Միսաք Մանուշյանի յոթ նոթատետրերից երեքը ցուցադրվում են Փարիզի պանթեոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Միսաք Մանուշյանի յոթ նոթատետրերից երեքը ցուցադրվում են Փարիզի պանթեոնում

18:33 22.02.2024

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվում է բանաստեղծ, թարգմանիչ, Ֆրանսիայի ազգային հերոս, Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի անձնական արխիվը, որում տեղ են գտել ձեռագիր նամակներ, հուշագրություններ, լուսանկարներ։ Այդ հավաքածուից երեք ցուցանմուշ այսօրվանից կցուցադրվի Փարիզում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Փետրվարի 21-ին Փարիզի պանթեոնում տեղի է ունեցել Ֆրանսիայի ազգային հերոս հայազգի Միսաք Մանուշյանի և նրա կնոջ` Մելինե Մանուշյանի վերահուղարկավորության արարողությանը: Փարիզի ազգային պանթեոնում բացվել է Միսաք Մանուշյանին նվիրված “Vivre à en mourir” խորագրով ցուցադրությունը, որը կգործի մինչև սեպտեմբերի 8-ը:

Գրականության և արվեստի թանգարանի գիտական քարտուղար Մարինե Հարոյանի տեղեկացմամբ՝ Միսաք Մանուշյանի արխիվը թանգարանին հասել է նրա կնոջ միջոցով.

«Մելինե Մանուշյանը 60-ականներին եկել է Հայաստան՝ իր հետ բերելով արխիվը և ամուսնու ձեռագիր ժառանգությունից որոշ նյութեր, որոնք այժմ սրբորեն պահվում են թանգարանում։ Այն, ինչ Մելինեն իր հետ բերել է Հայաստան, բնականաբար, ամբողջական չէ, դա միայն փրկված մասն է: Նշեմ, որ 60-ականներին Մելինեն պետական համալսարանում ասպիրանտ է եղել, անգամ դասավանդել է: Մեզ մոտ պահպանվել են նաև համալսարանի նրա աշխատանքային պլանը, այդ տարիներին գրած հոդվածները՝ Մանուշյանի, Ազնավուրի և այլոց մասին»:

Մարինե Հարոյանի նշմամբ՝ արխիվում հիմնականում Միսաք Մանուշյանի բանաստեղծություններն են, որոնց մեծ մասը տպագրված են, անտիպ հուշագրությունները, որոնց վրա էլ հիմա աշխատում են:

«Ամենաարժեքավորները Մանուշյանի յոթ նոթատետրերն են, որոնք օրագրային գրառումներ են։ Շատ հետաքրքիր են՝ հայերեն ու ֆրանսերեն գրություններով, որտեղ գրում է ամեն ինչի մասին՝ այդ օրվա անելիքի, իր քաղաքական ու փիլիսոփայական հայացքների, գրական քայլերի: Այդ յոթ նոթատետրերից երեքն այսօր ցուցադրվում են Փարիզի պանթեոնում»,- նշել է Մարինե Հարոյանը։

Մ. Հարոյանի տեղեկացմամբ՝ համագործակցում են նաև ֆրանսիական կողմի՝ Մելինե Մանուշյանի քրոջ աղջկա հետ, բանակցություններ վարում, նախապատրաստական աշխատանքներ տանում օրագրերը հրատարակելու համար։

Միսաք Մանուշյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Աղիյաման հայկական գյուղում 1906 թվականին: 1915 թվականին զրկվելով ծնողներից՝ հայտնվել է Սիրիայի ֆրանսիական մանկատանը, որտեղ սովորել է ֆրանսերեն և ծանոթացել ֆրանսիական մշակույթին: 1925 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, ակտիվ գործունեություն է ծավալել՝ իր շուրջը համախմբելով հայերին, գրական ամսագրեր հրատարակել, մասնակցել Ֆրանսիայի կյանքում տեղի ունեցող իրադարձություններին: Նացիստական զորքերի կողմից Ֆրանսիայի բռնազավթումից հետո Մանուշյանը ստեղծել է Ֆրանսիական դիմադրության շարժման ինտերնացիոնալ խումբ։

1943 թվականի նոյեմբերի 16-ի առավոտյան ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Մանուշյանի խմբի անդամներին։ Մանուշյանի կնոջը՝ Մելինե Մանուշյանին, հաջողվել է փախչել: Միսաք Մանուշյանը տանջանքների է ենթարկվել և երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։

Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Փարիզում, Մարսելում, Վալանսում և Երևանում Մանուշյանի և նրա խմբի անունով անվանվել են փողոցներ, հրապարակներ:

1978 թվականի նոյեմբերի 4-ին Փարիզի Իվրի սյուր Սեն արվարձանի զինվորական գերեզմանոցում բացվել է Միսաք Մանուշյանի հուշարձանը (քանդակագործ՝ Արա Հարությունյան)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP