17:01 06.09.2018
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ արձագանքել է իր ղեկավարած կառույցի հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե անգործության են մատնված: Նա հիշեցրել է` ինքն այս պաշտոնին նշանակվել է մայիսի 22-ին, հունիսի 11-ին ընդունվել է կանոնադրությունը, անձնակազմի համալրում ունեցել են միայն հունիսի 3-ին:
«Հունիսի 3-ին, որ ունեցել ենք համալրում, 24 մարդու մասին է խոսքը` մաքրուհի, տեխնիկական մասի ապահովման գծով աշխատակից, առաջին օրը եղել եմ կենտրոնական հավաքակայանում, իրականացրել եմ մշտադիտարկում, օրերի ընթացքում հասկացել եմ` ինչ խնդիրներ պետք է կարգավորվեն, այդ ամենը ամփոփված տվել ենք վարչապետին և նախարարին: Օգոստոսին մեր աշխատակիցների թիվը դարձել է 50, որոնց մի մասը տեխնիկական աշխատողներ են, օգոստոսի 15-ին նոր բյուջեն հաստատվել է, սակայն կառույցը դեռ գնումներ չի իրականացրել սեփական կարիքները հոգալու համար»,- ասել է նա:
Ծառայության պետն ասել է` իր նշանակումից հետո սպասելիքները մեծ էին, հնարավորությունները՝ քիչ: Նա հայտնել է, որ այս ընթացքում իրենք իրականացրել են 6 ուսումնասիրություն, ապա մասնավորեցրել` խոսքը խոշոր գործերի մասին է: Սանասարյանը հստակեցրել է` իրենք, ըստ էության, 100 օր չեն աշխատում, և 1 – 1,5 ամսվա ընթացքում ահռելի աշխատանք են իրականացրել:
«Երբ ասում են` աշխատանք չի իրականացվել, մենք մոտ երեք ամսվա ընթացքում պետբյուջե ենք վերադարձնելու 1 մլրդ 413 մլն դրամ գումար: Բոլորին թվում էր` Սանասարյանը նշանակվեց, միանգամից պետք է գնար, մեկին բռներ, նստեցներ, որ ասեին` շատ լավ է, գործ է անում»,- ասել է ծառայության պետը:
Սանասարյանը նշել է, որ երեկվա իր ասուլիսից հետո Գեղարքունիքի մարզի գյուղապետերից մեկը, որի գործը «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի շրջանակներում են դիտարկել, զանգահարել է և ասել, որ եթե նշեն` որ հաշվեհամարի վրա է փոխանցելու պետությանը պատճառված վնասը, 17 մլն դրամ կփոխանցի:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...