08:45 16.02.2024
Շատ ժամանակակից դեղամիջոցներ, եթե սխալ օգտագործվեն, կարող են երիկամներին սուր վնաս պատճառել, «gazeta.ru»-ին ասել է էնդոսկոպիստ, գաստրոէնտերոլոգ և սննդաբան Անաստասիա Չիժիկովան:
Չիժիկովան նշել է այն հիմնական ռիսկային գործոնները, որոնք կարող են հանգեցնել դեղորայքի հետևանքով երիկամների վնասմանը: Մասնավորապես, դա հիվանդի տարիքն է. ռիսկը մեծանում է տարեցների և ծերերի մոտ երիկամների ֆունկցիայի նվազման պատճառով: Դա նաև ուղեկցող հիվանդությունների առկայությունն է, ինչպիսիք են շաքարային դիաբետը, սրտանոթային համակարգի հիվանդությունները, քանի որ ավելի հավանական է, որ նման հիվանդները ստանան նեֆրոտոքսիկ դեղամիջոցներ:
Բժիշկը նաև նշել է, որ որքան շատ դեղամիջոցներ ընդունի հիվանդը միաժամանակ, այնքան մեծ է դեղերի փոխազդեցության հավանականությունը և երիկամների վնասման վտանգը։ Չպետք է մոռանալ գենետիկ գործոնի մասին՝ դեղերի տեղափոխման և նյութափոխանակության համար պատասխանատու գեներում պոլիմորֆիզմների առկայությունը մեծացնում է նեֆրոտոքսիկության ռիսկը:
«Դեղորայքի հետևանքով երիկամների վնասման շատ դեպքեր դժվար է կանխատեսել նախապես, քանի որ օրգանիզմի զգայունության անհատական տատանումներ կան: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի ելքը կախված է բազմաթիվ գործոններից՝ վնասի աստիճանից ու բնույթից, դեղամիջոցի ժամանակին դադարեցումից, ուղեկցող հիվանդություններից»,- հավելել է Չիժիկովան։
Նա նաև նշել է որոշ հակաբիոտիկների, այդ թվում՝ ամինոգիկոզիդների թունավորությունը երիկամների համար։
Դեղերի շարքում, որոնք սխալ օգտագործման դեպքում կարող են հանգեցնել այնպիսի հիվանդության, ինչպիսին է գլոմերուլոնեֆրիտը, մասնագետը նշել է՝ հիդրալազին, α-ինտերֆերոն, լիթիում, NSAIDs, պրոպիլթիուրացիլ, պամիդրոնատ։
Նրա խոսքով, որոշ հակաբիոտիկներ և հակավիրուսային դեղամիջոցներ, միզամուղներ, NSAID-ներ, ֆենիտոին և պրոտոնային պոմպի ինհիբիտորներ կարող են հանգեցնել սուր ինտերստիցիալ նեֆրիտի:
«Դեղերի որոշ խմբեր (NSAIDs, պրոտոնային պոմպի ինհիբիտորներ) կարող են ընդունվել առանց բժշկի նշանակման, ինչը մեծացնում է դեղամիջոցներից երիկամների վնասման վտանգը: Նույնիսկ NSAID-ների կամ այլ պոտենցիալ նեֆրոտոքսիկ դեղամիջոցների կարճատև օգտագործումը առանց բժշկի հսկողության կարող է հանգեցնել բարդությունների: Ոչ մի դեպքում չպետք է ինքնաբուժությամբ զբաղվեք հիպերտոնիայի, շաքարախտի և այլ քրոնիկ հիվանդությունների դեպքում: Նույնիսկ պրոտոնային պոմպի ինհիբիտորների ընդունման կուրսը պահանջում է երիկամների ֆունկցիայի մոնիտորինգ»,- զգուշացրել է Չիժիկովան։
Եզրափակելով՝ նա նշել է, որ թունավորման նշանների ի հայտ գալու դեպքում (սրտխառնոց, փսխում, երիկամների ցավ), անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել դեղամիջոցի ընդունումը և դիմել բժշկի։
00:30 08.08.2025
Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիրՄանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
00:23 08.08.2025
OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելըԱմերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...
00:18 08.08.2025
Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերըԵրևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:09 08.08.2025
Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...
23:59 07.08.2025
Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոնՄանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
23:54 07.08.2025
Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանՕգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...