Յուրաքանչյուրը, ով քննադատում է Մեսսիին, ոչինչ չի հասկանում ֆուտբոլից. Բենզեմա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.09 oC

Յուրաքանչյուրը, ով քննադատում է Մեսսիին, ոչինչ չի հասկանում ֆուտբոլից. Բենզեմա

20:43 06.02.2024

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման աջակցել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսսիին։

«Յուրաքանչյուրը, ով քննադատում է Մեսսիին, ոչինչ չի հասկանում ֆուտբոլից»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը, հաղորդում է BeksFCB-ն։

Ավելի վաղ Մեսսին քննադատության թիրախում էր հայտնվել Հոնկոնգում։ Ի տարբերություն իր ակումբակիցների, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը չէր ցանկացել լուսանկարվել ու շփվել երկրպագուների հետ։ Բացի դրանից, 36-ամյա Մեսսին վնասվածքի պատճառով չէր մասնակցել Հոնկոնգի առաջնության բոլոր աստղերի թիմի դեմ խաղին։ Ըստ պայմանավորվածության՝ արգենտինացին պետք է 45 րոպե անցկացներ խաղադաշտում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Կիպրոսն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին

12:25 19.05.2025

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Կիպրոսն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը կունենա իր ներդրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: Հանդիպմանն Ալեն Սիմոնյանն Անիտա Դիմիտրիուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ կապված իրավիճակը: «Եվ […] ...

Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

12:19 19.05.2025

Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

Հայաստանը Կիպրոսին առաջարկել է համագործակցության աստիճանը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն իր հերթին դրական է արձագանքել այս առաջարկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը հայտնեց, որ Դիմիտրիուի հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող […] ...

ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է Պուտինի՝ Իրան այցի նախապատրաստական ​​աշխատանքները

12:11 19.05.2025

ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է Պուտինի՝ Իրան այցի նախապատրաստական ​​աշխատանքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Այցի ճշգրիտ ամսաթվերը հնարավոր չէ ասել, բայց նախագահն ընդունել է հրավերը և կայցելի Իրան», – իրանական ISNA լրատվական գործակալությանը ասել է Ռուդենկոն։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են Ռուսաստանի նախագահի այցին։ Կրեմլը նշել […] ...

Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությունը զգուշավոր լավատեսություն է առաջացնում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

12:05 19.05.2025

Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությունը զգուշավոր լավատեսություն է առաջացնում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը զգուշավոր լավատեսության տեղիք է տալիս, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ընթանում է քաղաքական և դիվանագիտական ​​երկխոսություն, որը զգուշավոր լավատեսության տեղիք է տալիս», – ասել է նա Բիշքեկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։ ...

SHANTNEWS

12:00 19.05.2025

SHANTNEWS

Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. Մասիսի ոստիկանների բացահայտումը

11:50 19.05.2025

Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. Մասիսի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ապօրինի արդյունահանման վերաբերյալ մայիսի 14-ին ստացած տեղեկությունն իրացրին նույն օրը: Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները, Դարբնիկ գյուղում թույլատրված տարածքից դուրս իրականացրել է ավազի և ավազակոպճային խճաքարի արդյունահանում: Ձերբակալվել են ընկերության տնօրենի լիազոր ներկայացուցիչը, աշխղեկը, նրանց օժանդակողը և չորս վարորդ, որոնց վարած բեռնատարները տեղափոխվել են […] ...

BACK_TO_TOP