Հոլանդն ամփոփել է «Մանչեսթեր Սիթիում» իր առաջին մրցաշրջանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.09 oC

Հոլանդն ամփոփել է «Մանչեսթեր Սիթիում» իր առաջին մրցաշրջանը

22:11 04.02.2024

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է, թե ինչպես է հարմարվել թիմին Անգլիայում իր առաջին մրցաշրջանում և խոսել է իր նորամուտի մրցաշրջանի արդյունքների մասին։

«Ես պլանավորում էի հնարավորինս արագ հարմարվել, ճանաչել մարդկանց, ակումբին, ինչ է խաղում թիմը և ինչպես է խաղում: Ընդհանուր առմամբ, նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելն էր։ Սա էր նպատակը, ես դա բարձրաձայնեցի, երբ եկա այստեղ։

Առաջին իսկ օրվանից ես հաճույք ստացա. հանդերձարանում լավ մթնոլորտ էր, սա այն վայրն է, որտեղ ես ուզում եմ գալ և որտեղ ուզում եմ լինել: Կարծում եմ՝ դուք դա տեսաք նաև խաղադաշտում:

«Մանչեսթեր Սիթին» նախկինում երկու անգամ անընդմեջ հաղթել էր Պրեմիեր լիգան, ուստի որոշակի ճնշում կար: Մենք «Արսենալից» հետ էինք մնում մոտ 248 օր, ուստի ճնշումն այնտեղ էր: Եթե ​​ես գայի, և մենք չհաղթեինք Պրեմիեր լիգան, կսկսվեր. «Նա փչացրեց ամեն ինչ»: Բայց թրեբլ ստանալը ֆանտաստիկ էր»,- ասել է նորվեգացի հարձակվողը, փոխանցում է armsport.am-ը:

Վերջերս տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Հոլանդը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսի  ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին

12:40 19.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին

Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, մեկնեց Բելառուսի Հանրապետություն՝ մայրաքաղաք Մինսկում կառուցված հայկական եկեղեցու օծման առիթով: Նորին Սրբության շքախմբի կազմում էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռ Սուրբ […] ...

ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության պայմանագիրը

12:33 19.05.2025

ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության պայմանագիրը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Կովկասում կան որոշակի դրական զարգացումներ։ Սա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական ​​փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ։ Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս […] ...

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Կիպրոսն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին

12:25 19.05.2025

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Կիպրոսն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը կունենա իր ներդրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: Հանդիպմանն Ալեն Սիմոնյանն Անիտա Դիմիտրիուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ կապված իրավիճակը: «Եվ […] ...

Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

12:19 19.05.2025

Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

Հայաստանը Կիպրոսին առաջարկել է համագործակցության աստիճանը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն իր հերթին դրական է արձագանքել այս առաջարկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը հայտնեց, որ Դիմիտրիուի հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող […] ...

ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է Պուտինի՝ Իրան այցի նախապատրաստական ​​աշխատանքները

12:11 19.05.2025

ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է Պուտինի՝ Իրան այցի նախապատրաստական ​​աշխատանքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Այցի ճշգրիտ ամսաթվերը հնարավոր չէ ասել, բայց նախագահն ընդունել է հրավերը և կայցելի Իրան», – իրանական ISNA լրատվական գործակալությանը ասել է Ռուդենկոն։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են Ռուսաստանի նախագահի այցին։ Կրեմլը նշել […] ...

Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությունը զգուշավոր լավատեսություն է առաջացնում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

12:05 19.05.2025

Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությունը զգուշավոր լավատեսություն է առաջացնում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը զգուշավոր լավատեսության տեղիք է տալիս, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ընթանում է քաղաքական և դիվանագիտական ​​երկխոսություն, որը զգուշավոր լավատեսության տեղիք է տալիս», – ասել է նա Բիշքեկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։ ...

BACK_TO_TOP