16:00 13.02.2024
Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար գյուղում տուն է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ՀՀ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, տեղի ուժերով տնից դուրս է բերվել տղամարդու՝ այրվածքներով դի: Օպերատիվ ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Գոռ Ամիրյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկներ Սերգեյ Սահակյանն ու Սարգիս Սուքիասյանը, մինչև ժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը: Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարութ:
Պարզվում են դեպքի հանգամանքները:Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 95-ամյա Արամայիս Գ.-ն է:Այրվել է երկհարկանի տան 2-րդ հարկի ննջասենյակը՝ մոտ 20 ք.մ, ամբողջությամբ ներսի գույքով, իսկ մոտ 60 ք.մ հատվածը ջերմահարվել է:
10:45 26.06.2025
«Ալ Նասրը» հեռացրել է Ստեֆանո Պիոլիին10:40 26.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:35 26.06.2025
ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիրՀիմք ընդունելով 2025 թ․ հունիսի 9-ից (արևելյան ժամանակով ժամը 00:01-ից) գործող Նախագահական հրամանագիրը, ըստ որի՝ սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաև ազգային և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար, ԱՄՆ-ն լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր՝ առաջնորդվելով ԱՄՆ ազգային […] ...
10:30 26.06.2025
Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերըՀունիսի 29-ից հուլիսի 6-ը Տավուշում, երրորդ տարին անընդմեջ, ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն ամենամյա բանակային խաղեր՝ ուժային կառույցների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում ...
10:22 26.06.2025
Հյուսիսային պողոտան ազատվել է ինքնակամ շինությունիցՀյուսիսային պողոտա 2 հասցեում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված խորտկարան։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Քաղաքային միջավայրը բարեկարգելու նպատակով շարունակվում են ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
10:16 26.06.2025
Առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում․ ԻնֆանտինոՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը: «Առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում։ MLS-ը, անկասկած, աշխարհի լավագույն լիգաներից մեկն է», – ասել է Ինֆանտինոն Fox Sports-ի եթերում: Ըստ The Athletic-ի` 2025 թվականին անցկացված […] ...
10:11 26.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...