08:59 06.02.2024
ԱՄՆ-ում չղջիկները ներխուժել են տուն և երկու փոքր երեխաներով ընտանիքին դուրս հանել։ Հաղորդում է Savannah Morning News-ը։
Մոնիկա և Իսայա Գրանտները տեղափոխվել են Սավաննա, Ջորջիա 2023 թվականին: Այս տարվա հունվարին Մոնիկան առաջին անգամ տարօրինակ աղմուկ է լսել լոգարանում, երբ նա գնացել է քնելու։ Զուգարանից լսվել են ճռռոց, խշխշոց և ճռճռոց։ Իսայան փորձել է գտնել ձայների աղբյուրը, բայց չի հաջողվել։ Զույգը երկար ժամանակ չի կարողացել քնել, երբ հանկարծ չղջիկը թռել է նրանց ննջասենյակ։ Զույգը թենիսի ռակետով և տուփով հետապնդել է կենդանուն և որոշել, որ այն պատահաբար է մտել իրենց տուն:
Սակայն մի քանի օր անց ընտանիքի տանը չղջիկների թիվն ավելացել է։ Նրանք հավաքվել են օդափոխման բացվածքների շուրջ և փորձել ներս մտնել։ Տանտերերն ահազանգել են գույքի կառավարման ընկերություն և վնասատուների դեմ պայքարող կազմակերպություն: Մոնիկան մասնագետներին խնդրել է գալ ու ազատվել տասնյակ չղջիկներից, սակայն նրանք ասել են, որ կառավարող ընկերությունից տունը զննելու թույլտվություն չեն ստացել։
Այս ամենի հետևանքով ամուսինները որոշել են լքել իրենց տունը և գնացել են հյուրանոց, իսկ ավելի ուշ ժամանակավորապես բնակություն հաստատել հարևանի մոտ։ Մեկ շաբաթ անց զույգին հաջողվել է պատասխան ստանալ կառավարող ընկերությունից։ Տուն են ժամանել մասնագետները։ Նրանք ձեղնահարկում տեղադրել են կպչուն թակարդներ և փակել անցքերը, որոնցով չղջիկները մտնում էին սենյակ։
Չնայած դրան՝ չղջիկները դեռ տանն են մնացել։ Դրանք չեն ոչնչացվել, քանի որ պետությունն արգելում է նրանց դիտավորյալ վնաս հասցնելը։
«Սա շատ գեղեցիկ տուն է։ Մենք այն շատ ենք սիրում և տեղափոխվեցինք այստեղ, քանի որ սիրում ենք Սավաննան: Ես ընդունում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ, իսկապես տապալեց մեզ։ Մենք փորձում ենք վերականգնվել»,- դժգոհել է Մոնիկան։
Ինչպես բացատրում է Ջորջիայի պահպանության դեպարտամենտի աշխատակիցը, չղջիկները հաճախ ցրտերի ժամանակ մտնում են Սավանայի բնակելի շենքեր: Նրա խոսքով՝ կենդանիները պարզապես փորձել են խուսափել ցրտից և տեղավորվել են Գրանտների տանը։
23:30 04.05.2025
Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին21:28 04.05.2025
Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին23:59 04.05.2025
Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ինՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ո՛չ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ «Բրյուսելի բյուրոկրատները» չեն որոշում, թե ինչ է մտածում հունգարացի ժողովուրդը, և որ առանց Հունգարիայի Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցություն չի լինելու։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Զելենսկին պնդել է, որ Բուդապեշտը շատ վտանգավոր բաներ է անում ԵՄ-ի համար, և որ հունգարացիների մեծամասնությունը, ըստ հարցումների, ենթադրաբար, կողմ է, […] ...
23:45 04.05.2025
Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդումՌումինիայի ՆԳՆ-ը 50 հաղորդում է ստացել երկրի նախագահական ընտրություններում հնարավոր խախտումների մասին, հայտնում է Radio Romania-ն։ «Ընտրությունների ընթացքում հնարավոր միջադեպերի մասին գրեթե 50 հաղորդում է ստացվել, որոնցից տասը գտնվում են հետաքննության փուլում, ևս ութի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Կենտրոնական ընտրական բյուրո կամ Մշտական ընտրական մարմին՝ լուծման համար։ Մինչ օրս քվեարկության ընթացքի հետ կապված լուրջ միջադեպեր […] ...
23:30 04.05.2025
Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում, որ Վաշինգտոնը երբևէ ռազմական ուժ կկիրառի Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու համար։ «Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին։ Գրենլանդիայի հետ ինչ-որ բան կարող է պատահել, ես անկեղծ կլինեմ, դա մեզ պետք է թե՛ ազգային, թե՛ միջազգային անվտանգության համար, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Գրենլանդիայի հարցի ուժային լուծումը […] ...
23:10 04.05.2025
Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրելԻսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից եւ փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Կիպրոսի հյուսիսային հատվածից, որտեղ գտնվում էր այցով։ «Խաղաղության և հանգստության մթնոլորտը Իսրայելի ուզած վերջին բանն է: Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ […] ...
22:49 04.05.2025
Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. IrozhlasՉեխիայի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցում կընդունի Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Irozhlas լրատվական պորտալը։ Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի միջազգային օդանավակայանում։ Այցը, ըստ պորտալի, տեղի է ունենում անվտանգության առավելագույն միջոցների պահպանմամբ։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են, որ ենթադրվում է, որ Զելենսկին աջակցություն է փնտրում Ուկրաինայում առնվազն մեկ ամսով հրադադար հայտարարելու իր […] ...
22:29 04.05.2025
NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և ԵվրոպայիցՈւկրաինան կարող է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ՝ Իսրայելից և Եվրոպայից Patriot համակարգերի տեղափոխմամբ։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով աղբյուրներy։ Հրատարակության համաձայն՝ մեկ համակարգ արդեն պատրաստվում է վերանորոգումից հետո առաքման համար։ Բացի այդ, Գերմանիան և Հունաստանը քննարկում են մեկ այլ համալիրի տեղափոխման հարցը։ Աղբյուրները չեն հստակեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը […] ...