Գրիգոր Մինասյանն ընդունել է Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Գրիգոր Մինասյանն ընդունել է Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը

14:02 27.02.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԳԴՀ-ում Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը:

Գրիգոր Մինասյանը ողջունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներին և ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպին։

Նախարարը բարձր է գնահատել իրավական ոլորտում ԳԴՀ հետ սերտ համագործակցությունը, որը մասնավորապես իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերի միջոցով։
Գրիգոր Մինասյանը գործընկերներին տեղեկացրել է նոր Սահմանադրության նախագծման աշխատանքների մասին՝ կարևորելով գերմանական փորձառությունն այս ոլորտում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին։ Կողմերը մասնավորապես քննարկել են բարեփոխումների օրակարգի և ժողովրդավարական ինստիտուտների կայացման հանրային ընկալմանն առնչվող հարցերը։ Այս առումով Գրիգոր Մինասյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման և հակազդման իրավական ու ինստիտուցիոնալ հենքը՝ անդրադառնալով եռաստիճան դատական համակարգին, հակակոռուպցիոն կոմիտեի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների և գործունեության շրջանակին։ Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ 2023 թվականին ընդունվել է 2023-2026թթ. Հակակառոպուպցիոն նոր ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, որը մշակվել է շահագրգիռ բոլոր կողմերի, ներառյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավմամբ։

Քննարկվել են նաև գերմանական մոդելի վրա հիմնված նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման աշխատանքները։
Բունդեսթագի Գործընկերները հետաքրքրվել են նաև Հայաստանում կալանքի ինստիտուտի և դրա կարգավորումների մանրամասներով, ինչպես նաև խափանման նոր միջոցների՝ մասնավորապես տնային կալանքի ու վարչական հսկողության կիրառման ինստիտուտներով։ Այս համատեքստում նախարարը, ներկայացնելով գործող օրենսդրական դաշտը, կարևորել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման պրակտիկան՝ նշելով, որ արդեն իսկ շուրջ 700 անձի նկատմամբ կիրառվում են տնային կալանք կամ վարչական հսկողություն խափանման միջոցները։

Կողմերը քննարկել են նաև դատական համայնքի գործունեության արդյունավետության բարձրացման և թվայնացման օրակարգերը։ Նախարարն անդրադարձել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ արդարադատության համակարգում մշակված և մշակվող տասից ավելի էլեկտրոնային հարթակներին, այդ թվում 2024 թվականի փետրվարի 1-ից լիովին թվայնացված քաղաքացիական դատավարության, թվայնացված պրտադիր հաշտարարման և վճարման կարգադրությունների մեխանիզմներին։

Տիկին Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը շնորհակալություն է հայտնել հանդիպման և մանրամասն ներկայացված տեղեկատվության համար։ Նա բարձր է գնահատել Հայաստանում, որպես զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրում, Արդարադատության նախարարության նախաձեռնած բարեփոխումները և վերջինիս դերակատարումը՝ որպես քաղաքացիների համար իրենց իրավունքներն իրացնելու առաջնային գերատեսչության։

Վինկելմայեր-Բեքերն ընդգծել է, որ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների և արդիականացման նախագծերը՝ մասնավորապես արդարադատության համակարգի թվայնացման ծրագրերը, կարող են նույնիսկ օրինակելի լինել եվրոպական շատ երկրների համար։

Ամփոփելով քննարկումը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու ԳԴՀ Բունդեսթագի և ՀՀ արդարադատության նախարարության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները և շարունակելու ըստ անհրաժեշտության տեղեկատվության փոխանակությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP