10:42 10.10.2017
Ադրբեջանի կրթության նախարարությունը խոստովանել է, որ 10-րդ դասարանի ընդհանուր պատմության դասագրքերում տպված են եղել Մեծ Հայքի քարտեզներ, սակայն դրանք արդեն հեռացվել են։
Նախարարությունը հայտարարել է, որ դասագրքի ադրբեջաներեն տարբերակում այն չի եղել, իսկ ռուսերեն տարբերակում հայտնվել է տեխնիկական սխալի պատճառով։ Պաշտոնական հաղորդագրությամբ գերատեսչությունը հայտնել է, թե սխալն ուղղված է, և երկրի դպրոցներին բաժանվել են նոր դասագրքեր՝ առանց Մեծ Հայքի քարտեզի։
Խնդիրն այն է, որ Ադրբեջանն ունի սեփական «տեսակետը» համաշխարհային պատմության վերաբերյալ, և այնտեղ տեղ չկա հայերի համար։ Ադրբեջանցի պատմաբանները ստեղծել են սեփական պատմություն՝ առանց հայերի, որն էլ դասավանդում են երկրի կրթական հաստատություններում։
Այս պայմաններում ադրբեջանական դասագրքերում Մեծ Հայքի քարտեզի հայտնվելը մեծ աղմուկ էր բարձրացրել հարևան երկրում, որովհետև փաստացի հակասում էր «պաշտոնական» պատմությանը, հատկապես այն պատճառով, որ Մեծ Հայքի տարածքը նաև ներկայիս Ադրբեջանի տարածքն է ներառել: Երկրի իշխանական լրատվամիջոցները հայտնել էին, որ պատճառը տեխնիկական խնդիրն է։ Իսկ ընդդիմադիր լրատվամիջոցները, ինչպես օրինակ Meydan TV առցանց հեռուստատեսությունը հայտարարել էր, թե դա Ադրբեջանի իշխանական օղակներում ծվարած հայերի գործն է։
16:00 16.08.2025
Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետոԱլյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...
15:46 16.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...
15:27 16.08.2025
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածըԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...
15:14 16.08.2025
Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա ՄոհաջերանիԻրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...
14:50 16.08.2025
Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդՊակիստանի հյուսիսում ջրհեղեղների, սողանքների և անձրևների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 320 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Geo News-ը՝ հղում անելով Պակիստանի աղետների ազգային վարչությանը: Նշվում է, որ փրկարարական գործողություններ են իրականացվում տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար: ...