ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ներկայացվել են ներքին գործերի բնագավառում իրականացվող լայնածավալ բարեփոխումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ներկայացվել են ներքին գործերի բնագավառում իրականացվող լայնածավալ բարեփոխումները

22:38 14.02.2024

Փետրվարի 13-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը։
Մասնակցում էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Փոխնախարար Արփինե Սարգսյանը ողջունելով գործընկերներին՝ երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ արդարադատության և ներքին գործերի ոլորտներում Հայաստանի կառավարության հետ բազմաոլորտ համագործակցության համար։

Նա նշել է, որ Ներքին գործերի նախարարությունը ստեղծվել է մեկ տարի առաջ՝ հավակնոտ բարեփոխումների օրակարգով։ Բարեփոխումների նոր փուլն ընդգրկում է ոստիկանության, փրկարար ծառայության, աղետների ռիսկի կառավարման և հանրային անվտանգության ապահովման, միգրացիայի և քաղաքացիության ոլորտները։

Խոսելով Նախարարության աշխատակազմի կարողությունների բարձրացման մասին՝ Արփինե Սարգսյանը ներկայացրել է իրականացված մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ կառուցվածքային ստորաբաժանումների մեծ մասի ձևավորումը՝ բաց և թափանցիկ մրցույթային ընթացակարգերով։ Կարևորելով հակակոռուպցիոն պատշաճ մեխանիզմների կիրառումը՝ նա հատուկ ընդգծել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ձևավորումը։
Ելույթի ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել նաև Ոստիկանության բարեփոխումներին, որոնք ներառում են ինչպես կառուցվածքային, այնպես էլ կազմակերպչական և գործառնական բարելավումներ:

Նշվել է, որ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաջողությամբ իրականացվել են, իսկ նոր ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակումն ընթացքի մեջ է։

Հիմնական ձեռքբերումներից փոխնախարար Սարգսյանն առանձնացրել է Հայաստանի բոլոր մարզերում Պարեկային ծառայության ստեղծումը և Ջրային պարեկային ծառայությունը՝ Գեղարքունիքի մարզում։

Շարունակելով ներկայացել Ոստիկանության բարեփոխումները՝ ՆԳ փոխնախարարը խոսել է նաև Քրեական և Համայնքային ոստիկանությունների, Ոստիկանության գվարդիայի և Զանգերի միասնական/Օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ձևավորումների մասին. «Հատկանշական է, որ վերջերս ավարտվել է նոր Քրեական ոստիկանությունում ծառայության դիմելու համար ընդունելության գործընթացը։ Եվրոպոլի հետ համագործակցությունը և այս ոլորտում ԵՄ չափանիշների կիրառումը կլինի նոր Քրեական ոստիկանության հիմնական ուղղություններից մեկը»,- հավելել է Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ հիմնական նպատակն է ապահովել մարդու իրավունքների վրա հիմնված, ժողովրդավարական և բազմաֆունկցիոնալ ոստիկանություն, որը կարող է պայքարել հանցավորության դեմ և, միջազգային ստանդարտներին համահունչ, պահպանել օրենքի գերակայությունը. «Մեր նպատակն է ոստիկանությունը վերափոխել մասնագիտացված և տեխնիկապես կատարելագործված համակարգի։ Այս ուղղությամբ արդեն իսկ կան ձեռքբերումներ։ Մասնավորապես՝ մեկնակել և բարեհաջող ընթանում է ոստիկանության ծառայողների ատեստացիան, ինչը ներառում է նաև ծառայողների բարեվարքության ստուգման կարևոր բաղադրիչ»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։

Փոխնախարար Սարգսյանը հատուկ շեշտել է Ոստիկանությունում գենդերային հավասարության ապահովման կարևորությունը. «Մի շարք գործողություններ են իրականացվել կանանց համար ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով. սահմանվել է հատուկ գրանցման ընթացակարգ, մեղմացվել են նվազագույն քվոտաները, կազմակերպվել են իրազեկման միջոցառումներ, որոնց շրջանակում կոնկրետ օրինակներով ցույց ենք տվել, որ կանայք նույնպես իրավապահ համակարգի լիիրավ անդամ են։ Այս ուղղությամբ Եվրամիությունը, որպես մեր հիմնական գործընկերներից մեկը, կարող է ավելի մեծացնել ոլորտին ուղղված նպատակային աջակցությունը ինչպես բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում, այնպես էլ երկկողմ նախագծերի միջոցով»,-նշել է փոխնախարարը։

Առաջնահերթ ոլորտներից ՆԳ նախարարի տեղակալն առանձնացրել է նաև քաղաքացիական պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ապահովումը և առաջացող կարիքների մարտահրավերներին դիմակայելը: Նշվել է, որ հաստատվել են 2023-2030 թթ. Աղետների և ռիսկերի կառավարման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը: Այս պահին իրականացվում են միջոցառումներ Փրկարար ծառայության լիովին վերափոխման ուղղությամբ, ինչի հիմնական նպատակն է ձևավորել անվտանգ և դիմակայուն երկիր, աղետների վտանգից ապահովել անհատի, համայնքի և հասարակության անվտանգությունը:

