15:17 26.02.2024
Այսօր՝ փետրվարի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհանիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը: Ժամանել են նաև հրշեջ-փրկարարական և սակրավորական ջոկատներ:
Մի ամբողջ բարձրահարկ շենքերի տարածք ՀՀ ոստիկանոության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով, Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի հրամանով տարածքները սահմանազատել են: Այս պահին տեղում աշխատում են Ազգային անվտանգության ծառայության հատուկ խմբերը:Տեղում է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Ժամանել են նաև Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը:Մանրամասները՝ քիչ ուշ:
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգի Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...
21:50 25.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելՄայիսի 25-ին` ժամը 17:36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 32-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...
21:30 25.05.2025
Արեգակի վերևում հայտնաբերվել է Երկիր մոլորակից մեծ թռչնանման օբյեկտԳիտնականները աստղադիտակի միջոցով Արեգակի վերևում հայտնաբերել են մի օբյեկտ, որը հիշեցնում է մոտ 150 հազար կմ «թևի» չափս ունեցող թռչուն։ Այս մասին հաղորդում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «LASCO աստղադիտակներից մեկից երեկ ստացվել է գեղեցիկ և ինչ-որ չափով առեղծվածային նկար՝ «թռչուն» կամ «թռչող սարք» հիշեցնող, որն […] ...
21:00 25.05.2025
Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...