորական ու «ուզվորական» վերաբերմունք: …Ոչ բոլոր լրագրողներն են հասկանում ֆուտբոլից, և դա բնական է՝ պարտադիր չէ բոլոր ոլորտների մասնագետ լինել: Բայց երբ դիմացդ Հենրիխ Մխիթարյանն է հայտնվում, մեծ է գայթակղությունը նրան հարց տալու: Եվ քանի որ հետաքրքիր, «նյութ սարքելու» թեմա դժվար է գտնել, կարելի է հարցնել… նրա փողերից և բիզնես ներդրումներից: (Սա հաստատ այն դեպքը չէ, երբ կարելի է փողերի ծագման մասին կասկած ունենալ՝ Բրիտանիայում հաստատ ֆուտբոլիստներին «սպիտակ» աշխատավարձ են տալիս): ֆուտբոլիստի պատասխանն էլ թեև մեղմ տոնով էր ու ժպիտով, բայց բավականին կտրուկ էր՝ «դա ձեր ի՞նչ խնդիրն է»: Փող հաշվելու միակ և լավագույն տեղը սեփական գրպանն է:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...