«Նշված գրեթե բոլոր բարեփոխումներն իրականացվել են Եվրամիության ուղղակի կամ անուղղակի աջակցությամբ, և մենք բարձր կգնահատենք ԵՄ աջակցության շարունակությունն ու հետագա ընդլայնումը՝ հասանելի բոլոր ձևաչափերով. աջակցելով Ոստիկանության և Փրկարար ծառայության բարեփոխումներին՝ ապահովվելու է հանրային անվտանգությունը»,-հավելել է Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև 2023-2026 թթ. Հակակոռուպցիոն նոր ռազմավարությանը, դատաիրավական լայնածավալ բարեփոխումներին, վեճերի լուծման այլընտրանքային բարեփոխումներին, քրեական, քրեադատավարական օրենսդրության, ինչպես նաև քրեակատարողական և պրոբացիոն օրենսդրության մշակմանը, սահմանադրական փոփոխություններին և Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, Մարդու իրավունքների պաշտպանության՝ Հայաստանի ազգային ռազմավարության մշակմանն ու ընդունմանը։ Անդրադարձ է եղել նաև Հռոմի ստատուտին։
Ելույթի ավարտին Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել բոլոր ուղղություններով արդյունավետ համագործակցությունն ու ընդլայնել փոխգործակցության օրակարգը։

Ելույթ է ունեցել նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նա նշել է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակում է աշխատանքներ իրականացնել վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին ուղղված պահանջների կատարման ուղղությամբ, այդ թվում բարելավելով փաստաթղթերի անվտանգությունը՝ ներառյալ կենսաչափական տվյալները, սահմանների և միգրացիայի կառավարումը և ապաստանի քաղաքականությունը:
Արմեն Ղազարյանն ընդգծել է ԵՄ տարածքում ապօրինի բնակվող ՀՀ քաղաքացիների թվի նվազման միտումը. եթե 2018 թվականին Եվրոպայում անօրինական միգրանտների միայն 0,4%-ն էր ՀՀ քաղաքացի, ապա 2019-ին այդ ցուցանիշը նվազել է, և ՀՀ քաղաքացիների տեսակարար կշիռը ԵՄ անդամ պետություններում ապօրինի բնակվող անձանց ընդհանուր թվի մեջ կազմել է 0,3% (2020, 2021 և 2022 թվականներին՝ 0,2%)։

Արմեն Ղազարյանը վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբ առաջարկ է արել կազմել գործողությունների ծրագիր, որն առավել ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի այս ուղղությամբ հետագա քայլերը։
Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքներով արվել է մամուլի համատեղ հայտարարություն։
Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ:

Ի թիվս այլ ոլորտների՝ հայտարարության մեջ նշվում է, որ Գործընկերության խորհուրդը վերանայել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքը:

ԵՄ-ն ողջունել է ՀԸԳՀ իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը, գնահատել է ձեռք բերված առաջընթացը և խրախուսել է Հայաստանին՝ շարունակելու բարեփոխումների օրակարգը։ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ուղղված է լինելու ՀԸԳՀ ողջ ներուժի բացահայտմանը:

Գործընկերության խորհուրդը վերահաստատել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին Հայաստանի և ԵՄ համատեղ հանձնառությունը: Գործընկերության խորհուրդը ողջունել է ԵՄ աջակցությամբ արդարադատության բարեփոխումների իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարի, Ներքին գործերի նախարարության ստեղծման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ մինչ օրս Հայաստանում արձանագրված ձեռքբերումները:

Կողմերը նաև արձանագրել են խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում առկա մարտահրավերները. Հայաստանը հանձնառու է աշխատել այդ ոլորտներում հետագա առաջընթացի ուղղությամբ: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ պետությունը դառնալը և խրախուսել է Հայաստանին՝ դիտարկելու համապատասխան կարողությունների զարգացման հնարավորությունները:
Գործընկերության խորհուրդն ընդունել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութան մեկնարկի Հայաստանի պատրաստա¬կամությունը և վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու իրականացնել լրացուցիչ քայլեր՝ դիտարկելով այդ ուղղությամբ հնարավոր տարբերակները` ի շարունակություն 2023 թ. նոյեմբերին կայացած արտաքին հարաբերությունների խորհրդին:

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի կիրարկումը և խրախուսել է Հայաստանին՝ շարունակելու ջանքերն այդ ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

19:17 25.05.2025

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

18:49 25.05.2025

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

18:25 25.05.2025

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

18:00 25.05.2025

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Ճանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

17:38 25.05.2025

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

Մայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

17:11 25.05.2025

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...

BACK_TO_TOP