13:02 14.02.2024
Տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի երկօրյա արտագնա նիստը:
Նիստին մասնակցել են աշխատանքային խմբի անդամներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ Հակոբ Քնաջյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովից:
ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը նշել է, որ պետության կայուն զարգացման կարևոր նախադրյալներից է իրավական միջավայրի և անհրաժեշտ ռեսուրսների ապահովումը` երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման նպատակով:
Կառավարությունը իր 2021-2026 թվականների գործողությունների ծրագրով սահմանել է, որ մինչև 2024 թվականը ԿԳՄՍ նախարարության կողմից մշակվելու և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվելու «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի մշակման աշխատանքներն սկսված են, ԿԳՄՍՆ նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի հետ իրականացվել են մի շարք քննարկումներ:
«Նախարարությունը, որպես այս երկօրյա քննարկումների արդյունք, ակնկալում է ունենալ օրենքի նախագիծ, որի թե՛ հասկացությունները, թե՛ հոդվածները կլինեն բոլորի կողմից համաձայնեցված: Ի սկզբանե այս գործընթացը եղել է մասնակցային, քանի որ աշխատանքային խմբում հավաքված են երիտասարդության հետ աշխատանք իրականացնող դերակատարներ՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային կազմակերպություններից»,- նշել է Զարա Ասլանյանը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երիտասարդական ծրագրերի ղեկավար, աշխատանքային խմբի անդամ Հասմիկ Ալեքսանյանը նշել է. «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համար շատ կարևոր է դեռահասների և երիտասարդների մասնակցության ու հմտությունների ձեռքբերման խթանումը թե՛ մարզերում և թե՛ մայրաքաղաքում»:
«Մինչև աշխատանքային խմբի քննարկումները՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը նախարարության առաջարկով իրականացրել են ուսումնական այց և այլ երկրների փորձի ուսումնասիրություն: Մասնավորապես գնացել ենք Լատվիա և Լիտվա՝ տեսնելու, թե ինչ է տվել այնտեղի «Երիտասարդության մասին» օրենքը այդ երկրների երիտասարդներին, պետական կառույցներին»,- նշել է աշխատանքային խմբի անդամ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի երիտասարդական ծրագրերի ղեկավար Աննա Բարֆյանը:
Աշխատանքային խմբի արտագնա նիստի ընթացքում ներկայացվել են նաև երիտասարդական ոլորտի փորձագետների կողմից իրականացված աշխատանքները:
Կրթական հետազոտությունների խորհրդատվությունների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ, օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ և փորձագետ Մարինա Գալստյանի խոսքով՝ տարիներ շարունակ եղել են քննարկումներ երիտասարդության ոլորտը կարգավորող օրենսդրություն ունենալու կարևորության մասին, և օրենքի նախագծի շուրջ ոլորտի դերակատարների համախմբումը դրական նախադրյալ է ստեղծում:
Աշխատանքային խմբի քննարկումները կլինեն շարունակական:
10:11 26.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:05 26.06.2025
Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ. ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ. «Հունիսի 26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, մշտապես իր ուշադրության կենտրոնում […] ...
10:00 26.06.2025
Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք․ «Միլանի» տնօրենը՝ Մոդրիչի մասին«Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը Աշխարհի ակումբային առաջնությունից հետո պայմանագիր կստորագրի իտալական «Միլանի» հետ: Իտալական ակումբի սպորտային տնօրեն Իգլի Տարեն պատմել է Մոդրիչի հետ ունեցած առաջին խոսակցության մասին: «Ես խոսել եմ Մոդրիչի հետ: Նա մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ է տեղափոխվում «Միլան»: Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք: Առաջինը, որ նա հարցրել է ինձ […] ...
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...