Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

18:46 04.03.2024

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ հաճախ հնչող հարցերին:

1️⃣ Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:
Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է`
✔️ անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող,
✔️ համակարգային ազդեցությամբ (ներքին ընդունման` դեղահաբ, օշարակ, դեղապատիճ և այլն, ինչպես նաև ներարկման դեղաձևեր) հակավարակային` հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր, ինչպես նաև հորմոնային և միզոպրոստոլ պարունակող դեղեր:

2️⃣ Ինչպե՞ս եմ ձեռք բերելու բժշկի` էլեկետրոնային դեղատոմսով նշանակած դեղը:
Ցանկացած դեղատուն պետք է միացված լինի «Արմեդ» համակարգում և ունենա հնարավորություն վաճառելու բոլոր տեսակի դեղատոմսերով դուրս գրվող դեղերը:
Քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած դեղատուն, ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ`
✔️ անձնագիր, նույնականացման քարտ
✔️ կամ հանրային ծառայության համարանիշ (սոցքարտ):
Դեղատան աշխատակիցը, մուտք գործելով համակարգ, տեսնում է բժշկի կողմից դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը, դեղի անվանումը, քանակը, և բաց է թողնում համակարգից: Քաղաքացին, ելնելով իր ֆինանսական միջոցներից, կարող է նաև բուժման ամբողջ կուրսի համար անհրաժեշտ քանակը ձեռք բերել մասնակի:

3️⃣ Որտե՞ղ ծանոթանամ դեղատոմսով դուրս գրվող դեղերի անվանացանկին:
https://moh.am/uploads/parzabanum_01.03.2024%20(2)%20(1).pdf

4️⃣ Գիշերը, ոչ աշխատանքային ժամերին, եթե քաղաքացին կարիք ունի դեղատոմսի, ի՞նչ պետք է անի:
Տվյալ որոշումը չի սահմանափակում այն դեղերի ձեռքբերումը, որոնք անհետաձգելի կամ սիմպտոմոտիկ բուժման համար են: Այսինքն` էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը բացառապես ախտորոշումից, անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվող դեղերն են:
Օրինակ` բրոնխիտի կամ տոնզիլիտի դեպքում հակաբիոտիկները նշանակվում են միայն հետազոտությունից հետո, երբ բժիշկը համոզվում է, որ տվյալ ախտորոշումը բակտերիալ է, այլ ոչ վիրուսային, և նշանակում է հակաբիոտիկ:

5️⃣ Ինչպե՞ս է ապահովվելու դեղատներում դեղի տրամադրումը` հոսանքի կամ համացանցի խափանման ժամանակ:
Տեխնիկական խափանումների դեպքում բացթողումը կիրականացվի ժամանակավորապես թղթային տարբերակով: Տեխնիկական խնդիրը կարգավորելուց հետո այն մուտքագրվում է համակարգ` վերջինիս հասանելիությունը վերականգնվելուց հետո նույն օրվա ընթացքում։ Բացի այդ, դեղատանը դեղերի պահպանման, հատուկ ջերմային ռեժիմի ապահովման համար, ինչպես նաև հարկային կտրոնների տրամադրման համար նույնպես անհրաժեշտ է հոսանքի այլընտրանքային աղբյուրների առկայություն, ուստի դեղատունն իր գործունեությունն իրականացնելու համար պետք է ապահովված լինի էլեկտրաէներգիայով:

6️⃣ Ի՞նչ ժամկետում կարող է անձը բժշկի նշանակումը ձեռք բերել դեղատնից:
Դեղատոմսն ուժի մեջ է միանվագ բացթողման դեղի դեղատոմսի դեպքում` 30 օր, իսկ բազմակի բացթողման դեղի դեղատոմսի դեպքում` 180 օր:

7️⃣ Քրոնիկ հիվանդությունների դեպքում (օրինակ` շաքարային դիաբետ, գերճնշում, սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ) բժիշկը կարո՞ղ է պացիենտի դեղերը դուրս գրել անժամկետ:
Անժամկետ որևէ դեղատոմս դուրս չի գրվում, քանի որ ցանկացած հիվանդություն` սուր, քրոնիկ, թե քրոնիկի սրացում, պետք է հսկվի բժշկի կողմից և սահմանվի դինամիկ հսկողություն: Կան հիվանդություններ, որոնց դեպքում նշանակվում է երկարաժամկետ դեղորայք և կարող է միանգամից 180 օրվա համար դուրս գրվել բազմակի բացթողման դեղի դեղատոմսով: Բժիշկը կարող է նշանակել դեղ` 180 օրվա համար, բայց դուրս գրել 30 օրը մեկ, որպեսզի իրականացվի պացիենտի առողջական վիճակի դինամիկ հսկողություն:

8️⃣ Օրինակ` բժիշկը «Արմեդում» դուրս է գրում 10 օրվա դեղ, բայց պացիենտը հարմար է գտնում գնել 5 օրվա համար, դեղատան աշխատակիցը կարո՞ղ է տրամադրել քիչ քանակությամբ:
Պացիենտը իրավասու է գնել մասնակի կամ ընդհանրապես չգնել դեղատոմսով դուրս գրված դեղը. ժամկետի ավարտին դեղատոմսը կչեղարկվի, սակայն նման հարց չպետք է առաջանա, քանի որ եթե բժիշկը ցուցումով նշանակել է 10 օրվա դեղ, ապա այն պետք է ընդունել պատշաճ: Հակաբիոտիկների դեպքում, օրինակ, հակաբիոտիկների նկատմամբ դեղակայուն ձևերն առաջանում են անհարկի օգտագործման և նշանակված չափաքանակը խախտելու պատճառով:

9️⃣ Ամեն անգամ պետք է հետազոտության և բժշկի նեղ մասնագիտական խորհրդատվության համար վճարե՞մ` դեղ նշանակելու համար:Էլեկտրոնային դեղատոմսը ներդնելուց հետո բուժման պրոցեսի մեջ ոչինչ չի փոխվում:
Առողջության առաջնային պահպանման օղակում բժշկի խորհրդատվությունն անվճար է: Եթե բժիշկը նշանակում է հետազոտություններ և այց` ամիսը մեկ կամ վեց ամիսը մեկ, ապա դա պետք է ապահովվի:
Իսկ եթե առկա է նեղ մասնագետի խորհրդատվության կարիք, ապա վերջինս կարող է դուրս գրել դեղատոմսը 6 ամիս ժամկետով կամ տալ խորհրդատվության թերթիկ, որում նշված դեղն էլեկտրոնային եղանակով ամեն ամիս դուրս է գրում տեղամասային թերապևտը:
Բժիշկ-հիվանդ հարաբերությունները պետք է հստակ սահմանվեն և ցանկացած նշանակում պետք է կատարվի` կլինի դա հետազոտություն, թե դեղորայքային բուժում:

1️⃣0️⃣ Օնլայն դեղատներից հնարավոր կլինի՞ ձեռք բերել էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրված դեղերը:
Առցանց դեղատներից գնումները կիրականացվեն այնպես, ինչպես ներկայումս. նշվում են անձնական տվյալները, համակարգում ստուգվում է դեղատոմսի առկայությունը, դեղագետն ակտիվացնում է դեղատոմսը և դուրս գրում առաքվող դեղը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

12:48 04.05.2025

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

Գերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 04.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

12:19 04.05.2025

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»:   ...

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:10 04.05.2025

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

11:50 04.05.2025

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին: Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

11:30 04.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP