Facebook-ի տվյալների պահպանման` Ասիայում առաջին կենտրոնը կհայտնվի Սինգապուրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

Facebook-ի տվյալների պահպանման` Ասիայում առաջին կենտրոնը կհայտնվի Սինգապուրում

20:09 06.09.2018

Facebook ընկերությունը սեպտեմբերի 6-ին ձեռնամուխ է եղել տվյալների պահպանման և մշակման՝ Ասիայում առաջին կենտրոնի ստեղծմանը: Ինչպես հաղորդվում է ընկերության տարածած հայտարարության մեջ, համալիրն իր գործունեությունը կսկսի 2022 թվականին Սինգապուրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախագծի արժեքը գնահատվել է 1,4 մլրդ դոլար, այն ընկերության համար 15-րդը կդառնա ամբողջ աշխարհում:

«Կենտրոնի կառուցումն Ասիայում իր ներկայությունն ընդլայնելու Facebook-ի ռազմավարության բաղկացուցիչ մասն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընկերության փոխնախագահ Թոմաս Ֆեռլոնգի խոսքով՝ «կենտրոնում նաև աջակցություն կցուցաբերվի ստարտափներին, այդ թվում՝ դրանց ապագա կիրառման գործում»:

Բացի այդ, նրա խոսքով, «այնտեղ պլանավորվում է ստեղծել հազարից ավելի նոր աշխատատեղեր»: Համալիրը կառուցելիս, որը կզբաղեցնի 170 հազար քառակուսի մետր մակերես, առաջին անգամ կկիրառվեն նորագույն տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան 20 տոկոսով նվազեցնել էներգիայի և ջրի օգտագործումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևս

12:40 16.06.2025

Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևս

Հունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկ

12:23 16.06.2025

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...

Պլանային ջրանջատում Գյումրիում

11:41 16.06.2025

Պլանային ջրանջատում Գյումրիում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումը

11:20 16.06.2025

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումը

Իրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...

Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ Փեզեշքիան

11:07 16.06.2025

Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ Փեզեշքիան

Իրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել  հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

10:55 16.06.2025

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...

BACK_TO_TOP