Դիետոլոգը նշել է այն բանջարեղենն ու մրգերը, որոնք վտանգավոր են որոշ խմբի մարդկանց համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Դիետոլոգը նշել է այն բանջարեղենն ու մրգերը, որոնք վտանգավոր են որոշ խմբի մարդկանց համար

23:15 09.02.2024

Բանջարեղենն ու մրգերը, այդ թվում՝ շատ սիրված խնձորն ու տանձը, կարող են վտանգավոր լինել որոշ մարդկանց համար, զգուշացրել է սննդաբան Դարիա Ռուսանովան։ Այս մասին բժիշկը խոսել է Lenta.ru-ի հետ զրույցում։

Ռուսանովան նշել է, որ գրգռված աղու համախտանիշով հիվանդների համար բուսական սննդի ավելցուկը կարող է վնասակար լինել, ուստի նրանք պետք է նվազագույնի հասցնեն մրգերի և բանջարեղենի օգտագործումը: Դա կնվազեցնի հիվանդության սրացման վտանգը, որն արտահայտվում է որովայնի ցավով, մշտական ​​փքվածությամբ, աղիների ֆունկցիայի խանգարմամբ։

«Գրգռված աղու համախտանիշն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ, և շատ դեպքերում դրա առաջացումը պայմանավորված է գենետիկ նախատրամադրվածությամբ»,-ասել է մասնագետը։

Այս համախտանիշի դեպքում, ըստ դիետոլոգի, անհրաժեշտ է նվազեցնել ածխաջրերի առկայությունը սննդակարգում, որոնք ակտիվորեն մարսվում են բակտերիաների կողմից, գազեր են արտադրում աղիներում։ Նա նկատել է, որ այս հիվանդության դեպքում կարելի է ուտել կարտոֆիլ, կանաչ լոբի, գազար, վարունգ, նարինջ, մանդարին, սակայն խստիվ արգելված է ծաղկակաղամբը, սոխը, ծնեբեկը, ճակնդեղը, խնձորը, տանձը և մանգոն։

«Նույնիսկ սննդակարգով թույլատրված մրգերն ու բանջարեղենը կարող են անհանգստություն առաջացնել աղեստամոքսային տրակտում, եթե դրանք շատ օգտագործվեն: Հետևաբար, գրգռված աղու համախտանիշով հիվանդները կարող են միաժամանակ օգտագործել ոչ ավելի, քան 150 գրամ բանջարեղեն և մեկ միրգ,-ասել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

23:45 04.05.2025

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

Ռումինիայի ՆԳՆ-ը 50 հաղորդում է ստացել երկրի նախագահական ընտրություններում հնարավոր խախտումների մասին, հայտնում է Radio Romania-ն։ «Ընտրությունների ընթացքում հնարավոր միջադեպերի մասին գրեթե 50 հաղորդում է ստացվել, որոնցից տասը գտնվում են հետաքննության փուլում, ևս ութի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Կենտրոնական ընտրական բյուրո կամ Մշտական ​​ընտրական մարմին՝ լուծման համար։ Մինչ օրս քվեարկության ընթացքի հետ կապված լուրջ միջադեպեր […] ...

Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին

23:30 04.05.2025

Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում, որ Վաշինգտոնը երբևէ ռազմական ուժ կկիրառի Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու համար։ «Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին։ Գրենլանդիայի հետ ինչ-որ բան կարող է պատահել, ես անկեղծ կլինեմ, դա մեզ պետք է թե՛ ազգային, թե՛ միջազգային անվտանգության համար, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Գրենլանդիայի հարցի ուժային լուծումը […] ...

Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել

23:10 04.05.2025

Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել

Իսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից եւ փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Կիպրոսի հյուսիսային հատվածից, որտեղ գտնվում էր այցով։ «Խաղաղության և հանգստության մթնոլորտը Իսրայելի ուզած վերջին բանն է: Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ […] ...

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

22:49 04.05.2025

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

Չեխիայի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցում կընդունի Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Irozhlas լրատվական պորտալը։ Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի միջազգային օդանավակայանում։ Այցը, ըստ պորտալի, տեղի է ունենում անվտանգության առավելագույն միջոցների պահպանմամբ։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են, որ ենթադրվում է, որ Զելենսկին աջակցություն է փնտրում Ուկրաինայում առնվազն մեկ ամսով հրադադար հայտարարելու իր […] ...

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

22:29 04.05.2025

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

Ուկրաինան կարող է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ՝ Իսրայելից և Եվրոպայից Patriot համակարգերի տեղափոխմամբ։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով աղբյուրներy։ Հրատարակության համաձայն՝ մեկ համակարգ արդեն պատրաստվում է վերանորոգումից հետո առաքման համար։ Բացի այդ, Գերմանիան և Հունաստանը քննարկում են մեկ այլ համալիրի տեղափոխման հարցը։ Աղբյուրները չեն հստակեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը […] ...

AP. Պորտուգալիայի իշխանությունները մտադիր են վտարել 18 հազար անօրինական միգրանտների

22:10 04.05.2025

AP. Պորտուգալիայի իշխանությունները մտադիր են վտարել 18 հազար անօրինական միգրանտների

Պորտուգալիայի կառավարությունը նախատեսում է արտաքսել երկրում առանց օրինական հիմքերի ապրող 18 հազար օտարերկրացու։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությունում նախարարի պատվիրակ Անտոնիո Լեյտաո Ամարուին։ Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները նախնական հրամաններ կուղարկեն օտարերկրացիներին՝ պահանջելով 20 օրվա ընթացքում կամովին լքել Պորտուգալիան։ Ծանուցումները կսկսեն ուղարկել հաջորդ շաբաթ, առաջին փուլում դրանք կստանա 4,5 հազար մարդ։ ...

BACK_TO_TOP